Բարիա (վիետն.՝ Bà Rịa), նահանգային ենթակայության քաղաք, տեղակայված Վիետնամի Բարիա Վունգտաու նահանգում[1]։

Քաղաք
Բարիա
վիետն.՝ Bà Rịa
ԵրկիրՎիետնամ Վիետնամ
Հիմնադրված էհունիսի 2, 1994 թ.
Մակերես91,46 կմ²
Բարիա (Վիետնամ)##
Բարիա (Վիետնամ)

Տեղադրություն և վարչական բաժանում խմբագրել

Բարիան գտնվում է Հոշիմին քաղաքից 90 կմ հեռավորության վրա. հարավից սահմանակից է Վունգտաուին, արևելքից Լոնգդիեն (Long Điền) շրջանին, հյուսիսից Թյաուդիկ (Châu Đức) և Թանթխան (Tân Thành) շրջաններին, իսկ վերջինիս հետ նաև արևմուտքում։

Հիմնադրվել է 1994 թվականի հունիսի 2-ին, երբ Թյաութխան (Châu Thành) նահանգը բաժանվեց Բարիա քաղաքի և Թյաուդիկ և Թանթխան շրջանների[2]։ Դրանից հետո վարչական շատ գործառույթներ տեղափոխվեցին նոր քաղաք։ 2007 թվականին Բարիան 3-րդ կարգի քաղաք էր[3]։ Բարիան նահանգային ենթակայության քաղաքի կարգավիճակ է ստացել 2012 թվականին[4]։

Բարիան ներառում է ութ թաղամաս (phường, ֆիոնգ). Ֆիոքհինգ, Ֆիոքչունգ, Ֆիոքհիեփ, Ֆիոքնգուեն, Լոնգհիոնգ, Լոնգթոան, Քիմզին, Լոնգթամ և երեք գյուղեր (xã, սա). Հոալոնգ, Լոնգֆիոկ, Թանհինգ[5][1]:

Դերը դավանանքի պատմության մեջ խմբագրել

Խոնավ կլիմայի և հեռավորության համար Բարիան դարձավ աքսորավայր Կոդայական կրոնի քարոզիչ Նգուեն Նգոկ Տյոնգի[vi] համար[6]։

1934 թվականին այստեղ՝ Թհենթհայ (Thiên Thai) մեհյանում, հիմնադրվեց չան-բուդդայական աղանդների միությունը[7]։

Բարիայում կա համանուն կաթոլիկ թեմ, որը գլխավորում է Ֆոմա Նգուեն Վան Չամը (Thomas Nguyễn Văn Trâm), հավատքի համար նահատակների հավաքական գերեզմանը գտնվում է մոտակայքում (այն կառուցվել է Ֆիոկ Լե բանտի տեղում, որտեղ ավելի քան 300 կաթոլիկներ ողջ-ողջ այրվել էին 1862 թվականին)[8][9]։

Տնտեսություն խմբագրել

Բարիայի բրնձի դաշտերի մասին նշել է բանաստեղծ Չին Հոայ Դիկը[vi], իսկ քաղաքը շրջապատող աղուտները արտադրում են գերազանց որակի աղ[10][11]։

Արդյունաբերությունն ու շինարարությունը քաղաքի տնտեսական կառուցվածքի 62,59%-ն են կազմում, 2011 թվականից այս ոլորտի մասնաբաժինն աճել է 18,41%-ով, ծառայություններին և առևտրին բաժին է ընկնում 34,07%-ը, գյուղատնտեսությանը և ձկնորսությանը՝ 3,33%: Քաղաքում կա 822 արդյունաբերական ձեռնարկություն, նրանցում աշխատում է ավելի քան 7000 բանվոր։ Կա շինաքարի, էլեկտրականության, խմելու ջրի արտադրություն[5]։

Տնտեսական տարեկան աճը 18,16% է[5]։

Բնակչություն խմբագրել

Քաղաքում ապրում է 153 862 մարդ, որից 120 705-ը ապրում է քաղաքի ուրբանիզացված հատվածում։ Մեկ շնչի հաշվով միջին եկամուտը տարեկան 48 միլիոն դոնգ է[5]։

Քաղաքը անընդհատ աճում է՝ տարեկան մոտ 1,789%-ով։ 2012 թվականին մեկ բնակչի համար միջին հաշվով հասնում էր 18,5-19 մ² բնակարան։ Կան մի քանի հիվանդանոցներ և բժշկական դպրոցներ, յուրաքանչյուր 10 հազար մարդու համար կա 107,69 հիվանդանոցային մահճակալ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Нгуен Тан Зунг, 2012
  2. «Giới thiệu tổng quan» (վիետնամերեն). сайт города. 2005 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 12-ին.
  3. Nguyên Vũ (2012 թ․ հուլիսի 16). «Thị xã Bà Rịa sẽ được nâng cấp lên thành phố» (վիետնամերեն). VNEconomy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  4. VGP News (2012 թ․ օգոստոսի 22). «Ba Ria city established» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Cổng thông tin điện tử Thành phố Bà Rịa
  6. Smith R.B., Williams B. Pre-Communist Indochina. — Taylor& Francis, 2014. — (Routledge Studies in the Modern History of Asia). — ISBN 9781136604713
  7. Taylor P. Modernity and Re-enchantment: Religion in Post-revolutionary Vietnam. — Institute of Southeast Asian Studies, 2007. — С. 256. — (Vietnam update series). — ISBN 9789812304407
  8. «Diocese of Bà Rịa» (անգլերեն). CATHOLIC BISHOPS' CONFERENCE OF VIETNAM. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  9. Ramsay J. Mandarins and Martyrs: The Church and the Nguyen Dynasty in Early Nineteenth-century Vietnam. — Stanford University Press, 2008. — С. 157. — ISBN 9780804779548
  10. Peters E.J. Appetites and Aspirations in Vietnam: Food and Drink in the Long Nineteenth Century. — AltaMira Press, 2012. — С. 37, 82. — (AltaMira Studies in Food and Gastronomy). — ISBN 9780759120754
  11. Tagliacozzo E., Chang W., Gungwu W. Chinese Circulations: Capital, Commodities, and Networks in Southeast Asia. — Duke University Press, 2011. — С. 363. — (Asian studies). — ISBN 9780822349037

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարիա» հոդվածին։