Բարակապատ կոնստրուկցիաներ

Բարակապատ կոնստրուկցիաներ, շինարարական կոնստրուկցիաներ, որոնց հիմնական կրող մասերը համեմատաբար բարակ, սովորաբար կորագիծ կամ բեկված սալեր կամ թերթեր են։ Բարակապատ կոնստրուկցիաների փոքրհաստությունը (մյուս չափերի համեմատությամբ) հնարավորություն է տալիս լարումների բաշխումը հաստությամբ համարել հավասարաչափ։ Այդ կոնստրուկցիաներում սովորաբար զուգակցվում են կրող և պատող ֆունկցիաները։ Բարակապատ կոնստրուկցիաների թվին են պատկանում թաղանթները, ծաղկավոր կոնստրուկցիաները, գմբեթները, վրանաձև և այլ ծածկերը։ Լինում են պողպատե, երկաթբետոնե, փայտե են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 308