Բաքսը թանգարան
Բաքսը թանգարան (թուրքերեն՝ Baksı Müzesi), թանգարան Թուրքիայի Բաբերդ քաղաքում։ Բաքսը Կենտրոնական Ասիայում նշանակում է «բուժող, օգնող, պահպանող»։
Բաքսը թանգարան թուրքերեն՝ Baksı Müzesi | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Բախշի |
Հիմնադրվել է | 2010 |
Հիմնադիր | Hüsamettin Koçan? |
Կայք | baksi.org/tr/anasayfa |
Պատմություն
խմբագրելԹանգարանի ստեղծման միտքը պատկանում է նկարիչ և ակադեմիական պրոֆեսոր Հյուսամեթին Քոչանը, ով որոշել էր կառուցել թանգարան Սև ծովի ափին գտնվող հայրենի Բայբուրթի մարզում[1]։ Թանգարանը պաշտոնապես բացվել է 2010 թվականի հուլիսին։ Թանգարանի բացման արարողությանը ներկա է եղել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թանգարանի բացման նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ 20 տարի։ Պրոֆեսոր Հյուսամեթին Քոչանը ասել է, որ այս աշխատանքը չի արել միայն հայրենի գյուղաքաղաքի համար, այլ արել է իր համագյուղացիների և Թուրքիայի ողջ բնակչության համար։ Թանգարանը զբաղեցնում է շուրջ 40 հեկտար տարածություն։ Թանգարանի ստեղծման գաղափարը ձևավորվել է 2000 թվականին։ 2005 թվականին ստեղծվել է Բաքսըի մշակույթի և արվեստի հիմնադրամը։ 2005 թվականին, սակայն, թանգարանի շինարարությունը դադարեցվել է` ֆինանսական միջոցների անբավարարության միջոցով[2][3] [4]: 2007 թվականին շինարարական գործընթացը վերսկսվել է։ 2014 թվականին թանգարանը ստացել է «Եվրոպական թանգարանների ասոցիացիայի հատուկ մրցանակ»՝ համայնքային մշակութային կյանքը ակտիվորեն զարգացնելու համար։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Sanat, Milliyet (2010 թ․ հուլիսի 14). «Black Sea museum combines Turkish crafts, contemporary art». Huriyet Daily News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
- ↑ http://www.hurriyetdailynews.com/baksi-museum-opens-miro-exhibition.aspx?pageID=238&nID=67828&NewsCatID=385
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ http://www.hurriyet.com.tr/kultur-sanat/26184297.asp