Բարսեղ Տինանյան

հայ հասարակական գործիչ, բժիշկ

Բարսեղ Մովսեսի Տինանյան (1887, Ռոդոսթո, Թուրքիա- փետրվարի 8, 1965, Կ. Պոլիս), հայ բժիշկ, հասարակական գործիչ, ուսուցիչ։

Բարսեղ Մովսեսի Տինանյան
Ծնվել է1887
ԾննդավայրՌոդոսթո, Թուրքիա
Մահացել էփետրվարի 8, 1965
Մահվան վայրԿ. Պոլիս
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, ուսուցիչ, ջութակահար
Կոչումհարյուրապետ
ԶավակներԺիրայր Տինանյան
ՊարգևներԲուլ­ղա­րա­կան ար­քու­նի­քի «Կար­միր խաչ» շքան­շա­ն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1887 թվականին Թուրքիայի եվրոպական մասի Ռոդոսթո քաղաքում՝ բժիշկ Մովսես Տինանյանի ընտանիքում։ 1906 թվականին ավարտել է Կ. Պոլ­սի ասիական կողմի Սկյուտար թաղամասի Պեր­պե­րյան վար­ժա­րա­նը։ 1911 թվականի փետրվարի 15-ին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եղել է ներքին հիվանդությունների մասնագետ։ 1911 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և բժիշկ աշխատել։

1912 թվականին՝ Բալկանյան պատերազմի ընթացքում Ադրիանապոլիս քաղաքում օսմանյան բանակի բժիշկ է ծառայել՝ հարյուրապետի աստիճանով։ 1913-1914 թվականներին մնայուն օգնական բժիշկ է աշխատել Կ. Պոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի արտաքին բաժնում։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Կ. Պոլսի Բուլղարական հիվանդանոցում։ Պարգևատրվել է բուլղարական արքունիքի «Կար­միր խաչ» շքանշանով։ 1915 թվականի ապրիլին բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից 41-րդի վրա։ Վերապրել է։

Եղել է 1919 թվականի ապրիլի 11 (24)-ին՝ Մեծ Եղեռնին նվիրված առաջին սգահանդեսի կազմակերպիչ հանձնախմբի անդամներից։ Եղել է հանրային գործիչ, երկար տարիներ՝ «Կար­միր խա­չի» Կ. Պոլսի մասնաճյուղի ատենապետն ու Կա­րա­գյո­զյան տան (որբանոց) մնայուն բժիշկը։ Զբաղվել է նաև ուսուցչությամբ։ Կ. Պոլսի Էսայեան վարժարանում դասավանդել է առողջապահություն և կենսաբանություն առարկաները։ Իր նախաձեռնությամբ նույն վարժարանում հիվանդապահների դասընթաց է կազմակերպել և անցկացրել։ Տարեգրքերի և օրաթերթերի էջերում տպագրված բժշկագիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Եղել է լավ ջութակահար և բարձր գնահատանքի արժանացել արվեստասեր շրջանակներում։

Մահացել է 1965 թվականի փետրվարի 8-ին Կ. Պոլ­սում` 78 տա­րե­կա­նում։ Զա­վակ­նե­րից Ժիրայր Տինանյանը բնակ­վել է Փարիզում և եղել ներ­քին ու սրտա­յին հի­վան­դու­թյուն­նե­րի բժիշկ։

Աշխատությունը խմբագրել

  • Բժիշ­կի մը խորհր­դա­ծու­թիւն­նե­րը, Կ. Պո­լիս, 1941։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Պա­լա­քե­ան Գրի­գո­րիս ծ. վրդ., Հայ գող­գո­թան, Վի­են­նա, 1922։
  • Ազ­գա­յին հի­ւան­դա­նո­ցի մէջ պաշ­տօ­նա­վա­րած բժիշկ­նե­րը, Ըն­դար­ձակ տա­րե­գիրք Ազ­գա­յին հի­ւան­դա­նո­ցի, Իս­թան­պուլ, 1939։
  • Շի­կա­հեր Վարդ,Կի­սա­դա­րե­ան պատ­մու­թիւն թրքա­հայ բժշկու­թե­ան, 19231975, Իս­թան­պուլ, 1975։
  • Սիմոն Հովի­ւեան, «Ապ­րի­լե­ան Նա­հա­տակ­նե­րուն Շա­ւի­ղով, Մեծ Եղեռ­նի 60-ամե­ա­կի Սե­մին», Պէյրութ, 1975, 349 էջ։
  • Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Ավագյան Կարինէ, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
  • Ավագեա ն Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թ. ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12։
  • Իսկահատեան Հ., Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ, Պէյրութ, 2011, 395 էջ։