Բարակաձորո վանք, Բարիձորի վանք, միջնադարյան ճարտարապետական հուշարձան, գտնվում է Մոկքի Խիզանի Փալաձոր (Փալասար) գյուղի հարավում, Շեն և Բրունց գյուղերի մոտ, Բարակաձորի (կամ Բարիձորի) մեջ, որից և վանքի անունը։ Կազմված է Ս․ Աստվածածին եկեղեցուց, Ս․ Գևորգ, Ս․ Սարգիս և Ս․ Մերկերիոս մատուռներից։ Բառակաձորո վանքի եկեղեցու՝ ընկուզենուց պատրաստված դուռը ունեցել է ՆՂ (1041) թվակիր արձանագրություն, իսկ կամարի վրա՝ կառուցողի անունը՝ «Զշինող սորա հայր Կարապետ»։ Բարակաձորո վանքից հայտնի են ինը ձեռագիր, որոնցից միայն մեկն է պահվում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ․ 5157), մյուսներից առայժմ միայն հիշատակարաններն են հայտնի առանձին ձեռագրացուցակներում և տպագիր գրականության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 308