Բարձրաշխարհիկ հասարակություն

Բարձրաշխարհիկ հասարակություն (թուրք.՝ Yüksek Sosyete), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV հեռուստաընկերության եթերում: Առաջին սերիան հեռարձակվել է 2016 թվականի հուլիսի 16-ին: Հեռուստասերիալի ռեժիսորը Մետին Բալեքօղլուն է, իսկ պրոդյուսերը՝ Բուրակ Սաղյասարը: Գլխավոր դերերում հանդես են գալիս Հազար Էրգյուչլուն, Էնգին Օզթյուրքը, Մերիչ Արալը և Օզան Դոլունայը:

Picto infobox cinema.png
Բարձրաշխարհիկ հասարակություն
թուրք.՝ Yüksek Sosyete
Yüksek Sosyete.jpg
Բարձրաշխարհիկ հասարակություն հեռուստասերիալի պոստերը
Ժանրդրամա, մելոդրամա, սիրային
Երկիր{{{2}}} Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՄետին Բալեքօղլու
Գլխավոր
դերերում
Հազար Էրգյուչլու, Էնգին Օզթյուրք, Մերիչ Արալ, Օզան Դոլունայ
ՊրոդյուսերԲուրակ Սաղյասար
ՍցենարիստՅազը Օդասը
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ26
ՀեռուստաալիքStar TV
ԸնկերությունBi Yapım

ՍյուժեԽմբագրել

Սա պատմություն է երկու երիտասարդների մասին, որոնք պատկանում են տարբեր աշխարհների: Նրանք փնտրում են իրենց դերը կյանքում: Քերեմը բանվոր ընտանիքի միակ ժառանգն էր, ով մեծացել է բավականին խիստ և սուղ պայմաններում: Ջանսուն նրանցից է, ում մասին ասում են, որ ապրել է բամբակի մեջ: Չնայած, որ ապրում է հարուստ ընտանիքում, Ջանսուն երջանիկ չէ: Եվ սեփական ես-ի փնտրտուքների ճանապարհին այս զույգը հանդիպում է իրար և սիրահարվում:

Արտաքին հղումներԽմբագրել