Բարկարոլ (իտալերեն՝ barcarola, barca - մակույկ բառից), կենցաղային երգի տեսակ, հատկապես տարածված Վենետիկում, մակույկավարի, թիավարի երգ։ Ինչպես նաև ձայնի կամ երաժշտական գործիքի համար գրված, քնարական բնույթի հանդարտ ստեղծագործություն՝ 6/8 կամ 12/8 չափով։ Առանձնանում է սահուն մեղեդիականությամբ, նվագակցության մեջ հաճախ օգտագործվում են երաժշտական-նկարագրական տարրեր։ Բարկարոլը հանդիպում է Ֆրանց Շուբերտի, Միխայիլ Գլինկայի (ձայնի և դաշնամուրի համար), Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդիի, Ֆրեդերիկ Շոպենի, Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի (դաշնամուրի համար) ստեղծագործություններում, ինչպես նաև իտալական և ֆրանսիական օպերաներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 320