Բեատրիս Վուդ

ավերիկացի քանդակագործ, նկարչուհի

Բեատրիս Վուդ (անգլ.՝ Beatrice Wood, մարտի 3, 1893(1893-03-03)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - մարտի 12, 1998(1998-03-12)[1][2][3][…], Օխայ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, գրող, լրագրող, ով ստեղծագործել է դադաիզմի և սյուռեալիզմի բնագավառներում։

Բեատրիս Վուդ
անգլ.՝ Beatrice Wood
Ծնվել էմարտի 3, 1893(1893-03-03)[1][2][3][…]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Վախճանվել էմարտի 12, 1998(1998-03-12)[1][2][3][…] (105 տարեկան)
Մահվան վայրՕխայ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[5][6]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա, Հոլիվուդի ավագ դպրոց և Shipley School?
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, խեցեգործ, գրող, դիզայներ և արվեստագետ
Ոճդադաիզմ
Թեմաներխեցեգործություն, ակնագործություն[7] և ոսկերչական իրերի դիզայն[7]
Պարգևներ
 Beatrice Wood Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բեատրիսը ծնվել է հարուստ, հարգարժան ընտանիքում։ 1898 թվականին Վուդեր ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղից հաճախ նրանք ուղևորվում էին Եվրոպա։ Աղջկա երիտասարդությունը մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, անցել է Փարիզում, որտեղ նա 1912 թվականից Ժյուլիանայի գեղարվեստի ակադեմիայում ուսումնասիրել է արվեստի պատմություն։ Մի որոշ ժամանակ Բեատրիսն ապրել է Ժիվերնիում, Կլոդ Մոնեի քաղաքում։ Ռազմական գործողությունները սկսվելուն պես նա վերադարձել է Նյու Յորք։ Այստեղ Բեատրիս Վուդը Մարսել Դյուշանի և Անրի-Պիեռ Ռոշեի հետ միասին հրապարակում է Ամերիկայում առաջին դադաիզմի ամսագիրը՝ The Blind Man[8]: 1920-ական թվականներին Բեատրիս Վուդին սկսեցին անվանել «Մամա դադա»[9]։

Վուդն ուներ անկախ, արտասովոր բնավորություն։ Անհաջող սիրային արկածի և ամուսնության արդյունքում նա հասնում է Մոնրեալ, որտեղ որոշ ժամանակ հանդես է գալիս որպես պարային շոուի պարուհի։ Նրա հարաբերությունները հարուստ ծնողների հետ շատ լարված էին, քանի որ նրանք չէին ցանկանում, որ իրենց աղջիկը բոհեմական ապրելակերպով ապրի։ Ցանկանալով դառնալ ազատ նկարիչ և այդ միջոցով վաստակել իր ապրուստը՝ Բեատրիսը մեկնում է Լոս Անջելես, այնտեղ ուսումնասիրում կերամիկայի հմտությունները և 1930-ական թվականների սկզբից զբաղվում է այդ արվեստով։ Այնուհետև բնակություն է հաստատում Կալիֆոռնիայի Օխայ քաղաքում, որտեղ շատ ժամանակ է տրամադրում արևելյան առեղծվածային ուսմունքներին և փիլիսոփայությանը։ Նա կապ է հաստատել գուրու-թեոսոֆիստ Ջիդդու Կրիշնամուրտիի հետ, որը մեծ ազդեցություն է ունեցել նկարչուհու վրա։ 1938 թվականին նա նորից ամուսնանում է, այս անգամ ճարտարագետ Սթիվ Հոգգի հետ։

1961 թվականին Ճապոնիայում տեղի է ունենում Վուդի աշխատանքների ցուցահանդեսը, 1961-1965 թվականներին նա ապրել և ստեղծագործել է Հնդկաստանում, 1972 թվականին կրկին այցելել է Հնդկաստան։

Չհարելով որևէ կոնկրետ քաղաքական կամ գաղափարախոսական տեսությունների՝ Բեատրիս Վուդը զգալիորեն ազդել է իր ժամանակի գեղարվեստական ուղղությունների վրա, մասնավորապես՝ դադաիզմի։ Իր մտերիմ ընկերների և սիրեցյալների շարքում են եղել 20-րդ դարի համաշխարհային մշակույթի այնպիսի խոշոր գործիչներ, ինչպեսիք են՝ կոմպոզիտոր Էդգար Վարեզը, քանդակագործ Կոնստանտին Բրանկուզին, նկարիչներ Ֆրանսիս Պիկաբիան, Ման Ռեյը և Ջոզեֆ Ստելլան, գրող Անաիս Նինը։

Վուդը մի շարք գրական ստեղծագործությունների հեղինակ է, ինչպիսիք են The Angel Who Wore Black Tights, ինքնակենսագրական I Shock Myself, ինչպես նաև Pinching Spaniards և 33rd Wife of a Maharajah: A Love Affair in India: Ստեղծագործել է «Countess Lola Skrevinskaya» (Կոմսուհի Լոլա Սկրևինսկայա) կեղծանվամբ։

 
Luster Chalice, Բեատրիս Վուդ, Բեատրիս Վուդի արվեստի կենտրոն և Հեփի Վալլի հիմնադրամ, մշտական հավաքածու

Վուդի ծննդյան հարյուրամյակին ընդառաջ նկարահանվել է «Բեատրիս Վուդ։ Մադա Դադա» (Beatrice Wood: Mama of Dada) վավերագրական ֆիլմը։ Նա Ջեյմս Քեմերոնի Տիտանիկ ֆիլմում եղել է 101-ամյա մի այրու՝ Ռոզա Դյուիտ Բյուկեյտերի հերոսի նախատիպը, որը մարմնավորել է դերասանուհի Գլորիա Ստյուարտը։

Վուդը մահացել է 1998 թվականի մարտի 12-ին, իր 105-ամյա ծննդյան տարեդարձից 9 օր անց։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Wood, Beatrice (1985). I Shock Myself: The Autobiography of Beatrice Wood. San Francisco: Chronicle Books.
  • Clark, Garth (2001). Gilded Vessel: The Lustrous Life and Art of Beatrice Wood. Guild Publishing.
  • Wallace, Marlene (1994). Playing Chess With the Heart: Beatrice Wood at 100. San Francisco: Chronicle Books.
  • "Beatrice Wood". New Mexico Museum of Art. Retrieved 9 December 2013.

Արտաքին հղումներ խմբագրել