Bounty (շոկոլադ)
Բաունտին շոկոլադե բատոն է՝ պատրաստված «Մարս» ընկերության կողմից, որը վաճառվում է համաշխարհային շուկայում։ Այն առաջին անգամ արտադրվել է Միացյալ Թագավորությունում և Կանադայում 1951 թվականին և սկզբում ունեցել է միայն կաթնային շոկոլադե ջնարակ։
Ծագում | |
---|---|
Տեսակ | քաղցրեղեն |
Ենթատեսակ | շոկոլադե սալիկ |
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Արտադրող | Mars |
Հեղինակ | Mars |
Ստեղծման տարեթիվ | 1951 |
Բաղադրամասեր | |
Հիմնական | շոկոլադ, կոկոսի միջուկ |
Սննդային արժեք | |
Կալորիականություն | 490 կկալ |
Սպիտակուցներ | 3,1 |
Ճարպեր | 26 |
Bounty (chocolate bar) Վիքիպահեստում |
Բաունտին ունի կոկոսե միջուկ, որը պատված է կաթնային շոկոլադով (վաճառվում է կապույտ փաթեթավորմամբ) կամ մուգ շոկոլադով (վաճառվում է կարմիր փաթեթավորմամբ) և վաճառվում է մի փաթեթի մեջ երկու կտորով։
2006 թվականից ի վեր՝ Ավստրալիայում հասանելի է եղել Բաունտիի՝ կեռասի համով տարբերակը։ Սա հենց սկզբից սահմանափակ արտադրության համ էր, բայց 2013 թվականի դրությամբ դեռ հասանելի էր։ Եվրոպայում 2004-2005 թվականներին և Ուկրաինայում ու Ռուսաստանում 2010 թվականին հասանելի էր նաև մանգոյի համով սահմանափակ արտադրությամբ տարբերակը։
Չնայած Բաունտին ԱՄՆ-ում վաճառքում չէ, (այնտեղ կա նմանատիպ մեկ այլ արտադրանք, Մաունդսը, որն արտադրվում է Հերշիս ընկերության կողմից), այն կարելի է գնել շատ սուպերմարկետների համաշխարհային արտադրանքի բաժիններում և «Վորլդ Մարքեթ» վաճառքի ցանցում։
Բաունտիի հեռուստատեսային գովազդը մշտապես եղել է կոկոսյան արմավենիների և արևադարձային լողափերի սցենարով տենդենցների մեջ։ Այս հեռուստատեսային գովազդների մեջ հաճախ օգտագործվել են Դոմինիկյան Հանրապետությունում գտնվող Սաոնա կղզում նկարահանված տեսարաններ։
Ձևը
խմբագրել2003 թվականին Մարսը Բաունտիի ձևը գրանցել է որպես Եվրամիության ապրանքային նշան։ Սա վիճարկվել է գերմանական մի հրուշակեղենի գործարանի՝ Լյուդվիգ Շոկոլադեի կողմից։ 2009 թվականին Լյուքսեմբուրգի առաջին ատյանի դատարանը հայտարարեց, որ. «...թվացյալ տարբերակիչ հատկանիշները, այս դեպքում՝ սալիկի կլոր ծայրերը և դրա վրա եղած սլաքի երեք նշանները, բավարար չեն այս սալիկները այլ շոկոլադե սալիկներից տարբերակելու համար»։
Խոհարարական գործածությունը
խմբագրելՆիգելլա Լոուսոնն իր գրքում և «Նիգելլա Բայթս» հեռուստահաղորդման մեջ ներկայացնում է Բաունտի սալիկը լավ տապակելու բաղադրատոմսը[1]։
Ասորտիմենտ
խմբագրելՀայաստանի շուկայում հանդիպում են Բաունտի բատոնի հետևյալ տեսակները.
- Bounty — 55 գ (2 բատոն, յուրաքանչյուրը 27,5 գ)
- Bounty Trio — 82,5 գ (3 բատոն, յուրաքանչյուրը 27,5 գ)
Բնութագիր
խմբագրել- Պահպանման ժամկետը՝ արտադրման օրից 7 ամիս։
- Պահպանել +5 °C-ից մինչև +22 °C ջերմաստիճանում՝ 70% խոնավության պայմաններում։
- Ապրանքն անցել է կամավոր սերտիֆիկացիա։
Բաղադրությունը
խմբագրել- Միջուկ՝ կոկոսի չորացրած միջուկ, շաքար, գլյուկոզայի օշարակ, էմուլգատոր (գլիցերինի մոնոստեարատ), խոնավության վերահսկիչ (գլիցերին), աղ, բնականին մոտ անուշաբույր նյութ (վանիլին)։
- Շոկոլադ՝ շաքար, կակաոյի յուղ, ամբողջական չոր կաթ, կակաոյի զանգված, լակտոզ, կաթնային ճարպ, էմուլգատոր (լեցիտին), բնականին մոտ անուշաբույր նյութ (վանիլին), յուղազերծված չոր կաթ։