Բարձրաշեն կամավորական ջոկատ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարձրաշեն (այլ կիրառումներ)

Բարձրաշեն կամավորական ջոկատ, կազմավորվել է 1992 թվականին, ՀՀ Արարատի շրջանի Բարձրաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ 1992-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), Կապանի (Սրաշեն), Վայքի (Բարձրունի) և Արցախի Հանրապետության Լաչինի (Ծաղկաբերդ), Քարվաճառի (Իստիսու), Մարտակերտի (Սարասանգի ջրամբար), Ֆիզուլիի (Մուսաբեյլի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ս. Ադամյան։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։

Բարձրաշեն կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԲարձրաշեն
Ստեղծվեց1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՍ. Ադամյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։