Բաս Յան Ադեր (իսկական անուն՝ Բաստիան Յոհան Քրիստիան Ադեր, հոլ.՝ Bastiaan Johan Christiaan «Bas Jan» Ader, ապրիլի 19, 1942(1942-04-19)[1][2], Winschoten, Խրոնինգեն, Նիդերլանդներ - 1975[3][4][5][…] կամ հուլիսի 9, 1975(1975-07-09)[6], Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով), հոլանդացի նկարիչ և լուսանկարիչ։

Բաս Յան Ադեր
Ծնվել էապրիլի 19, 1942(1942-04-19)[1][2]
ԾննդավայրWinschoten, Խրոնինգեն, Նիդերլանդներ
Մահացել է1975[3][4][5][…] կամ հուլիսի 9, 1975(1975-07-09)[6] (33 տարեկան)
Մահվան վայրԱտլանտյան օվկիանոս, Բաց ծով
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն[7][8][6]
Մայրենի լեզուհոլանդերեն
ԿրթությունՔլերմոնթի հետբուհական համալսարան և Օտիսի արվեստի և դիզայնի քոլեջ
Մասնագիտությունperformance artist, վիզուալ արտիստ, լուսանկարիչ, կինեմատոգրաֆ, ocean rower, վիդեոնկարիչ և կոնցեպտուալ արվեստագետ
ԱմուսինMary Sue Andersen?
Կայքbasjanader.com
 Bas Jan Ader Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բաս Յան Ադերը ծնվել է 1942 թվականի ապրիլի 19-ին և մեծացել է Գրոնինգեն նահանգի Դրիեբորգ փոքրիկ քաղաքում։ Ադերի ծնողները եղել են կալվինիստներ, նրա հայրը մահացել է 1944 թվականին նացիստների ձեռքով՝ Հոլոքոստից փախած հրեաներին օգնելու ժամանակ։

Պատերազմից հետո Ադերը սովորել է ինչպես Ամստերդամի գեղարվեստի դպրոցում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես ԱՄՆ-ում՝ Օտիսի արվեստի և դիզայնի քոլեջում (1965), իսկ 1967 թվականին Կլարեմոնտի համալսարանից ստացել է գեղարվեստի մագիստրոսի աստիճան։ Հետագայում նա հաճախել է նաև Սան Անտոնիո քոլեջ և Կալիֆոռնիայի համալսարան։

Ստեղծագործություն խմբագրել

1961 թվականին Ադերն առաջին անգամ Վաշինգտոնում գտնվող երեք պատկերասրահներում ցուցադրել է իր մի քանի աշխատանքները և արժանացել է The Washington Post-ի գովասանական արձագանքների։ Դրան հաջորդել են մի շարք անհատական ցուցահանդեսներ ԱՄՆ մի շարք պատկերասրահներում։ Ադերը համբավ է ձեռք բերել ինչպես ամերիկյան մայրցամաքում, այնպես էլ հայրենիքում՝ Հոլանդիայում։

Նրա աշխատանքի հիմնական մասը տարբեր պերֆորմանսներ են, ինչպես նաև լուսանկարները (որոնք հաճախ վավերագրում են պերֆորմանսները) և տեսանյութեր։

Նկարչի ամենահայտնի գործերից մեկը շարունակում է մնալ I’m too sad to tell you 3 րոպեանոց տեսանյութը (ինչպես նաև լուսանկարները), որում պատկերված է, թե ինչպես է նկարիչը արտասվում անհայտ պատճառով[9]։

Անհանգստություն, մելամաղձություն, սխալ, անկում, հուսահատություն, սրանք Ադերի համար հետաքրքրություն առաջացնող հիմնական գործընթացներն են, լայնորեն հայտնի է նաև նրա պերֆորմանսին նվիրված մի շարք լուսանկարներ, որի ընթացքում Ադերն իր հեծանիվից ընկել է ջրանցքը՝ ընկնելու գործընթացի, սխալի ֆիքսում։ Այսպիսով, ընթացակարգերի ֆիքսումը և ուսումնասիրությունը նրա արվեստի առաջատար ուղղություններից են։

Մեկ այլ հայտնի նախագիծ է Landslide ամսագիրը, որը լույս է ընծայել Ադերը՝ իր ընկեր Ուիլյամ Լավիտի հետ միասին, 1969-1970 թվականներին։ Մասնավորապես, այն հրապարակել է հարցազրույցներ հորինված նկարիչների հետ կամ նրանց նույնպես հորինված գեղարվեստական ստեղծագործությունները։ Ամսագիրը, մի կողմից, եղել է երգիծական արձագանք հայեցակարգային արվեստին, մյուս կողմից, ըստ էության, այդպիսի ստեղծագործություն։

Մեկ այլ հայտնի ֆոտոշարքը` «Գեղեցկությունը որոնելիս» (մեկ գիշեր Լոս Անջելեսում), ստեղծվել է 1973 թվականին։ Ադերի լուսանկարները ցույց են տալիս միայնակ կերպարներ Լոս Անջելեսի փողոցներում։ Նկարչի գաղափարի համաձայն՝ շարքը պետք է կառուցվեր տրիպտիխի նման մյուս երկու մասերի հետ, որոնք Ադերը նախատեսում էր նկարահանել Ատլանտյան օվկիանոսի հատման վայրում և Նիդեռլանդների իր տանը։

Անհետացում Ատլանտյան օվկիանոսում խմբագրել

1975 թվականի հուլիսի 9-ին Բաս Յան Ադերը Կեյպ Կոդից նավարկության է դուրս եկել «Օվկիանոսի ալիք» առագաստանավով` մտադիր լինելով անցնել Հյուսիսային Ատլանտիկան միայն երկուսուկես ամսվա ընթացքում։ 3 շաբաթ անց նրա հետ ռադիոկապը կորել է, և 9 ամիս անց իսպանացի ձկնորսները հայտնաբերել են նրա նավը Իռլանդիայի արևմտյան ափից 100 ծովային մղոն հեռավորության վրա[10]։

Ադերի անհետացումը դարձել է շահարկման առարկա, քանի որ նրա մարմինը չի հայտնաբերվել, մինչ օրս անհայտ է, թե ինչ է պատահել նկարչի հետ, ինչպես նաև հայտնի չեն նրա ենթադրյալ մահվան պատճառները։

Այլ աղբյուրներ խմբագրել

  • Dalstra, Koos; Marion, van Wijk (2017). Bas Jan Ader: Discovery File 143/76. Los Angeles: New Documents. ISBN 978-1-927354-10-0
  • Dumbadze, Alexander (2013). Bas Jan Ader. Chicago: University of Chicago Press. ISBN 978-0-226-03853-7
  • Andriesse, Paul (1988). Bas Jan Ader. Kunstenaar/Artist. Amsterdam: Stichting Openbaar Kunstbezit. ISBN 978-90-6515-063-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Biografisch Portaal — 2009.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Bas Jan Ader
  5. 5,0 5,1 5,2 Swartz A. Bas Jan Ader — 2007.
  6. 6,0 6,1 6,2 6,3 https://rkd.nl/nl/explore/artists/462
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. Photographers’ Identities Catalog
  9. Wolfs, Rein, ed. Please don't leave me (1st - English ed.). — Rotterdam: Museum Boijmans Van Beuningen.. — 2006. — ISBN ISBN 978-90-6918-216-2
  10. «In Search of Bas Jan Ader, the Artist Who Disappeared at Sea» (անգլերեն). Hyperallergic. 2016 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաս Յան Ադեր» հոդվածին։