Բարս և Մելոդի (անգլ.՝ Bars and Melody, B.A.M.), բրիտանական փոփ դուետ, որի կազմում ընդգրկված են ռեփեր Լեոնդրե «Բարս» Դևրիսը և երգիչ Չարլի «Մելոդի» Լենեհանը[1]։ 2014 թվականին նրանք մասնակցել են բրիտանական Got Talent շոուի 8-րդ մասին։ Լսումների ժամանակ նրանք միանգամից անցել են կիսաեզրափակիչ, երբ գլխավոր ժյուրի Սայմոն Քաուելը սեղմել է «ոսկե կոճակը»[2]։ Արդյունքում նրանք զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը[3][4][5]։ 2014 թվականի հուլիսի 30-ին նրանք թողարկել են «Shining Star» նոր երգը, որ «Hopeful» երգի ակուստիկ տարբերակի լրացումն է[6]։ 2015 թվականի օգոստոսի 25-ին Բարսը և Մելոդին թողարկել են իրենց առաջին ստուդիական ալբոմը, որ կոչվում է 143[7], որը բրիտանական հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է 4-րդ հորիզոնականում[2]։ Մեկ տարի հետո թողարկվել է նրանց Teen Spirit մինի ալբոմը[2]։ Նրանք իրենց երկրպագուներին կոչում են «Բամբինոներ»[8]։

Բարս և Մելոդի
Ժանրերհիփ հոփ, ժամանակակից R&B և փոփ
Գործունեություն2013
ԼեյբլSyco Music
Կայքbarsandmelody.tv
 Bars and Melody Վիքիպահեստում

Նրանք շրջագայել են Միացյալ Թագավորությունում, Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, մայրցամաքային Եվրոպայում և Ավստրալիայում[5]։

Պատմություն խմբագրել

2013-14 թվականներ։ Հիմնադրում և Britain's Got Talent խմբագրել

Դևրիսը և Լենեհանը ծանոթացել են Facebook-ում[1] 2013 թվականի սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ Դևրիսը դիտել է Լենեհանի տեսանյութերը։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 2014 թվականի հունվարին և որոշել են ստեղծել Բարս և Մելոդի երաժշտական դուետը[9]։

2014 թվականի փետրվարի 8-ին Բարս և Մելոդի խումբը լսումների է մասնակցել Մանչեստրում՝ Britain's Got Talent շոուի 8-րդ մասին մասնակցելու համար։ Նրանք ներկայացրել են Twista-ի և Ֆեյթ Էվանսի «Hope» ստեղծագործության վրա հիմնված երգ, իսկ նրանց ելույթից հետո Սայմոն Քաուելը սեղմել է «ոսկե կոճակը»՝ նրանց հնարավորություն տալով միանգամից անցնել կենդանի կատարումների կիսաեզրափակիչ[1][8]։

Կիսաեզրափակչից առաջ տղաները ելույթ են ունեցել են Միացյալ Նահանգներում՝ ներկայանալով The Ellen DeGeneres շոուում[10]։ BGT կիսաեզրափակչում, որ կայացել է մայիսի 29-ին, նրանք ներկայացրել են Փաֆ Դեդդի և Ֆայթ Էվանսի «I'll Be Missing You» երգը, որի տեքստի նոր տարբերակը պատմում է մի մարդու մասին, ով նոր է կորցրել ընկերոջը․ հանդիսատեսին տրվել են մոմեր, որ պահեն ձեռքներին ելույթի ընթացքում։ Խումբը հաղթել է հաղթել են կիսազրափակչում և անցել եզրափակիչ[11], որտեղ ներկայացրել են այն երգը, որ կատարել էին լսումների ժամանակ և գրավել են 3-րդ տեղը Լուսի Քեյից և Քոլաբրոյից հետո[3]։ Ըստ Billboard ամսագրի՝ նրանց լսումների հոլովակը գրավել է 6-րդ տեղը 2014 թվականի ամենահայտնի հոլովակների ցանկում[12]։

2014–15 թվականներ։ 143 ալբոմ խմբագրել

Չնայած շոուում չհաղթելուն՝ Բարս և Մելոդի խումբն ստորագրել է £500,000 գումարի պայմանագիր Սայմոն Քաուելի Syco ձայնագրման լեյբլի հետ[1], որը թողարկել է խմբի «Hopeful» երգը 2014 թվականի հուլիսին[1]։ Միանգամից զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը UK Singles Chart հիթ շքերթում[4]։ Նրանց «Hopeful» երգի տեսահոլովակը թողարկվել է YouTube-ում 2014 թվականի հուլիսի 7-ին[13]։ Երգը գովազդելու համար նրանք մասնակցել են հեռուստատեսային շոուների, ինչպիսիք են Good Morning Britain[14], This Morning[15] և The Official ChartBBC Radio 1 ռադիոյով[16]։ Մինչև սեպտեմբերի վերջ «Hopeful» երգը հասել է 33 հորիզոնականին Twitter Top Tracks-ում[17]։

Բարս և Մելոդի խումբն առաջին անգամ մասնակցել է HMV-ին՝ ներկայացնելու իրենց Hopeful երգը։ Նրանք թողարկել են «Shining Star» երգը, որ դարձել է Hopeful Acoustic-ի մաս[6]։ Խմբի երկրորդ սինգլը՝ «Keep Smiling», թողարկվել է 2015 թվականի փետրվարի 28-ին[18] երաժշտական տեսահոլովակի հետ միասին[19][20]։ Այն հասել է 52-րդ հորիզոնականին Official Charts Company հիթ-շքերթում[18]։ Խմբի 3-րդ պաշտոնական սինգլը՝ «Stay Strong», թողարկվել է 2015 թվականի ապրիլի 18-ին և հասել է 5-րդ հորիզոնականին Official Charts Company հիթ-շքերթում[18]։ CD-ի երկու խմբագրություններից յուրաքանչյուրը կարող է պարունակել նրանցից մեկի՝ Լենեհանի կամ Դևրիսի նկարը և ներկայացվել է HMV 2-րդ շրջագայության ընթացքում[21]։ Իրենց 4-րդ սինգլը՝ «Beautiful», նրանք թողարկել են 2015 թվականի հունիսին երաժշտական տեսահոլովակի հետ միասին։

Տղաները թողարկել են իրենց դեբյուտային 143 ալբոմը 2015 թվականի օգոստոսի 21-ին[7], որը UK Albums Chart հիթ-շքերթում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը 2015 թվականի օգոստոսի 28-ին[2]։ Ալբոմը ներառել է նախկինում ձայնագրված իրենց սինգլները և լրացուցիչ երգեր։ Ալբոմը գովազդելու համար նրանք համերգային շրջագայություն են կատարել Միացյալ Թագավորությունում ամռանը, ինչպես նաև ձմռանը շրջագայել են Միացյալ Թագավորությունում, Նիդերլանդներում և Լեհաստանում[22], որտեղ ալբոմը ստացել է պլատինե կարգավիճակ[23]։

2014 թվականին որպես հյուր մասնակցելուց հետո[24] Բարս և Մելոդի խումբը անցել է կարմիր գորգի վրայով CBBC Friday Download շոուի ժամանակ 2015 թվականի մայիսին[25]։ Նրանք նաև մասնակցել են Friday Download շոուի «Ամբողջ գիշեր» ֆիլմին[26]։ Խումբը ներկայացրել է երրորդ եզրափակիչ երգը՝ «Unite (Live Forever)» Future Card Buddyfight Triple D անիմացիան սերիալի համար։ Նրանք մասնակցել են BBCNewsround հաղորդման՝ բուլիինգին նվիրված շարքին 2015 թվականի փետրվարին[27]։

2016 խմբագրել

2016 թվականին նրանք շրջագայել են 5 քաղաքներով Կիերա Վիթերսի հետ, որը մասնակցել է The X Factor շոուի նույն թվականի փետրվարին և ապրիլին։ Այդ քաղաքների թվում եղել են Լոնդոնը, Բիրմինգհեմը, Բրիստոլը, Գլազգոն և Լիվերպուլը[28]։ Նրանք նույն թվականին նաև դարձել են հակաբուլլինգային բարեգործական ընկերության դեպաններ[2]։ 2016 թվականի օգոստոսին խումբը թողարկել է իր Teen Spirit ալբոմը[2]։ 2016 թվականի օգոստոսին նրանք շրջագայել են Ավստրալիայում և Ճապոնիայում[23]։

2016 թվականի օգոստոսին նրանք թողարկել են Hopeful կոչվող իրենց առաջին ճապոնական ալբոմը Avex Music Creative-ի կողմից։ Այն ներառում է 14 երգ բրիտանական և 143 և Teen Spirit ալբոմներից, ինչպես նաև Hopeful-ի բրիտանական և ճապոնական տարբերակները[29]։ Նրանք շրջագայել են 13 քաղաքներով Ավստրալիայում, Գերմանիայում և Շվեցարիայում նոյեմբերին և դեկտեմբերին՝ Գերմանիայի համար բացահայտելով պատանի երգիչ Լուկաս Ռիգերին[30]։

2017 խմբագրել

2017 թվականի փետրվարի 15-ին խումբը թողարկել է իր ճապոնական 2-րդ ալբոմը՝ Never Give Up, որ նախատեսված էր Ասիայում տարածելու համար և թողարկվել է Avex Music Creative-ի բաժանմունք հանդիսացող Rhythm Sound-ի կողմից[31]։ Ապրիլին նրանք հայտարարել են, որ պատրաստվում են թողարկել Generation Z խորագրով նոր ալբոմ 2017 թվականի սեպտեմբերին, ինչպես նաև հայտարարել են ապրիլի 14-ին «Faded» նոր երգի թողարկման մասին[32]։ Ապրիլին նրանք շրջագայել են Միացյալ Թագավորության 10 քաղաքներում՝ բացելով Diversity պարային խմբի համերգները[32]։ Հայտարարվել է, որ «Thousand Years» սինգլը կթողարկվի մայիսի 26-ին[33]։ Սեպտեմբերի 1-ին նրանք թողարկել են նոր ալբոմ՝ Generation Z, որը ներառում է Thousand Years, Faded, Fast Car և այլ երգեր։

Անդամներ խմբագրել

Լեոնդրե Դևրիս խմբագրել

Լեոնդրե Անտոնիո Դևրիսը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 6-ին[1] քարտաշ-որմնադիր Անտոնիոյի և անհատական մարզիչ Վիկտորյա Դևրիսի որդին[34][35]։ Նա ունի 3 ավագ եղբայր՝ Ջեյկոբ Լին, Ժոզեֆ Դևրիսը (Ջոուի) և Բեն Լին, ինչպես նաև մեկ կրտսեր քույր՝ Մաթիլդա Դևրիսը (Թիլլի)[34]։ Ջոուին Overload Generation խմբի անդամ է, որ մասնակցել է The X Factor շոուի 11-րդ մասին[36]։ Լեոնդրե Դևրիսը պատմել էր, որ զբաղվել է բուլիինգով չորս տարի՝ նախքան դպրոցները փոխելը[34]։ Նա հաճախել է Գլան Աֆան հանրակրթական դպրոց Britain's Got Talent շոուի ժամանակ[8]։ Նախկինում նա առանձին երգել է 'Little Dre' բեմական կեղծանվամբ[34]։ Լեոնդրեի հայրն ասել է, որ Դևրիսն իր հետ ապրել է մինչև Britain's Got Talent շոուին մասնակցելը, ինչից հետո ապրել է իր մոր հետ[37]։ Չնայած Դևրիսը մրցույթի ժամանակ ասել է, որ իր հայրը քարտաշ է[35], ներկայում նրա հայրն ասում է, որ ինքը երաժշտական հովանավոր է[37]։

Չարլի Լենեհան խմբագրել

Չարլի Լենեհանը ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 27-ին Ֆրամփթոն Քոթերելում[1]։ Ապրում է Հարավային Գլոստերշիրում[20] իր մոր՝ Կարեն Ջեյմսի հետ, որն աշխատում էր դպրոցում որպես խոհարար[38]։ Նրա խորթ հայրը գործարար է[39], ունի կրտսեր եղբայրը՝ Ջոելը, և կրտսեր քույր՝ Բրուքը։ Լենեհանն սկսել է երգել 11 տարեկանից, երբ իր համադասարանցիները նրան հրավիրել են իրենց խումբ[1]։ Նա հաճախել է Winterbourne International ակադեմիա[9] սկսած 11 տարեկանից և մրցույթի ժամանակ նշել է, որ հետաքրքրվել է դրամայով, երաժշտությամբ և ճարտարագիտությամբ։ Նա վերադարձել է դպրոց Britain's Got Talent շոուի ավարտից հետո հենց առաջին օրը[38]։

Դատական վեճ խմբագրել

Լեոնդրեի հայրը՝ Անտոնիո Դեվրիսը հայց է ներկայացրել խմբի դեմ 2016 թվականի մարտին, ասելով, որ նա գրել է Hopeful երգը շնորհիվ այն անհանգստությունների, որ եղել են իր կյանքում[37]։ Նա հայտարարել է, որ օգնել է տղաներին Britain's Got Talent շոուում,նա երջանիկ չէ, որ տղաները հեռանում են հակակռվարարական թեմաներից և հայտարարել է , որ ղեկավարությունը շատ է աշխատեցնում նրանց։ Նա ասել է, որ ինքը ոչինչ չունի Բարսի և Մելոդիի դեմ[37][40], բայց նա վերցրել է սոցիալական կայքերի էջերը և դրանցում տեղադրել իր որդի Ջոյի և իր ներկայացրած այլ արտիստների երգերը, նախքան խմբի ղեկավարությունը կվերադարձներ այդ էջերի վերահսկողությունը[9]։ Ղեկավարների թիմը, որին Դեվրսը համարում էր խնդիրների պատճառ պնդել է որ տղաներն են գրել Hopeful երգը։ Տղաների ներկայացուցիչը ասել է, որ տղաները երջանիկ են իրենց կարիերայով և հոգնածություն կամ գերծանրաբեռնված չեն[37][40]։ Նրանք նաև ասել են․ «Բարս և Մելոդի ափսոսում են, որ դատական գործ է հարուցվել և հույս ունեն, որ այն արագորեն և խաղաղ կերպով կլուծվի»[37]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Վերնագիր Նշումներ Ամենաբարձր հորիզոնականներ Հավաստագրում
UK[18] IRE[41] POL[42] SCO[43]
143
  • Թողարկված՝ օգոստոսի 21, 2015
  • Լեյբլ՝ 143 Records
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում, CD
4 11 31 12
Քավերներ
  • Թողարկում՝ փետրվարի 17, 2017
  • Լեյբլ՝ Zeneration Records
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
Generation Z[45]
  • Թողարկում՝ սեպտեմբերի 1, 2017
  • Լեյբլ՝ Zeneration Records
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում, CD
83 3 54
"—" նշանակում է, որ ալբոմը հիթ-շքերթում չի ընդգրկվել կամ չի թողարկվել։

Մինի ալբոմներ խմբագրել

Վերնագիր Նշումներ Ամենաբարձր հորիզոնականներ
UK[18] IRE[41] POL[42] SCO[43]
Hopeful
  • Թողարկում՝ հուլիսի 25, 2014
  • Լեյբլ՝ Syco Music
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
Teen Spirit
  • Թողարկում՝ օգոստոսի 26, 2016
  • Լեյբլ՝ Zeneration Records
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
49 85 4 97
"—" նշանակում է, որ ալբոմը հիթ-շքերթում չի ընդգրկվել կամ չի թողարկվել։

Սինգլներ խմբագրել

Որպես հիմնական կատարող խմբագրել

Վերնագիր Տարի Ամենաբարձր հորիզոնականներ Ալբոմ
UK[18] IRE[41] SCO[46]
Hopeful 2014 5 56 6 143
Keep Smiling 2015 52 43
Stay Strong 53 48
"—" նշանակում է, որ սինգլը հիթ-շքերթում չի ընդգրկվել կամ չի թողարկվել։

Պրոմո սինգլներ խմբագրել

Վերնագիր Տարի Ալբոմ
Beautiful 2015
Unite (Live Forever) 2016 Teen Spirit
Never Give Up
Live Your Life 2017
Faded
Thousand Years

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 John D. Buchanan, Rovi. «Biography». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Rachel Mainwaring (2016 թ․ օգոստոսի 28). «Britain's Got Talent's Bars and Melody are coming to Cardiff and here's how you can meet them». Wales Online. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  3. 3,0 3,1 Alex Finnis (2014 թ․ հունիսի 8). «Jamie's a Winner as Collabro Get a Huge Thumbs Up». Sunday Sun. Newcastle-upon-Tyne. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին – via HighBeam Research. {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  4. 4,0 4,1 «2014-08-09 Top 40 Official Singles Chart UK Archive». Official Charts Company.
  5. 5,0 5,1 «BGT heartthrobs Bars and Melody at The Met». Peterborough Today. 2016 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  6. 6,0 6,1 Jade Wright (2015 թ․ ապրիլի 7). «Bambinos queue for hours outside HMV Liverpool One to meet Bars and Melody». Liverpool Echo. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  7. 7,0 7,1 Gordon Barr (2015 թ․ օգոստոսի 12). «Britain's Got Talent's Bars & Melody line-up two Newcastle dates». ChronicleLive. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  8. 8,0 8,1 8,2 G Roberts (2014 թ․ հունիսի 7). «Britain's Got Talent 2014: Leondre Devries from Bars and Melody tells all». South Wales Evening Post. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  9. 9,0 9,1 9,2 Craig Jones (2016 թ․ մարտի 24). «Exclusive: Britain's Got Talent stars Bars and Melody sued by dad». Bristol Post. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  10. «Der Bartgeier hat sich bei uns wieder nachhaltig etabliert». Der Standard. 2016 թ․ հունիսի 24. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «Scharnstein Waldrapp Project». WAZA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «Alpine Ibex Reintroduction_2». WAZA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  13. Dähling (2016 թ․ հուլիսի 1). «Fünf Steinböcke warten auf ihren Weg in die Freiheit». Tiroler Tageszeitung vom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  14. «Ex-Black Op Agents Go Rogue in High Body-Count Revenge Thriller - Baret News Wire» (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. Vigilante Diaries (անգլերեն), Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին
  16. «Bars and Melody pop in to see Jameela!». BBC. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  17. William Gruger (2014 թ․ սեպտեմբերի 26). «Kendrick Lamar, One Direction Highlight Social Chart Action». Billboard. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 «Bars & Melody». Officialcharts.com. Official Charts Company.
  19. Emma Sisk (2015 թ․ փետրվարի 7). «Bars and Melody prepare for release of second single after BGT success». Wales Online. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  20. 20,0 20,1 Kate Rees (2015 թ․ մարտի 17). «BGT's Bars and Melody release their very own Easter egg». Wales Online. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  21. David W Owen (2015 թ․ ապրիլի 10). «Bars and Melody meet their adoring 'Bambinos' in city's hmv». Leicester Mercury. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին. «See photograph showing Lenehan and Devries each holding their versions of the single with their photographs on the cover.»
  22. «BGT Duo's Gig at Slade Rooms». The Tamworth Herald. 2016 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին – via HighBeam Research. {{cite news}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  23. 23,0 23,1 «Pop Rap Duo in Signing Appearance». Western Mail. Cardiff, Wales. 2016 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին – via HighBeam Research. {{cite news}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  24. Entertainment & Arts (2014 թ․ սեպտեմբերի 4). «CBBC's Friday Download heads to the big screen». BBC. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  25. «Up All Night stars Dionne Bromfield and Tyger Drew-Honey reveal their holiday nightmares». Irish Examiner. 2015 թ․ մայիսի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.(չաշխատող հղում)
  26. Heather Thompson (2015 թ․ հոկտեմբերի 31). «The Vamps 'Friday Download, The Movie (Up All Night)'». J-14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  27. «Greg James, Niki and Sammy, Bars and Melody on bullying». BBC's Newsround. 2015 թ․ փետրվարի 20. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  28. Ian Sandwell (2016 թ․ հունվարի 10). «X Factor's Kiera Weathers to join Britain's Got Talent's Bars and Melody on UK Tour». Digital Spy. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  29. «Bars And Melody - Hopeful». Discogs (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  30. «Bars and Melody to tour German-speaking countries – Juice or Cider». Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.(չաշխատող հղում)
  31. «Bars And Melody - Never Give Up». Discogs (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  32. 32,0 32,1 «News - BarsandMelody.tv». BarsandMelody.tv (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  33. «Bars and Melody on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  34. 34,0 34,1 34,2 34,3 «Britain's Got Talent 2014: Bars and Melody open up on their meteoric rise to fame». Wales Online. 2014 թ․ մայիսի 29. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  35. 35,0 35,1 G Roberts (2014 թ․ հունիսի 7). Britain's Got Talent 2014: Leondre Devries from Bars and Melody tells all. South Wales Evening Post. Event occurs at 0:34. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  36. Sandra Loy (2014 թ․ հոկտեմբերի 11). «X Factor: Overload Generation is second Welsh act to make it through to live stages of talent show». Wales Online. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  37. 37,0 37,1 37,2 37,3 37,4 37,5 Adele Ankers (2016 թ․ մարտի 25). «Britain's Got Talent Stars Bars And Melody Being Sued By Member's Own DAD». Yahoo News. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  38. 38,0 38,1 Alexandra Womack (2014 թ․ հունիսի 10). «Mum of Bars and Melody singer Charlie Lineman is 'over the moon' after 15-year-old comes third on Britain's Got Talent». Gazette. Newsquest Media. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  39. G Roberts (2014 թ․ հունիսի 7). Britain's Got Talent 2014: Leondre Devries from Bars and Melody tells all. South Wales Evening Post. Event occurs at 0:42. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  40. 40,0 40,1 Katie Baillie (2016 թ․ մարտի 25). «Britain's Got Talent's Bars And Melody are being sued by one of their dads». Metro. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  41. 41,0 41,1 41,2 «Discography Bars and Melody». Irish Charts Portal. Hung Medien.
  42. 42,0 42,1 Peak chart positions for studio albums in Poland:
  43. 43,0 43,1 Peak positions for albums in Scotland:
  44. «Polish album and single certifications – 2016». Polish Society of the Phonographic Industry. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  45. https://itunes.apple.com/album/generation-z/id1262081707?v0=9991&ign-mpt=uo%3D1
  46. Peak positions for singles in Scotland:

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարս և Մելոդի» հոդվածին։