Բարտոլոմեո Սկապի

իտալացի խոհարար

Բարտոլոմեո Սկապի (իտալ.՝ Bartolomeo Scappi, 15-րդ դար[1], Դումենցա, Վարեզե, Լոմբարդիա[2] - ապրիլի 13, 1577(1577-04-13)[1], Հռոմ, Պապական մարզ), Վերածննդի դարաշրջանի իտալացի հայտնի խոհարար։ Նրա ծագումը մտորումների առարկա է եղել, սակայն վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ նա Լոմբարդիայի Դումենցա քաղաքից է եղել, ըստ Լուինո եկեղեցու՝ քարե ափսեի վրա թողած մակագրության[3]։ Մինչ այս նրա մասին առաջին հայտնի փաստը եղել է այն, որ 1536 թվականի ապրիլին կազմակերպել է հանդիսավոր ճաշկերույթ, երբ ծառայելիս է եղել Կարդինալ Լորենցո Կամպեջոյի մոտ [4], դրանից հետո ծառայել է մի քանի այլ կարդինալների, այնուհետև ծառայել է Պիուս IV Պապի մոտ՝ մտնելով Վատիկանի խոհանոցային ծառայություն։ Շարունակել է աշխատել որպես խոհարար Պիուս V Պապի համար։ Սկապին հաճախ է համարվել միջազգային նշանավոր խոհարարներից մեկը։

Բարտոլոմեո Սկապի
իտալ.՝ Bartolomeo Scappi
Դիմանկար
Ծնվել է15-րդ դար[1]
ԾննդավայրԴումենցա, Վարեզե, Լոմբարդիա[2]
Մահացել էապրիլի 13, 1577(1577-04-13)[1]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ԳերեզմանՍուրբ Աստվածամոր եկեղեցի
ՔաղաքացիությունԻտալիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունշեֆ խոհարար և ոչ գեղարվեստական գրող
Bartolomeo Scappi Վիքիպահեստում
1622 թվականի հրատարակություն

1570 թվականին ձեռք է բերել համբավ, երբ հրատարակվել է նրա «Օպերա» խոհանոցային գիրքը, որտեղ զետեղված է եղել Վերածննդի դարաշրջանի խոհանոցի մոտ 1000 բաղադրատոմս և նկարագրել է խոհանոցային տեխնիկան և գործիքները՝ տալով պատառաքաղի առաջին հայտնի պատկերը[5]։ Հայտարարել է, որ պարմեզանը պետք է լինի աշխարհի ամենալավ պանիրը[6], և նշել է, որ «հրեաները մեծացնում են ընտանի սագի լյարդը՝ հասցնելով ծայրահեղ չափսի և կշռի՝ 2-3 ֆունտ»[7], ցույց տալով, որ այդ ժամանակ հրեաները զբաղվել են սագերի գերսնմամբ ֆուա-գրա («ճարպոտ լյարդ») արտադրելու համար։ «Օպերա» խոհարարական գրքի վերատպումը մշտապես արվել է 1570 թվականից մինչև 1643 թվականը[8]։

Սկապին մահացել է 1577 թվականի ապրիլի 13-ին և հուղարկավորվել է խոհարարներին նվիրված Սուրբ Աստվածամայր եկեղեցու գերեզմանատանը ՝ Վինչենցո և Անտաստասիո ալլա Ռեգոլա[9]։

«Օպերա» խոհարարական գիրքը մասամբ թարգմանվել է իսպաներեն (Դիեգո Գրանադո Մալդոնդո,1599 թվական) և հոլանդերեն (Անտոնիուս Մագիրուս, 1612 թվական)[10][11]։

Անգլերեն թարգմանությունն արվել է սննդի պատմությամբ զբաղվող Տերենս Սկալիի կողմից 2008 թվականին։ Հոլանդերեն թարգմանություն արել է նաև Իկա Սիալոնան 2015 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #135608058 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. (Riley 2007, էջ 491).
  4. Coquinaria – An Italian recipe from the sixteenth century URL accessed 31 December 2006.
  5. (Rolland 2006, էջ 273).
  6. (Rolland 2006, էջ 481).
  7. (Ginor 1999, էջ 11).
  8. (Levillain 2002, էջ 303).
  9. (Benporat 2005).
  10. (Schildermans 2007).
  11. Schildermans – A Dutch translation of Bartolomeo Scappi’s Opera (1612) Archived 28 August 2008 at the Wayback Machine. URL accessed 19 December 2007.

ԳրականությունԽմբագրել