Բարկուշատ
Բարկուշատ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։
Գյուղ | |
---|---|
Բարկուշադ | |
Երկիր | Արցախ |
Շրջան | Քաշաթաղ |
Համայնք | Որոտան |
Բնակչություն | 20 մարդ (2015) |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
Աշխարհագրություն խմբագրել
Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան թևում` Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Հաբանդ գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Որոտանի ստորին հոսանքի աջափնյա ձորալանջին[2]։
Որոտան քաղաքի, Անդոկաբերդ, Դողար, Վանանդ գյուղերի հետ միասին մտնում է Որոտան համայնքի մեջ[3]։
Պատմություն խմբագրել
Գյուղի շրջակայքում գտնվող լեռան գագաթին կան Ք. ա. 2-1-ին հազարամյակների դամբարաններ։ Այժմյա գյուղի հարևանությամբ պահպանվում են հնագույն հայկական գյուղի և եկեղեցու ավերակները[2]։
18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի և Նախիջևանի խաների ու քրդական ցեղերի ճնշման ներքո տարածաշրջանի բնակատեղիները հայաթափվել էին։ Այս հանգամանքն էլ պատճառ հանդիսացավ, որ տվյալ գավառի գյուղերի, այդ թվում՝ Բարկուշատի պատմական հետքերն ու նույնիսկ անունը մոռացության մատնվեն[2]։
19-րդ դարի սկզբներին լքված գյուղում հաստատվել էին թուրք և քուրդ քոչվոր մի քանի ընտանիքներ։
Հայկական գյուղը նրանք կոչեցին Բախտիարլի։
Տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված թուրքերն ու քրդերը հիմնովին կործանել են հայկական պատմամշակութային արժեքները։ Խորհրդային տարիներին դա առավել ծրագրված բնույթ ստացավ[2]։
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանությունների որոշմամբ այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ Բարկուշատը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, 1930 թվականին՝ Կուբաթլուի շրջանի կազմում։
1993 թվականի նոյեմբերի սկզբներին ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց[2]։
Գյուղը համեմատաբար ավելի ուշ վերաբնակեցվեց։ 2010 թվականին այստեղ հաստատվել էին Հայաստանի բնակավայրերից մի քանի ընտանիքներ։ Բնակավայրը ստացավ Բարկուշատ անունը[2]։
2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։
Բնակչություն խմբագրել
2015 թվականին Բարկուշադ գյուղում բնակվում է 20 մարդ, կար 7 տնտեսություն[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 670.
- ↑ Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 375.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)