Հարրի Բեգյան (անգլ.՝  Harry Begian, ապրիլի 24, 1921(1921-04-24) - հուլիսի 26, 2010(2010-07-26)[1]ամերիկացի երաժշտական ղեկավար, կոմպոզիտոր, գործիքավորող։ Բեգյանն իր կարիերայի ընթացքում դասավանդել է ինչպես միջնակարգ, այնպես էլ քոլեջի մակարդակներում[2][3]։

Հարրի Բեգյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 24, 1921(1921-04-24)
Երկիր ԱՄՆ
Մահացել էհուլիսի 26, 2010(2010-07-26)[1] (89 տարեկան)
Մասնագիտությունդիրիժոր, երաժշտության ուսուցիչ և երաժշտական ղեկավար
ԿրթությունՄիչիգանի համալսարան

Վաղ կյանք խմբագրել

Բեգյանը ծնվել է Միչիգանում՝ հայ Ներգաղթյալների ընտանիքում։ Նրա հայկական ծագումը կարևոր գործոն էր, երբ նա Ալֆրեդ Ռիդին հանձնարարեց նվագախմբի համար գրել ստեղծագործություններ, որոնք ստացան «Հայկական պարեր» և «Գովասանք Երուսաղեմին» անվանումները[4][5]։ Բեգյանը հաճախակի հեղինակ է եղել երաժշտական ուսուցիչների, կատարող արվեստագետների և կոմպոզիտորների համար հրատարակություններում, ինչպիսին է The Instrumentalist-ը։

Կարիերա խմբագրել

Հարրի Բեգյանն իր կարիերան սկսել է որպես նվագախմբի ղեկավար Դեթրոյթի Կասս տեխնիկական ավագ դպրոցում (1947-1964), անմիջապես Թանգլվուդում Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի ամառային երաժշտական ուսուցման ծրագիրը ավարտելուց հետո[6]։ Բեգյանի օրոք նվագախումբը գերազանց համբավ ձեռք բերեց, և 1954 թվականին նրանց հրավիրվեցին ելույթ ունենալու գործիքային երաժշտական կրթության հեղինակավոր կոնֆերանսին՝ The Midwest Clinic-ին։

1964 թվականին Բեգյանը Միչիգանի համալսարանում ստացել է EdD (կրթության դոկտորի) կոչում և երեք տարի աշխատեց որպես նվագախմբերի ղեկավար Ուեյնի պետական համալսարանում[7]։ 1967 թվականին նա աշխատանքի է ընդունվել Լեոնարդ Ֆալկոնին փոխարինելու Միչիգանի պետական համալսարանում նվագախմբերի ղեկավարի պաշտոնում։ Բեգյանը 1967-1969 թվականներին ղեկավարել է Սպարտայի երթային նվագախումբը տնօրենի օգնական Բիլ Մոֆիթի հետ միասին։ 1969 թվականին Բեգյանը լքեց Միչիգանի համալսարանը և սկսեց իր տասնչորսամյա պաշտոնավարումը որպես երրորդ մարդ, ով զբաղեցնում էր Իլինոյսի համալսարանի նվագախմբերի ղեկավարի պաշտոնը, որը նա ընդունվեց 1970 թվականին։

Հարրի Բեգյանը թոշակի անցավ Իլինոյսի համալսարանից 1984 թվականին[6]։ Բայց 1985 թվականին նա թոշակից դուրս եկավ և մինչև 1987 թվականին լինել  է Փրդյու համալսարանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը։

Պաշտոնապես թոշակի անցնելուց հետո դոկտոր Բեգյանը վերադարձավ աշխարհահռչակ Ինտերլակեն արվեստի կենտրոն, որտեղ նա նախկինում աշխատել է որպես պրոֆեսորադասախոսական կազմի անդամ, 1961–1964 թթ. և 1973 թ.։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

Իլինոյսի համալսարանից թոշակի անցնելուց հետո Բեգյանի ղեկավարությամբ սիմֆոնիկ նվագախմբի ձայնագրություններից շատերը վերաբաշխվեցին որպես 20 ձայնասկավառակ։ Նրանք և Դեթրոյթի Կասս տեխնիկական ավագ դպրոցի նվագախմբի 26 ձայնագրություններ այժմ ներառված են Կոնգրեսի գրադարանի դոկտոր Հարրի Բեգյանի հավաքածուում[8]։

Բեգյանը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Ազգային նվագախմբային ասոցիացիայի անվանի նվագախմբերի դիրիժորների փառքի սրահում ներառելը, Էդվին Ֆրանկո Գոլդմանի մրցանակը, Սուրբ Սեսելիայի Նոտր Դամ մրցանակը[9]։ Բեգյանը Ամերիկյան դպրոցական նվագախմբի ղեկավարների ասոցիացիայի կանոնադրական անդամ էր։ Նա անսովոր պատիվ է ունեցել՝ 1987 թվականին նրան խնդրեցին Նվագախմբի դահլիճում ղեկավարել Դետրոյթի սիմֆոնիկ նվագախմբի կատարումը։ Իսկ 1989 թվականին նա արժանացել է The Midwest Clinic-ի Պատվո մեդալին։ 2003 թվականին Բեգյանը պարգևատրվել է ԱՄՆ Սենատի կողմից իր մասնագիտական ձեռքբերումների համար, այդ թվում՝ 50 տարի որպես ազգային և միջազգային ճանաչված երաժշտության ուսուցիչ, ավելի քան 65 ներկայացում, որոնք ներառված են Կոնգրեսի գրադարանում, և երաժշտական կրթության զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
  2. «Michigan Musical Legends – Dr. Harry Begian». Band Director Media Group (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  3. «Harry Begian». NAMM.org. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  4. Jordan, Douglas M. (1999). Alfred Reed: A Bio-bibliography. Ուեստպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ: Greenwood Publishing Group. էջ 49. ISBN 0313303339.
  5. Music Article Guide. Information Services. 1986. էջ 10.
  6. 6,0 6,1 Wallace, Carroll Lewis (1994). The Life and Work of Harry Begian. Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ: Southern Baptist Theological Seminary.
  7. Crider, Paula (2010). The Conductor’s Legacy. Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ: GIA Publications. էջ 23.
  8. Levin, Carl (2003). Congressional Record, Volumes 109-122. Վաշինգտօն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ: United States Government Publishing Office. էջ 14204.
  9. Long, Sarah A.; Carlson, Kelly A. «Finding Aid for Harry Begian Papers, 1926-97 | The Sousa Archives and Center for American Music». The University of Illinois at Urbana-Champaign.

Արտաքին հղումներ խմբագրել

Մահախոսական հոդված Հարրի Բեգյանի մասին The Midwest Clinic-ի կայքում

Հարրի Բեգյանի կենսագրությունը Կոնգրեսի գրադարանի կայքում

Michigan Musical Legends – Dr. Harry Begian