Բացել գլխավոր ցանկը

Բավարար հիմունքի օրենք (լատ.՝ principium rationis sufficientis), ընդհանուր տրամաբանական սկզբունք, ըստ որի դրույթը ճշմարիտ է համարվում միայն այն դեպքում, եթե նրա համար կարող է ձևակերպվել բավարար հիմունք, սկզբունք, ըստ որի ամեն ինչ պետք է ունենա հիմնավորված և պատճառաբանված լինի։

Բավարար հիմունք է այն դրույթը կամ դրույթների ամբողջությունը, որը նախապես ճշմարիտ է և որից տրամաբանորեն բխում է հիմնավորվող դրույթը։ Հիմունքի ճշմարտությունը կամ կարող է ապացուցվել փորձնական ճանապարհով, պրակտիկայում կամ բխեցվել այլ դրույթների ճշմարտացիությունից։

Բավարար հիմունքի օրենքի ժամանակակից ձևակեպումը[1] առաջին անգամ տվել է գերմանացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս Լայբնիցը[2], թեպետ և այն ավելի վաղ էլ ենթադրվում էր տրամաբանության շատ համակարգերում, ինչպես օրինակ, փիլիսոփաներ Անաքսիմանդրոսի[3], Պարմենիդեսի, Արքիմեդի[4], Լևկիպոսի, Պլատոնի և Արիստոտելի, Ցիցերոնի[5], Ավիցենայի[6], Թոմա Աքվինացիի և Սպինոզայի[7] մոտ։

Դրան էր նվիրված Շոպենհաուերի դոկտորական դիսերտացիան «Բավարար հիմունքի չորս տեսակի արմատների մասին» (1813 թ.)[8]։ Իր բնույթով բավարար հիմունքի օրենքը շատ ընդհանուր մեթոդաբանական սկզբունք է։

Որոշ փիլիսոփաներ բավարար հիմունքի օրենքը ասոցացնում են «Ոչինչն առաջանում է ոչնչից» (լատ.՝ ex nihilo nihil fit)[9][10]։ Համիլթոնը նույնացնում էր դուրսբերման կանոնը (Modus ponens, պնդում պնդման մեթոդ)[11] բացասման բացասման մեթոդի հետ(լատ.՝ modus tollendo tollens

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Տես` Théodicée, § 44. Monadologie, §§ 81, 82. —ED."
  2. Կան նաև այլ տեսակետներ. շատ հաճախ մատնանշվում է Անսելմ Քենթրբերցիին, նրա quia Deus nihil sine ratione facit ձեւակերպումը և Աստծո գոյության աստվածաբանական օնթոլոգիական փաստարկը։ Ավելի հստակ կապված է Աստծո գոյության Տիեզերագիտական փաստարկի հետ։ Այս սկզբունքը հանդիպում է նաև Թովմա Աքվինացու և Ուիլյամ Օկկամի մոտ։ Լայբնիցը ձևակերպել է այն, բայց հեղինակը չէ։ Տես` A. O. Lovejoy, The Great Chain of Being «Leibniz and Spinoza» գլուխը
  3. Freeman Charles (1999)։ The Greek Achievement: The Foundation of the Western World։ Allen Lane։ էջ 152։ ISBN 0-7139-9224-7 
  4. «Principle of Sufficient Reason» 
  5. Hamilton 1860:66
  6. Richardson Kara (June 2014)։ «Avicenna and the Principle of Sufficient Reason»։ The Review of Metaphysics 67 (4): 743–768 
  7. Della Rocca Michael (2008)։ Spinoza։ New York: Routledge։ էջեր 8–9։ ISBN 0415283302 .
  8. ARTHUR SCHOPENHAUER. On the Fourfold Root of the Principle of Sufficient Reason
  9. Alexander R. Pruss (2007) "Ex Nihilo Nihil Fit: Augments new and old for the Principle of Sufficient Reason" in Explication Topic in Contemporary Philosophy Ch. 14
  10. Hamilton attributes this expression to Cicero; Hamilton 1860:66
  11. Stone Jon R. (1996)։ Latin for the Illiterati: Exorcizing the Ghosts of a Dead Language։ London: Routledge։ էջ 60։ ISBN 0-415-91775-1 

ԳրականությունԽմբագրել

  • Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.