Բացիր իմ սիրտը (իտալ.՝ Aprimi il cuore), իտալական դրամա։ Նկարահանել է ռեժիսոր Ջադա Կոլագրանդեն 2002 թվականին։

Բացիր իմ սիրտը
իտալ.՝ Aprimi il cuore
Երկիր Իտալիա
Ժանրդրամա
Թվական2002
Լեզուիտալերեն
ՌեժիսորՋիադա Կոլագրանդե[1]
ԴերակատարներՋիադա Կոլագրանդե, Կլաուդիո Բոտոսսո, Տոնինո դե Բերնարդի, Ֆիլիպպո Տիմի և Նատալի Կրիստիանի[2]
Տևողություն93 րոպե
IMDbID 0333089

Սյուժե խմբագրել

Կատերինան ապրում է ավագ քրոջ՝ Մարիայի հետ։ Մարիան մարմնավաճառ է, և քույրերն ապրում են նրա աշխատած գումարով։ Ավագ քրոջ խնամակալությունը վերաբերում էր ոչ միայն գումարային միջոցներին, այլև քրոջ հետ սեքսին և շփմանը։ Կատերինային թույլատրվում էր հաճախել միայն պարի դպրոց։ Եվ հենց այնտեղ էլ նա հանդիպում է իր առաջին սիրուն՝ ուսուցիչ Ջովաննիին։ Նկատելով նրանց համակրանքը՝ Մարիան ամեն ինչ իր հսկողության տակ է վերցնում։ Նա թույլատրում է Ջովաննիին՝ աղջկան զրկել կուսությունից, իսկ հետո խնդրում է, որ այլևս չգա։ Սակայն Ջովաննին շարունակում է հանդիպել Կատերինայի հետ։ Մարիան սպանում է Ջովաննիին։ Հետո բոլոր տղամարդիկ, ովքեր քնում են Կատերինայի հետ, մահանում են։

Դերասանական կազմ խմբագրել

Դերասան Դեր
Ջադա Կոլագրանդե Կատերինա
Նատալի Կրիստիսնի Մարիա
Կլաուդիո Բոտոսսո Ջովաննի

Տես նաև խմբագրել

  • «Բենզին» - 2001 թվականի իտալական դրամա
  • «Ալիս» - 2002 թվականի ֆրանսիական դրամա երկու քույրերի մասին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0333089/
  2. ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ խմբագրել