Բարեկամության կամար ռազմավիրական ճանապարհին

Բարեկամության կամար ռազմավիրական ճանապարհին (վրաց. ხალხთა მეგობრობის თაღი), 20-րդ դարի ճարտարապետական հուշարձան[1]։

Բարեկամության կամար ռազմավիրական ճանապարհին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործԶուրաբ Ծերեթելի և George Chakhava?
Ստեղծում1983
Բացում1983
Երկիր Վրաստան
ԲնակավայրՂազբեգի շրջան
 Treaty of Georgievsk monument, Devil's Valley Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Գտնվելով Վրաստանի ռազմավիրական ճանապարհին՝ Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի և Խաչի լեռնանցքի միջև, հուշարձանը մեծ կիսաշրջանաձև քարե-բետոնե կառույց է, որ նայում է Կովկասյան լեռներում գտնվող «Սատանայի հովտին»։ Հուշարձանի ամբողջ ներքին մակերեսը զարդարում է նկարիչներ Զուրաբ Կապանաձեի, Զուրաբ Լեժավայի և Նոդար Մալազոնիայի[2] խճանկարային մեծ որմնանկարը, որը պատկերում է վրացական և ռուսական պատմության տեսարաններ, վրացերեն և ռուսերեն թարգմանությամբ ներկայացված են նաև Ռուսթավելու խոսքերը՝ «Հավատարիմ ընկերը կօգնի ընկերոջը։ Նա չի վախենա դժվարություններից։ Նա սիրտը կտա սրտի փոխարեն։ Իսկ սերն աստղ է ճանապարհին»։ Հուշարձանի նախագծի հեղինակը ճարտարապետ Գեորգի Չախավան է։

Պատմություն խմբագրել

Հուշարձանը կանգնեցվել է 1983 թվականին՝ ի պատիվ 1783 թվականի Գեորգիևյան դաշնագրի երկու հարյուրամյակի և Խորհրդային Վրաստանի ու Խորհրդային Ռուսաստանի միջև շարունակվող բարեկամության։ 2017 թվականին կամարը վերականգնել է Saxon ընկերությունը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Арка Дружбы на Военно-Грузинской дороге
  2. Nini Palavandishvili, Lena Prents Art for Architecture. Georgia.