«Բաց դռների» քաղաքականություն (անգլ.՝ Open Door Policy, չինարեն՝ 門戶開放政策), միջազգային հարաբերություններում օգտագործվող եզրույթ, որը սկզբնապես օգտագործվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Չինաստանում հաստատված առևտրային համակարգի քաղաքականությանը, որը թույլ էր տալիս հավասար իրավունքներով առևտրային ազատ հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ։ Այն սահմանում էր Չինաստան տնտեսական ներթափանցման ազատության և այնտեղ բոլոր ազգերի կապիտալի գործունեության համար հավասար պայմանների սկզբունքը։ Հիմնականում օգտագործվել է Չինաստանում գոյություն ունեցող տարբեր գաղութային տերությունների մրցակցային շահերը սպասարկելու համար։

Քեռի Սեմը (ԱՄՆ) պահանջում է ազատ առևտուր Չինաստանի հետ, մինչդեռ եվրոպական տերությունները ծրագրում են Չինաստանը բաժանել ազդեցության գոտիների (1899թ․ ամերիկյան ծաղրանկար)

Գրականություն խմբագրել

  • Shizhang Hu, Stanley K. Hornbeck and the Open Door Policy, 1919-1937 (1977) ch 1-2
  • Philip Joseph, Foreign diplomacy in China, 1894-1900 (1971), ch 1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 339