Բեբուտովի եկամտաբեր տուն

Բեբուտովի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Бебутовой), ճարտարապետական հուշարձան Մոսկվայում։

Museum Silhouette.svg
Բեբուտովի եկամտաբեր տուն
Rozhdestvensky Boulevard 9.jpg
Տեսակեկամտաբեր տուն և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունMeshchansky District?
Առաջին հիշատակում1908
Հիմնադրված է1908
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?[1]
Քարտեզ
Քարտեզ

ՊատմությունԽմբագրել

Շենքը կառուցվել է 1908-1909 թթ. գերմանական ծագմամբ ճարտարապետ և Մոսկվայի մոդեռն ճարտարապետության մեծ վարպետ Գուստավ Գելրիխի նախագծի հիման վրա։

Եկամտաբեր տան առաջին տերերը եղել են պետական խորհրդական Վլադիմիր Գրիգորևիչ Բեբուտովը և նրա կինը` Ռոզալիա Բորիսովնան, ինչպես նաև նրանց չորս երեխաները[2]։ Մինչև 1919 թվականն ամբողջ ընտանիքը զբաղվել է բարեգործությամբ, այդ թվում վանական համալիրների և այլ ճարտարապետական կառույցների վերականգնմամբ։

1910-ական թվականներին այս շենքում է ապրել 20-րդ դարի առաջին կեսի միստիկ փիլիսոփա, կոմպոզիտոր և ճանապարհորդ Գեորգի Գյուրջիևը։

Որոշ ժամանակ այս շենքում է գտնվել խորհրդային քանդակագործ-մոնումենտալիստ և Պուշկինի պետական գեղարվեստի պետական թանգարանի տնօրեն Սերգեյ Մերկուրովի արվեստանոցը։

Մինչև 1917 թվական եկամտաբեր տանն է գտնվել Մոսկվայում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո և մինչ օրս շենքը բնակեցված է։

Բեբուտովի եկամտաբեր տունը պաշտպանվում է որպես դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ։

ՃարտարապետությունԽմբագրել

Շենքն ունի հինգ հարկ և ավարտվում է յուրահատուկ քիվերով։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում շենքի երկրորդ հարկի բարձրաքանդակներն ու պատշգամբները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Приказ Департамента культурного наследия города Москвы № 548 от 15.07.2016
  2. Доходный дом Р.Б. Бебутовой, 1908-1910 гг., арх. Г.А. Гельрих

Արտաքին հղումներԽմբագրել