Բեբեք
Բեբեք (թուրքերեն՝ Bebek), Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի թաղամասերից մեկը, որը գտնվում է Բոսֆորի եվրոպական ափին։ Բեբեքը սահմանակից է Ստամբուլի Էթիլեր, Արնավութքյոյ և Ռումելիհիսար թաղամասերին։ Թաղամասի մերձափնյա հատվածում է գտնվում համանուն ծովախորշը։
Թաղամասի անվանումը՝ Bebek թուրքերենից բառացի թարգմանվում է որպես երեխա։ Համարվում է, որ անվանումը ծագել է Boğaz'ın Gözbebeği անվան կրճատումից, ինչը թարգմանաբար, բառացի, նշանակում է Բոսֆորի բիբ, կամ, ավելի գրական՝ Բոսֆորի աչքի բիբ։
Պատմություն
խմբագրելԹաղամասի կյանքի վերաբերյալ առաջին տվյալները վերաբերում են Կոստանդնուպոլսի անկման ժամանակների օսմանյան գրավոր աղբյուներին։ Կոստանդնուպոլսի գրավումից հետո, Ռումելիհիսար ամրոցի կողքի կառուցվել են մի շարք քաղաքացիական կառույցներ։
Տարածքը սկսում է ակտիվորեն զարգանալ 18-րդ դարի սկզբում՝ Ահմեդ III սուլթանի կառավարման տարիներին։ Բեբեքում կառուցվում են մզկիթ, դպրոցներ, շատրվաններ, բաղնիքներ, գործարաններ և խանութներ։ Թաղամասը դառնում է խիստ բնակեցված։ Բացի թուրքերից, այստեղ բնակվել են նաև հայեր, հույներ, հրեաներ և վրացիներ։
1863 թվականին Նյու Յորքցի ձեռնարկատեր Քրիստոֆեր Ռոբերտը և ամերիկացի միսիոներ Սայրուս Հեմլինը Բեբեքում բացել են Ռոբերտ քոլեջը։ 1971 թվականին քոլեջը վերանվանվել է Բոսֆորի համալսարանի[1]։
1902 թվականին Բոսֆորի ափին կառուցվել է Վալիդե սուլթանի ապարանքը, որտեղ ներկայումս տեղակայված է Եգիպտոսի հյուպատոսությունը[2]։
Բեբեքը այսօր
խմբագրելԲեբեքը համարվում է Ստամբուլի ամենաթանկ թաղամասերից մեկը։ Բարձր գների հետ կապված բնակչության ծախսերի և ունեցվածքի ցուցանիշները գերազանցում են միջին մակարդակը։ Բեբեքի մերձափնյա հատվածը բավականին հայտնի հանգստավայր է Ստամբուլում։ Բեբեքի ծովախորշը համարվում է բազմաթիվ նավերի և զբոսանավերի կայանատեղի։ Ափի երկայնքով կառուցված է Սուլթանգեզի պողոտան, որը իրար է կապում Բոսֆորի կամուրջը և Սելիմ Ահեղի կամուրջը։
Պատմական հիմնական վայրերն են՝ Եգիպտոսի հյուպատոսարանը (նախկին Վալիդե սուլթան ապարանքը), Բեբեքի մզկիթը, Աշիյան այգի, Աշիյան գերեզմանատունը, Աշիյան թանգարանը։ Բեբեքից դեպի հյուսիս գտնվում է Ռումելիհիսար ամրոցը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Official portal of Robert College(անգլ.)
- ↑ Bebek neighborhood in Istanbul Արխիվացված 2009-04-30 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեբեք» հոդվածին։ |