Բարթոլոմեո Էուստակիո

Բարթոլոմեո Էուստակիո Եվստախիո, (լատ.՝ Eustachius, իտալ.՝ Eustachio, մոտ. 1500[1][2][3], Սան Սևերինո Մարկե, Մաչերատա, Մարկե, Իտալիա - օգոստոսի 27, 1574[4][5], Ֆոսոմբրոնե, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Իտալիա), իտալացի բժիշկ, անատոմ։

Բարթոլոմեո Էուստակիո
Bartolomeo Eustachio
Bartolomeus Eustachius.jpg
Ծնվել էմոտ. 1500[1][2][3]
Սան Սևերինո Մարկե, Մաչերատա, Մարկե, Իտալիա
Մահացել էօգոստոսի 27, 1574[4][5]
Ֆոսոմբրոնե, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Իտալիա
Մասնագիտությունանատոմ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հռոմի Սապիենզա համալսարան
Գործունեության ոլորտանատոմիա
Տիրապետում է լեզուներինլատիներեն[4]
Bartolomeo Eustachi Վիքիպահեստում

Սովորել է Հռոմում։ Եղել է հռոմեական «Սապիենցա» դպրոցի պրոֆեսոր, պապական պալատական բժիշկ։ Գիտական, հատկապես՝ համեմատական անատոմիայի հիմնադիրն է։ Էուստակիո Եվստախիոի աշխատանքների հիմքում ընկած են մարդու և սաղմի օրգանների համեմատական հետազոտությունները և ախտաբանաանատոմիական հերձումները։ «Գիրք լսողության մասին» (1563 թվական) աշխատության մեջ Էուստակիո Եվստախիո առաջինը մանրամասն նկարագրել է մարդու լսողության օրգանը, հայտնաբերել ներքին ականջը քթըմպանային խոռոչին միացնող, այսպես կոչված՝ եվստախյան խողովակը, ստորին սիներակի կիսալուսնաձև փականը։ Ստեղծել է «Անատոմիական աղյուսակներ» (33 նկարով), որը հրատարակվել է 1714 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 opac.vatlib.it
  2. 2,0 2,1 Alvin
  3. 3,0 3,1 Base biographique (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 527