Բարբարա Պրամմեր
Բարբարա Պրամմեր (գերմ.՝ Barbara Prammer, հունվարի 11, 1954[1], Ottnang am Hausruck, Vöcklabruck District, Վերին Ավստրիա, Ավստրիա[1] - օգոստոսի 2, 2014, Վիեննա, Ավստրիա[3]), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ, 2006- 2014 թվականներին եղել է Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ:
Բարբարա Պրամմեր գերմ.՝ Barbara Prammer[1] և գերմ.՝ Barbara Thaller[1] | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լինցի Յոհաննես Կեպլերի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, wedding officiant և պետական ծառայող |
Ծննդյան օր | հունվարի 11, 1954[1] |
Ծննդավայր | Ottnang am Hausruck, Vöcklabruck District, Վերին Ավստրիա, Ավստրիա[1] |
Վախճանի օր | օգոստոսի 2, 2014 (60 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիա[3] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն[4] |
Թաղված | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | գերմ.՝ Barbara Thaller[1][2] |
Կայք՝ | barbara-prammer.at |
Պարգևներ |
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Grand Cross of Honor for Services to the Republic of Austria?, Q18629608?, «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան և Honorary Badge of Oberösterreich? |
ԿենսագրությունԽմբագրել
Բարբարա Պրամմերը 1973 թվականին ավարտել է Ֆլյոկրաբրուքի կոմերցիոն քոլեջը: Այնուհետև աշխատել է Օտնանգի համայնքապետարանում: 1986 թվականին ավարտել է Լինցի Յոհաննես Կեպլերի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ ստանալով սոցիոլոգիական և տնտեսագիտական գիտությունների մագիստրոսի կոչում: Մինչև 1989 թվականը եղել է Լինցի վերականգնման կենտրոնի սոցիալական մանկավարժ և Վերին Ավստրիայի զբաղվածության դաշնային ծառայության ռեֆերենտ: 1995 թվականին նշանակվել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության Վերին Ավստրիայի կանանց խորհրդի նախագահ: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է ընդհուպ մինչև 2005 թվականը: 1991- 1995 թվականներին եղել է Վերին Ավստրիայի պատգամավոր և փոխնախագահ: 1995 թվականին ընտրվել է կուսակցության դաշնային խորհրդի անդամ: 1995- 1997 թվականներին եղել է Վերին Ավստրիայի բնակարանաշինության և բնության պահպանության հարցերի նախարար: 1997- 2000 թվականներին եղել է Ավստրիայի կանանց և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով նախարար: Նրա իշխանության օրոք կանայք ստացել են զինվորական ծառայության անցնելու իրավունք, ինչպես նաև գիշերային ժամերին աշխատելու իրավունք: 1999 թվականին ընտրվել է Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր: 2000 թվականին ընտրվել է ՍԴԿ ֆրակցիայի նախագահ: 2004- 2006 թվականներին եղել է խորհրդի փոխնախագահ: 2006 թվականից մինչև 2014 թվականը եղել է Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ: Նրա ամուսինը՝ Վոլֆգանգ Պրամմերը մեղադրվել է սեռական գործողությունների մեջ՝ խորհրդի քարտուղարուհիներից մեկի նկատմամբ: Այդ ժամանակ Բարբարա Պրամմերը պաշտպանել է քարտուղարուհուն: 2001 թվականին նրանք բաժանվել են: Բարբարան մահացել է 2014 թվականի օգոստոսի 2-ին:
ԱղբյուրներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Politische Pionierin: Von der Standesbeamtin zur Präsidentin (գերմ.) // Kurier / Hrsg.: H. Brandstätter — 2013. — S. 6.
- ↑ 2,0 2,1 2,2 Seidl C. Barbara Prammer 1954–2014 (գերմ.) // Der Standard / Hrsg.: O. Bronner — 2014. — S. 5.
- ↑ 3,0 3,1 3,2 Wer ist Wer
- ↑ 4,0 4,1 https://www.friedhoefewien.at/grabsuche_de