Բաշկորտոստանի պատմություն

Բաշկորտոստանի պատմություն կամ Բաշկիրիայի պատմություն, ընդգրկում է Բաշկորտոստանի տարածաշրջանը և Հարավային Ուրալի շուրջը, բաշկիրների պատմական բնակավայրը։ Տարածաշրջանը հայտնի է մի քանի անուններով, այդ թվում Ալ Բաշկիրդ, Բաշկիրիա, Բաշկիրդիա, Բաշկարդիա, Ֆիյաֆի Բաշկուրտ (Բաշկուրտի տափաստաններ), Փաշկատիր և նմանատիպ տարբերակներով։ Ինչպես անունների նախորդ տարբերակները, այնպես էլ ժամանակակից Բաշկորտոստանը, անվանվել է բաշկիր բնիկ ժողովրդի անունով։

Կապովի քարանձավի ժայռապատկերներ

Ժամանակակից Բաշկորտոստանի տարածքում առաջին բնակավայրերը ստեղծվել են վաղ պալեոլիթի ժամանակաշրջանում։ Բնակեցման էական ավելացում, սակայն, տեղի է ունեցել բրոնզե դարում Աբաշևյան մշակույթի ժողովրդի գալով, որոնք տիրապետում էին բրոնզե գործիքների, զենքերի և զարդերի արտադրության հմտություններին և առաջինն էին, որ մշտական բնակություն հաստատեցին տարածաշրջանում։

Բաշկիրներ էթնոանունն առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարում։

Հնագույն շրջան խմբագրել

 
Ժայռապատկերներ, Կապովի քարանձավ, Շուգալ Տաշ (արգելավայր)

Բաշկորտոստանի պատմության վաղ և միջին պալեոլիտի ամենաառաջին վկայությունը, որը հայտնաբերվել է ներկայիս Բաշկորտոստանի տարածքում հանդիսանում է, Ուռտա Տուբեն (Միսովայա), որը գտնվում է Կարաբալիկտի լճի մոտ, Մերձուրալում։ Այստեղ հայտնաբերվել են տարատեսակ հարմարանքներ, որոնք կիրառվել են մարդու կողմից` ձեռքի սուրսայրեր, քարե կացին (Рубило), կայծքարեր, տեղի լեռնային ապարներից պատրաստված տարբեր իրեր։ Հարավային Ուրալի տարածքին բնորոշ բուսականության, անասունների և քարային հումքի առատությունը տարբեր մարզերի մարդկանց գրավել է (այդ թվում բավականին հեռավոր մարզերից)։

Հարավային Ուրալի Ստորին պալեոլիթը ներկայանում է երկու մշակութային ավանդույթներով. առավել արխայիկ Կիզիլ Յառովյան տեսակը (Կիզիլ Յառ-2 կայանատեղի արհեստանոց, գտնվում է Ուլեկ Խազի 6, Ուտյուլգան 7, Կիզիլ Յառ 4, Աշելյան մշակույթ) և Կառիշկինի տեսակը (Միսովայա, Կառիշկինո-11, Ուտյուլգան-8, Դոլինա-1, Դոլինա-11, Սիբայ-5б և այլն)։ Կառիշկինի տեսակի համար մշակութային համանման տեսակ է համարվում Տեյյակի մշակույթը Ֆրանսիայում (Baume Bonne քարանձավ)[1]։ Կիզիլ Յառ 2-ի ավելի ուշ փուլերի հավաքածուի տեխնիկական տիպոլոգիական բնութագրերի մեջ զուգահեռների առկայությունը կովկասյան և արաբական պեղումների որոշ նյութերի հետ (Հարավային Օսեթիայի Կուդարո I, Կուդարո III և Ցոնա, Հարավային Արաբիայի Մեշխեդ III) վկայում է միջին Պլեյստոցենի դարաշրջանում Աշելյան մշակույթի կրողների Կովկասից դեպի Ուրալ տեղաշարժի մասին[2]։

Ենթադրվում է, որ 50-40 հազար տարի առաջ Իմանայ քարանձավում, որը տեղակայված է «Բաշկիրիա» ազգային պարկի տարածքում, մարդիկ են ապրել։ Այդ մասին վկայում է քարանձավային արջի ձագի գանգի գտածոն, որի վրա քարե զենքից ստացած վնասվածքների հետքեր են հայտնաբերվել։ Նուգուշի ջրամբարի ափին գտնվել է Ուրալի խոշորագույն պալեոլիթյան ժամանակաշրջանի կայանատեղի (стоянка)[3]։

Կապովի քարանձավի (Շուլգան Տաշ)[4] և Իգնատևկա քարանձավի ժայռապատկերները վերագրվում են ուշ պալեոլիթին։ Դրանց պատերի վրա գտնվել են ժայռապատկերային արվեստի տարբեր պատկերներ (մամոնտների, բրդոտ ռնգեղծջյուրների, ձիերի և այլ կենդանիների ուրվագծային պատկերներ)։ Կապովի քարանձավի հնագույն պատկերները 36 400 տարի առաջվան են թվագրվում[4]։

Մեզոլիթի դարաշրջանում (մ. թ. ա. XII-VII հազարամյակ) ներկայիս տարածքում բնակչության նշանակալից աճ է տեղի ունեցել, ինչի մասին վկայում են Բաշկիրական Մերձուրալում այդ ժամանակաշրջանի հնագիտական տարբեր հուշարձանները (օրինակ, Յանգելկայի մշակույթը, Մուրատը, Յակտիկուլը)։ Տեղաբնակների այդ ժամանակաշրջանի ռասայական տեսակը եղել է եվրոպոիդ մոնղոլոիդի նշաններով։

Այդ ժամանակ զարգացում են ապրել արտադրական ուժերը, ինչի մասին վկայում են հայտնաբերված տեխնիկան, որը նախատեսված է եղել ավելի բարդ գործիքների պատրաստման և օգտագործման համար։ Այս ժամանակահատվածն աչքի է ընկել տնտեսության յուրացման գերակայությամբ` որս, ձկնորսություն և հավաքչություն։

Նեոլիթյան դարաշրջանում (մ. թ. ա. VI-IV հազարամյակներ) յուրացնող տնտեսությունից անցում է տեղի ունեցել արտադրական և անասնաբուծական տնտեսության, բայց դա դանդաղել է բնակլիմայական պայմանների հետևանքով, և գործունեության առավել արդյունավետ միջոցը մնացել է ձկնորսությունը[5]։ Այս ընթացքում զարգացել է նաև կավե ամանեղենի արտադրությունը։ Նաև պատրաստվել են կայծքարե գործիքներ։ Դրանցից առավել տարածվածները եղել են քերիչները (Скребло), դանակները և որսորդության համար նախատեսված սայրերը։ Բացի այդ հայտնաբերվել են նաև ակոսած անցքով կացիններ, դուրեր, պերճանքի տարբեր առարկաներ։

Պղնձի դարաշրջանում (մ. թ. ա. IV հազարամյակից մինչև մ.թ.ա. II հազարամյակ) Հարավային Ուրալի բնակչությունը զբաղվել է մանր և խոշոր եղջերավոր անասնապահությամբ։ Համարվում է, որ առաջին անգամ ձին ընտելացվել է այստեղ։ Հարավային Ուրալի 21 բնակավայրերում հայտնաբերվել են երկանքներ (ռուս.՝ зернотерки), ընտանի կենդանիների ոսկորներ (Ագիդելի մշակույթ, Սուրտանդիի մշակույթ

Մ. թ. ա. II հազարամյակի կեսերից մինչև մ. թ. ա. I հազարամյակի սկիզբը, բրոնզե դարում սկսվում է Հարավային Ուրալի ինտենսիվ յուրացման շրջանը, որը կապված է եղել Աբաշևյան մշակույթի ցեղերի մուտք գործելու հետ։ Աբաշևները տիրապետել են բրոնզի մշակման տեխնոլոգիաներին և դրանից աշխատանքային գործիքների պատրաստման մշակույթին։ Նրանց գալով առաջացել է հովվային տնտեսություն վարելու գործունեության տեսակը, ինչպես նաև մշտական բնակավայրերը։

Անդրոնովոյի մշակույթի ձևավորման ընթացքում (մ. թ. ա. XVI-XV դար) առաջացել են բնակավայրերը և թաղման կառույցները, որը վկայում է հասարակության սոցիալական շերտատվածության (հարուստ առաջնորդների գերեզմանները և զինվորական ազնվականության ձևավորումը) և տարբեր խմբերի մեծ տոհմական համայնքներում համախմբման մասին։ Այդ գործընթացների հստակ ապացույցներ կարող են ծառայել Բալանբաշ, Տյուբյակովո, Սինտաշտա, Ուստյե, Արկաիմ և այլն բնակավայրերի զարգացումը։ Կուրգանի Նովոաբդրախմանովո գյուղի Չումարովո-I գերեզմանատունը բաղկացած է 15 գերեզմանային համալիրներից և թաղման երկու մակարդակներից է կազմված` մ. թ. ա. XVII և մ. թ. ա. III դարերի, որոնց տրամագիծը համապատասխանաբար կազմում է 16 և 20 մետր (բրոնզե դար` Սրուբնայի հնագիտական մշակույթ և վաղ երկաթի դար` Սարմատական մշակույթ)[6]։

Կուշնարենկովոյի (VI դարի ավարտ - VIII դարի կեսեր) և Կարա-Յակուպովոյի մշակույթները (VIII դարի երկրորդ կես - IX դար) գտնվել են Բելայա գետի հոսանքի միջին և ստորին ավազանում։

Վաղ շրջանի պատմություն խմբագրել

 
Հուսեյն Բեկի դամբարան,

Ռաշիդ ալ-Դինի XIV դարի Օգուզ Նամե ձեռագրում հիշատակել է «Բաշկուրդ» անվանումը[7][8]։

Բաշկիրների երկրի, նրա ժողովրդի և սովորույթների մասին տեղեկություններ կան IX-XIII դարերի արաբական աշխարհագրագետներ Ահմադ Իբն Ֆադլանի և ալ Բալխիի, իտալացի ֆրանցիսկյան միաբանության կուսակրոն Ջովանի Պլան դե Կարպինին և հոլանդացի Գիլյոմ դե Ռուբրուկի հիշատակումներում։ Ժողովրդին «բաշկորտ» կոչել է Սալամ Տարջեմանը իր աշխատություններում (IX դարի առաջին կես)։ Ահմադ Իբն Ռուստան նշում է, որ բաշկիրները եղել են «անկախ մարդիկ, զբաղեցնելով Ուրալյան լեռների երկու կողմերը` Վոլգայի, Կամայի, Տոբոլի միջև ընկած և Յաիկ գետի հոսանքով դեպքի վեր տարածքները»։ Աշխարհագրագետ Իդրիսին XII դարում գրել է բաշկիրների երկու շրջանների մասին` «արտաքին» և «ներքին» և հիշատակել է բաշկիրական Նեմժան, Գուրխան, Կարակիյա, Կասրա և Մասրա քաղաքները[9]։

X-XIII դարերում բաշկիրների արևմտյան հատվածը մտնում էր Վոլգյան Բուլղարիայի կազմի մեջ։

1220-1234 թվականներին բաշկիրներն անընդմեջ պայքարել են մոնղոլների դեմ, այդպիսով արևելքը պաշտպանելով մոնղոլների ներխուժումից։ Բաշկիրները բազմաթիվ անգամներ հաղթել են մարտերում և, վերջապես, 1220-1234 թվականներին կնքել են բարեկամության և միության պայմանագիր։ Մոնղոլ-բաշկիրական պատերազմը 14 տարի է տևել (այն դեպքում, երբ Մոնղոլների արշավանքները Ռուսիա 3 տարի է տևել)[10][11]։ «Մոնղոլների նվիրական լեգենդներում» (անգլ.՝ The Secret History of the Mongols)[12] բաշկիրները հիշատակվում են որպես թաթար-մոնղոլներին առավել մեծ դիմադրություն ցուցաբերած ժողովուրդներից մեկը[13]։

XIII-XIV դարերում բաշկիրներով բնակեցված բոլոր հողերը գտնվել են Ոսկե հորդայի կազմի մեջ։ Բաշկիրները բեյության (յառլիկ) իրավունք ունեին, այսինքն մոնղոլական կայսրության ներքո տարածքային ինքնավարություն ունեին։ Մոնղոլական կայսրության իրավական հիերարխիայում բաշկիրները արտոնյալ դիրք են զբաղեցրել, որպես ազգ, որը պարտական է խագանին (անգլ.՝ Khagan, խաների խան) հիմնականում զինվորական ծառայությամբ և պահպանում է իր սեփական ցեղային համակարգը և ղեկավարումը։ Իրավաբանորեն հնարավոր է խոսել միայն այն մասին, որ նրանց միջև սյուզերեն-վասալիտետ հարաբերություններ են եղել և ոչ թե «դաշնակցային»[14]։

 
Տուրա խանի դամբարան

Ոսկե Հորդայի ժամանակներից ի վեր` 1243-1391 թվականներին, այսինքն, կես դար շարունակ Բաշկորտոստանի պատմական տարածքում գործել է երկու "IL", - Բաշկիրական և Տաբինական, որոնք ղեկավարվել են իրենց իշխանների` բեյերի կողմից[15]։

1391 թվականի հունիսին Կոնդուրչա գետի մոտ տեղի է ունեցել «Ժողովուրդների ճակատամարտ»։ Ճակատամարտում իրար դեմ էին դուրս եկել երկու համաշխարհային տերություններ` Ոսկե հորայի խանը Թողթամիշը և Սամարղանդի էմիր Լենկթեմուրը (Տամեռլան)։ Ճակատամարտն ավարտվեց Ոսկե Հորդայի խանի պարտությամբ, բազմաթիվ քաղաքների ավերմամբ և վերջ տվեց Ոսկե Հորդային[16]։

Ոսկե հորդայի փլուզումից հետո բաշկիրները Նոգայի հորդայի[17], Կազանի[18] և Սիբիրի խանությունների[19] կազմի մեջ են եղել։

Ռուսաստանի կազմում խմբագրել

Բաշկորտոստանի միացումը Ռուսաստանին խմբագրել

XVI դարի երկրորդ կեսից մինչև XIX դարի սկիզբը բաշկիրները զբաղեցրել են հյուսիս-արևմուտքում Վալգայի ձախ ափից մինչև արևելքում Տոբոլի բարձունքները, հյուսիսում Սիլվա գետից մինչև հարավում Յայիկ գետի միջին մասը[20]։

1557 թվականին Բաշկորտոստանի ներկայիս տարածքի մեծ մասը ինքնակամ մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ Կազանի պարտությունից հետո Իվան IV-ը դիմեց բաշկիրներին իրենց կամքով Ռուսաստանին միանալու առաջարկով։

1554 թվականին Կազան, ցարական փոխարքայի մոտ առաջինը եկել էին հյուսիսարևմտյան բաշկիրները` կազմի մեջ մտնելու պայմանների մասին նախապես պայմանավորվելով։ 1554-1555 թվականներին Կազան եկան յուրմատներ, բուրզյաներ, ղփչաղներ, ուսերգաններ, տամյաններ ցեղերի ներկայացուցիչները։ 1555-1556 թվականներին բաշկիրական ցեղերը ուղևորվեցին Մոսկվա այսպես կոչված «շնորհման արձանագրությունների» (ռուս.՝ Жалованные грамоты) հետևից, որտեղ շարադրված էր Ռուսաստանի կազմի մեջ մտնելու պայմանները։ Այդտեղ ասվում էր, որ բաշկիրներն իրենց տարածքների լիիրավ տերն են, կարող են ազատորեն տնօրինել դրանք, սեփական զորք ունենալ, ղեկավարություն, կրոն (Բաշկիրների ժառանգական իրավունք)։ Ընդ որում պետությունն իր վրա էր վերցնում բաշկիրներին օգնել արտաքին ագրեսիայի դեպքում, որի դիմաց բաշկիրները պետք է վճարեին յասակ և զորք տրամադրել Ռուսաստանի պաշտպանական մարտերի ժամանակ[21]։

XVII դարի կեսերին, Սիբիրի խանության փլուզումից հետո ներկայիս Բաշկորտոստանի տարածքն ամբողջությամբ Ռուսաստանի կազմի մեջ մտան։

Բաշկիրական ապստամբություններ խմբագրել

Իվան Ահեղի կենդանության օրոք արձանագրությունների պայմանավորվածությունները պահպանվում էին և նա, չնայած իր դաժանությանը, բաշկիր ժողովրդի հիշողություններում բարի, «սպիտակ ցար» (բաշկիրերեն՝ аҡбатша) է եղել։ Ռոմանովների իշխանության գալուց հետո, XVII դարում Բաշկորտոստանի նկատմամբ ցարական քաղաքականությունը դեպի վատը գնաց։ Խոսքերով վստահեցնում էին, որ հավատարիմ են պայմանագրի պայմաններին, իսկ գործնականում խախտում էին դրանք։ Դա արտահայտվել է առաջին հերթին բաշկիրների ժառանգկան հողերը հափշտակելու և դրանց վրա զաստավաների, հենակետերի, սլոբոդաների, քրիստոնեական վանքեր, ուղիներ կառուցելով։ Տեսնելով իրենց հողերի զանգվածային թալանը, իրավունքերի և ազատությունների խախտումները, բաշկիրրները ապստամբել են 1645 թվականին, 1662-1664 թվականներին, 1681-1684 թվականներին, 1704-1711 թվականներին, 1735-1740, 1740-1750 և 1773-1775 թվականներին։

Ցարական կառավարությունը շատ դեպքերում ստիպված էր բավարարել նրանց պահանջները։ 1662-1664 թվականների բաշկիրական ապստամբությունից հետո կառավարությունը ևս մեկ անգամ հաստատել է հողի սեփականության բաշկիրների իրավունքը, իսկ 1681-1684 թվականների ապստամբության ժամանակ` իսլամ երկրպագելու ազատությունը։

1704-1711 թվականների ապստամբությունից հետո (բաշկիրների հյուպատոսությունը կրկին երդվել է հավատարիմ լինել կայսրին միայն 1725 թվականին) ռուսական կառավարությունը հաստատել է հողի սեփականության իրավունքերը (вотчинные права) և բաշկիրների հատուկ կարգավիճակը և դատական գործընթաց է սկսել, որն ավարտվել է «կատարածուներին» դատապարտելով իրավասության սահմանների չարաշահման համար, որոնք բաշկիրներից օրենքով չնախատեսված հարկեր էին պահանջել։ Սա էլ ապստամբության պատճառներից մեկն է եղել։ Ապստամբությունների ընթացքում բաշկիրների ջոկատները հասել են Սամարա, Սարատով, Աստրախան, Վյատկա, Տոբոլսկ, Կազան և Կովկասի լեռներ։ Մարդկային և նյութական մեծ կորուստներ են եղել։

 
Սալավաթ Յուլաև, բաշկիր ժողովրդի ազգային հերոս, նկարիչ` Վակիլ Շայխեդդինով

Բաշկիրների ամենամեծ կորոստները եղել են 1735-1740 թվականների ապստամբության ժամանակ։ Այն կապված էր Օրենբուրգի արշավախմբի գործունեության հետ (Օրենբուրգ ամրոցի կառուցման նախագիծը), որը բաշկիրները համարեցին ոտնձգություն և հսկողություն իրենց տարածքների նկատմամբ։ Այդ ապստամբությունն առաջնորդեց Սուլթան Գիրեյ խանը (Կարասակալ)։ Դաժանորեն ճնշելուց հետո բաշկիրների սեփական հողերի մեծ մասը խլվեց և տրվեց թաթար մեշերյակներին[22]։ Ըստ ամերիկայն պատմաբան Ալթոն Ստյուարտ Դոննելլիի, այդ ապստամբության ընթացքում զոհվեցին բաշկիրներից յուրաքանչյուր չորրորդը։

Բաշկիրական հաջորդ ապստամբությունը բռնկվել է 1755 թվականին։ Դրդապատճառներից էին կրոնական հետապնդումների մասին լուրերը և յասակի օրենքի փոփոխությունը, որը արգելում էր անվճար աղի հանույթ կատարել, որը բաշկիրները համարում էին իրենց արտոնությունը[23]։ Ապստամբությունը լավ պլանավորված էր, սակայն անհաջողության մատնվեց Նոգայի ճանապարհին բաշկիրների ժամանակից առաջ ընկնելու պատճառով։ Եվ միաժամանակյա Պայքարը միաժամանակ սկսելու բաշկիրների պլանները խափանվեցին։ Ապստամբության ճնշման ժամանակ նրա մասնակիցներից շատերը գաղթեցին Կիրգիզ Կարսացյան հորդա[22][24]։

Բաշկիրների վերջին ապստամբությունը համարվում է 1773-1775 թվականների Եմելյան Պուգաչովի Գյուղացիական պատերազմը։ Այդ պատերազմի ղեկավարներից մեկը` Սալավաթ Յուլաևը նույնպես ժողովրդի հիշողության մեջ մնացել է որպես ազգային հերոս[25]։

1812 թվականի և 1813-1814 թվականների պատերազմներ խմբագրել

1812 թվականի պատերազմի և 1813-1814 թվականների արտասահմանյան արշավների ժամանակ մասնակցել են բաշկիրների 28 հինգ հարյուրյակներից կազմված գնդեր։ Բացի այդ, Հյուսիսային Ուրալի բաշկիր բնակչությունը բանակին տրամադրել է 4139 ձի։

Լայպցիգի ճակատամարտի ժամանակ բաշկիրական գնդերի անունները, իրենց ցուցաբերած հերոսության համար դասվել են ռուսական բանակի առավել աչքի ընկած ստորաբաժանումների շարքում։ Դրա մասին վկայում են Լայպցիգի թանգարան-եկեղեցում պահվող հուշագրությունները[26]։ Արտասահմանյան արշավի ժամանակ Գերմանիայում ռուսական բանակի կազմում, Վեյմար քաղաքում բաշկիր զինվորների հետ հանդիպել է գերմանացի բանաստեղծ Գյոթեն, որին բաշկիրները նվիրել են նետեր ու աղեղ[27]։

1807-1814 թվականների Նապոլեոնի դեմ պատերազմի ժամանակ բաշկիրական իննը գնդեր են մտել Փարիզ։ Նետ ու աղեղին տիրապետելու հմտության համար ֆրանսիացիները Բաշկիր զինվորներին տվել են «հյուսիսային ամուրներ» («Северные амуры») անունը[28]։ 1812 թվականի պատերազմը Բաշկիր ժողովրդի հիշողության մեջ պահպանվել է «Բաիկ», Կուտուզով», «Էսկադրոն», «Կախիմ տուրյա», Լյուբիզար» երգերում։ Վերջինս իրական փաստի վրա է հիմնված, երբ ռուսական բանակի գլխավոր հրամանատար Մ. Ի. Կուտուզովն իր շնորհակալությունն է հայտնել բաշկիր զինվորներին իրենց ցուցաբերած քաջության համար, ասելով` «любезники, молодцы»։ Որոշ զինվորների մասին տեղեկություններ կան, որ պարգևատրվել են «Փարիզի գրավման համար» և «1812-1814 թվականների պատերազմի հիշատակի» մեդալներով[29]։

XVI-XIХ դարերի վարչական բաժանում խմբագրել

 
«Փոքր Բաշկիրիայի» կանտոնները 1919 թվականի սեպտեմբերին

XVI-XVII դարերում Բաշկորտոստանի տարածքը կոչվում էր Ուֆայի ուեզդ (Уфимский уезд) կամ Բաշկիրիա[31], որը կազմված էր հետևյալ վարչական միավորներից` Կազանի դորոգա, Նոգայի դորոգա, Օսինի դորոգա և Սիբիրի դորոգա։ Դորոգա կամ դարուգա տվյալ դեպքում նշանակել է հողօգտագործման տնտեսության տարատեսակ։ Յուրաքանչյուր դորոգան ղեկավարում էր ավագը։ Դորոգաները կազմված էին ազգա-ցեղային վոլոստներից, որոնք իրենց հերթին բաժանվում էին տոհմերի (այմակներ կամ տյուբեր)[32]։

1708 թվականին վարչական տարածքը միացվել է Կազանի գուբերնիային, որպես Ուֆայի վոևոդություն[33], որը 1719 թվականից վերանվանվել է Ուֆայի պրովինցիա (Уфимская провинция)։

1737 թվականին պատմական Բաշկորտոստանի անդրուրալյան մասը դարձել է կրկին ստեղծված Իսեթական պրովինցիայի մաս[34], որի տարածքը ընդգրկել է ներկայիս Կուրգանի մարզը, հյուսիսարևելյան մասում Չելյաբինսկի մարզը, հարավում Տյումենի մարզը, արևելքում Սվերդլովսկի մարզը[35]։

1744 թվականին Ելիզավետա Պետրովնա կայսրուհին գերագույն հրաման արձակեց «Օրենբուրգը գուբերնիա լինի և կոչվի Օրենբուրգի գուբերնիա, որի գուբերնատորը լինի Տայնոմը` Մեպլյուևի խորհրդականը»։ Այս հրամանով Օրենբուրգի գուբերնիայի կազմի մեջ մտան Օրենբուրգի, Ուֆայի և Իսեթի պրովինցիաները։ Իսեթի պրովինցիայի կազմի մեջ էին մտնում Անդրուրալյան Բաշկիրիան և Իսեթի, Շադրինի և Օկունևի ուեզդները։ Ուֆայի պրովինցիայի մեջ էին մտնում Օսինի, Բիրսկի, Մենզելինսկի ուեզդները։

1774 թվականին Ուֆայի պրովինցիան անցավ Օրենբուրգի գուբերնիայի կազմի մեջ։ 1781 թվականին Ուֆայի փոխանորդույունը (Наместничество) կազմված էր Օրենբուրգի և Ուֆայի մարզերից։ 1796 թվականին Ուֆայի փոխանորդությունը անվանվել է Օրենբուրգի գուբերնիա։

Կանտոնային ռեֆորմով 1798 թվականի դորոգաների փոխարեն միջնորդական փաստաթղթերում սկսվեցին կիրառվել գուբերնիա, ուեզդ, բաշկիրական կանտոնների և զորամասերի յուրտաների (կոմանդ) անունները։ 1798 թվականի ապրիլի 10-ի հրամանի համաձայն մարզի բաշկիր ժողովուրդը տեղափոխվեց զինվորական ծառայության Սոցիալական շերտավորման մեջ (Բաշկիրա-մեշերանական զորք) և պարտավորվում է սահմանապահ ծառայություն կատարել Ռուսաստանի արևելյան սահմաններին։ Վարչական իմաստով կանտոններ ստեղծվեցին։

1731 թվականին ղազախական հողերը Ռուսաստանին միացումով Բաշկորտոստանը դարձավ կայսրության բազմաթիվ մարզերից մեկը և բաշկիրներին, միշարներին և տեպտյարներին սահմանապահ ծառայության մեջ ներգրավելու անհրաժեշտությունը վերացավ։ Ալեքսանդր II-ի 1860-1870-ական թվականների ռեֆորմի արդյունքում 1864-1865 թվականներին կանտոնային համակարգը չեղարկվեց։ Բաշկիրներին և տեղի հողազուրկ բանկչության (Припущенник) ղեկավարումը անցավ գյուղական և վոլոստային (յուրային) հանրությանը` ռուսական համայնքի նմանությամբ։ Բաշկիրները հողօգտագործման առավելություններ ունեին. բաշկիրների համար սահմանված էր 60 դեսյատին մակերես, իսկ նախկին ճորերի համար` 15 դեսյատին[36]։

1865 թվականին կազմվեց Ուֆայի գուբերնիան` Օրենբուրգի գուբերնիան Ուֆայի և Օրենբուրգի գուբերնիաների բաժանելով։ Ուֆայի գուբերնիայի կազմի մեջ մտնում էին Ուֆայի, Բելեբեևի, Զլատոուսովի, Մենզելինի և Ստերլիտամակի ուեզդները։

ХVI—XVIII դարերի շատ փաստաթղթեր, որոնք կապված էին բաշկորտոստանի պատմության հետ, պահպանվում են Ռուսաստանի պետական հնագույն ակտերի արխիվում, Ռուսաստանի պետական ռազմա-պատմական արխիվում (Մոսկվա) և Ռուսաստանի պետակա պատմական արխիվում (Սանկտ Պետերբուրգ)։

Ուֆայի գուբերնիան Ռուսաստանի այն 17 մարզեից մեկն է եղել, որը խիստ տուժել է 1891-1892 թվականների սովի ժամանակ։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Բաշկորտոստանից զորահավաքված բնակիչները տարերային մասնակցություն են ունեցել Ստերլիտամակում, Բելեբեում, Բիրսկում։ Ընդհանուր առմամբ բնակչությունը պատերազմի սկզբում հայրենասիրական վերելքով է բռնկված եղել մինչև 1915 թվականի Մեծ նահանջը։ 1914-1916 թվականներին Ուֆայի գուբերնիայում մոբիլիզացվել է շուրջ 300 000 մարդ։ Բաշկորտոստանի արդյունաբերությունը ռազմական ուղղվածություն ստացավ։ Աճեց չուգունի, պղնձի արտադրությունը։ Ուֆայի գուբերնիայում 1913-1915 թվականներին չուգունի ձուլումը ավելացել է 35 %-ով։ Քաղաքացիական ապրանքների արտադրությունը 1913-1915 թվականներին կրճատվել է 40 %-ով։

Պատերազմի տարիներին լայնորեն օգտագործվում էր կանանց և անչափահասների աշխատանքը, արտաժամյա աշխատանք մտցվեց, ավելացվեցին աշխատաժամերը։ Այդ միջոցների ձեռնարկումով աշխատանքային ձեռքերի պակասն էր լրացվում։

1914-1916 թվականներին գյուղացիներից 25459 ձիեր առգրավվեց։ Դա հանգեցրեց հացի արտադրության երեք անգամ կրճատմանը, որը հանգեցրեց սննդամթերքի գների 2-3 անգամ աճին։ 1916 թվականին ստիպված էին սննդամթերքի քարտեր մտցնել։

Արտադրության ընդհանուր անկման հետևանքով 1916 թվականից գուբերնիայում ճգնաժամ է սկսվել, ադրյունաբերական արտադրանքը ընդհանուր անկում է ապրել, գործադուլներ են սկսվել։ Մինյարի գործարանում գործադուլը շարունակվել է 9 ամիս (1914 թվականի մայիսից մինչև 1915 թվականի փետրվար)[37]։

Բաշկուրդիստան խմբագրել

 
Բաշկուրդիստանի դրոշ
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Постановления Учредительного курултая
 
Ինքնավար Բաշկուրդիստանի ենթադրյալ սահմանները ըստ Ահմեդ Զակի Վալիդովի

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Բաշկիրիայում սկսվեց ազգային շարժում, որի նպատակն էր Ռուսաստանի կազմում ազգային-տարածքային ինքնավարություն ստեղծել։ 1917 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Օրենբուրգում կայացած I և II (1917 թվականի օգոստոսի 25-29) Համաբաշկիրական կուրուլտայներում (կուրուլտայ-համագումար) որոշում կայացվեց Ռուսաստանի կազմում «ազգային-տարածքային հիմունքներով դեմոկրատական հանրապետության ստեղծման» անհրաժեշտության մասին։ Առաջին համագումարում ընտրված և երկրորդում վերընտրված Բաշկիրիայի մարզային (կենտրոնական) խորհուրդը (շուրո) գործում էր Օրենբուրգում և պատրաստվում էր Ռուսաստանի Սահմանադիր ժողովին, որը պետք է տեղի ունենար 1918 թվականի հունվարին։

Հոկտեմբերյան հեղափոխությունը ինքնավարություն ստանալու գործընթացում որոշակի ազդեցություն ունեցավ։ 1917 թվականի նոյեմբերի 16-ին Բաշկիրների մարզային խորհուրդը (շուրո) Օրենբուրգի, Պերմի, Սամարայի, Ուֆայի գուբերնիաների տարածքները Ռուսաստանի հանրապետության ինքնավար մարզ հայտարարեց, անվանելով Բաշկուրդիստանի տարածքային-ազգային ինքավարություն, որը հետագայում կոչվեց Բաշկիրական ԻԽՍՀ և ավելի ուշ` Բաշկորտոստանի հանրապետություն։ Այս որոշումը հաստատվել է III Համաբաշկիրյան համագումարի կողմից (կուրուլտայ), որը կայացել է 1917 թվականի դեկտեմբերի 8-20-ին, Օրենբուրգում[38][39]։

III համագումարի ժամանակ ի թիվս այլ որոշումների, որոշում ընդունվեց հաստատել Բաշկուրդիստանիի ինքնավարությունը «Փոքր Բաշկիրիայի» սահմաններում, այն պայմանով, որ այն հետագայում ընդլայնվելու է մինչև «Մեծ Բաշկիրիայի» սահմանները, որն ընդգրկելու էր Ուֆայի գուբերնիան ամբողջությամբ և Պերմի, Սամարայի և Օրենբուրգի գուբերնիաների մի մասը[40]։ «Փոքր Բաշկիրիա» (Բաշկուրդիստան) հասկացությունը կիրառության մեջ է մտել 1918 թվականի հունվարին «Փոքր Բաշկիրիայի ինքնավարության մասին դրույթների» նախագծի մշակման ժամանակ։ Փոքր Բաշկիրիայի տարածքը գընդգրկում էր 78439 մ², բնակչությունը՝ 1219,9 հազար մարդ։

1918 թվականի ամռանը Բաշկուրդիստանի կառավարությունը հայտարարեց Բաշկիրական բանակի համընդհանուր զորահավաք։ 1918 թվականի սեպտեմբերին ստորագրվեց համաձայնագիր կնքվեց Բաշկիրիայի կառավարության և Սահմանադիր ժողովի կոմիտեի անդամների (ռուս.՝ Комитет членов Учредительного собрания - КОМУЧ, առաջին հակաբոլշևիկյան համառուսաստանյան կառավարություն) միջև[41]։ Այդպիսով Սահմանադիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Բաշկորտոստանի ազգային-տարածքային ինքնավարությունը։ Բաշկիրական բանակը Կամավորական ազգային բանակի առանձին ստորաբաժանում կազմեց, որը ղեկավարում էր Սամարայի կառավարությունը։

Բաշկիրական կորպուսի առաջին գործողությունը Եկատերինբուրգ կատարած արշավանքն էր, որը 1918 թվականի հուլիսի 28-ին ազատագրվեց բոլշևիկներից։ Սեպտեմբերին ստորաբաժանումը կազակական զորախմբերի հետ միասին ազատագրեցին Օրսկ քաղաքը։ Բաշկիր և կազակ զորախմբերի համատեղ գործողությունների արդյունքում ազատագրվեց Օրենբուրգից մինչև Եկատերինբուրգ հսկայական տարածքը, Տրանսսիբիրյան երկաթուղին։ Այդպիսով, Ժամանակավոր ծովակալ Ա. Վ. Կոլչակի ղեկավարած Սիբիրյան կառավարության զորքը Սիբիրից առաջ շարժվելու հնարավորություն ստացավ։

Ուֆայի ուժերը համախմբելու նպատակով 1918 թվականի սեպտեմբերի 23-ին Պետական խորհրդակցություն հրավիրվեց[42], որն առավելապես հայտնի է որպես որպես Ուֆայի դիրեկտորիա, որտեղ հավաքական որոշում կայացվեց այն մասին, որ մինչև Սահամանադիր ժողովի հրավիրելը գերագույն իշխանությունը հանձնել Համառուսաստանյան ժամանակավոր կառավարությանը։ 1918 թվականի նոյեմբերի 18-ին Կոլչակը ռազմական հեղաշրջում իրականացրեց և իրեն հռչակեց Ռուսաստանի գերագույն տիրակալ և Ռուսաստանի զինված ուժերի Գերագույն հրամանատար։ Ծովակալը Կոլչակը բաշկիրների ինքնավարությունը չէր ընդունում։ Բոլոր տեղական կառավարման մարմիններին առաջարկվեց ինքնալուծարվել։ Այսպիսով, նա խորտակեց բոլշևիզմի դեմ արևելքի միասնական ճակատը։ Բարդ իրավիճակի մեջ դրեց բաշկիրներին և կազակներին, ովքեր դեպի Սիբիր կոլչակականների սկսված նահանջի պայմաններում, մենակ էին մնացել անխուսափելի պարտության վտանգի և կարմիրների կողմից հաշվեհարդարի առաջ։

Նման հանգամանքներում Բաշկիրական ինքնավարության ղեկավարները 1919 թվականի սկզբին ստիպված էին բանակցություններ սկսել Ռուսաստանի Սոցիալիստական ֆեդերատիվ խորհրդային հանրապետության կառավարության հետ և 1919 թվականի փետրվարի 18-ին բաշկիրերն անցան Խորհրդային կառավարության կողմը[43]։

Բաշկիրական ԻԽՍՀ խմբագրել

 
Բաշկիրական ԻԽՍՀ դրոշ

1919 թվականի մարտի 20-ին «Բաշկիրական իշանության հետ Ռուսական բանվորագյուղացիական իշխանության համաձայնագիր» կնքվեց։ Պաշտոնապես համաձայնագրի կնքման օրը համարվում է 1919 թվականի մարտի 23-ը, քանի որ այն այդ օրն է տպագրվել։ Ըստ համաձայնագրի կազմավերվել է Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունը (ԲԻԽՍՀ)։ «Փոքր Բաշկիրիա» տերմինը հետագայումէլ շարունակել է կիրառվել ԲԻԽՍՀ-ի վերաբերյալ։

1920 թվականի մայիսի 19-ին Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեն ընդունել է «Բաշկիրական խորհրդային ինքնավար հանրապետության պետական կառուցվածքի մասին» դեկրետ[44], որով ինքնավար հանրապետության 1919 թվականի մարտի 20-ին կնքած համաձայնագրով իրավունքները զգալիորեն նեղացվեցին։ Դեկրետը հանրապետության հեղկոմի անդամների համընդհանուր վրդովմունքի պատճառ դարձավ և 1920 թվականի հունիսի 16-ին Բաշհեղկոմը ի նշան բողոքի հրաժարականտալու և ինքնալուծարման որոշում ընդունեց։ Այդ դեկրետը բաշկիր ժողովրդի պարտիզանական պատերազմի հիմք հանդիսացավ և հիմնական պատճառն էր կենտրոնական իշխանության վարած քաղաքականության դեմ պարտիզանական պատերազմի։

1918-1921 թվականներին գյուղացիական զանգվածային հակաբոլշևիկյան ցույցեր էին լինում, որով արտահայտում էին իշխանության վարած քաղաքականության դեմ բողոքը։ 1922 թվականի հունիսի 14-ին Համառուսաստանյան կենտգործկոմը, հաշվի առնելով բաշկիր ժողովրդի ցանկությունը, ընդունեց «Բաշկիրական ինքնավար հանրապետության սահմանները ընդարձակելու մասին» դեկրետ։ Ըստ որի, Ուֆայի գուբերնիան լուծարվեց, իսկ նրա տարածքը միացվեց Բաշկիրական հանրապետությանը, այդպիսով ստեղծելով այսպես կոչված «Մեծ Բաշկիրիա»։ Հանրապետության մայրաքաղաքը սկզբում Բայմակսկի շրջանի Տեմյասովո գյուղն էր, հետո՝ Ստեռլիտամակ և հետագայում մայրաքաղաքը դարձավ Ուֆան։

1925 թվականի մարտի 27-ին ընդունվել է Բաշկիրական ԻԽՍՀ առաջին Սահմանադրությունը[45]։ 1936 թվականին ԲԻԽՍՀ-ին մերժվել է ԽՍՀՄ կազմում միութենական հանրապետության կարգավիճակ ստանալու ցանկությունը[46]։ Ստալինը մերժումը հետևյալ կերպ է բացատրել.

  Բաշկիրական և Թաթարական հանրապետությունները չի կարելի միութենականների շարքում դասել, քանի որ նրանք բոլոր կողմերից խորհրդային հանրապետություններով և շրջաններով են շրջապատված և նրանք, ըստ էության, ԽՍՀՄ սահմաններից դուրս գալու տեղ չունեն[47]  

1937 թվականի հունիսի 23-ին ընդունվեց ԲԻԽՍՀ երկրորդ սահմանադրությունը[48]։

Հայրենական մեծ պատերազմ խմբագրել

1939-1945 թվականների ընթացքում Բաշկիրական ԻԽՍՀ-ից ԽՍՀՄ Զինված ուժերի շարքերն են զինվորագրվել ավելի քան 700 000 մարդ[49]։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանրապետության տարածում ձևավորվել են բազմաթիվ զինվորական ստորաբաժանումներ՝ հեծելազորային, հրաձգային, ականանետային, հակատանկային, թնդանոթահրետանային, կապի։ Կառուցվել են զրահապատ գնացքներ[50]։ 1941 թվականի նոյեմբերի 17-ին հանրապետությունում որոշում ընդունվեց «Երկու հեծելազորային դիվիզիա ստեղծել տեղի բնակչությունից»[51]։

Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ հանրապետություն են տարհանվել ավելի քան 100 արդյունաբերական ձեռնարկություններ, տասնյակ հոսպիտալներ, մի շարք պետական կենտրոնական մարմիններ, 278 հազար փախստականներ (որոնցից 104-ը՝ Ուֆա)։

Զինված ուժերի երկու ակադեմիաները տեղակայվել են Բաշկիրիայում։ 1941 թվականի նոյեմբերին Գլխավոր շտաբի Կ. Ե. Վորոշիլովի անվան բարձրագույն ակադեմիան Մոսկվայից տեղափոխվել էր Ուֆա։ 1941 թվականի նոյեմբերի սկզբին Լենինի անվան Ռազմաքաղաքական ակադեմիան տեղափոխվել էր Բելենեյ։ 1941 թվականի հունիսի 22-ից մինչև 1944 թվականի հունիսի 30-ը հանրապետությունից Ռազմաքաղաքական ակադեմիա և Ռազմաքաղաքական ուսումնարան են մոբիլիզացվել 5475 մարդ։ Հանրապետությունում ընդհանուր թվով տեղակայված են եղել 17 ռազմաուսումնական հաստատություններ։

1941-1945 թվականներին Ուֆայում էր գտնվում Միջազգային կոմունիստական շարժման շտաբը՝ Կոմունիստական ինտերնացիոնալի գործկոմը։ 1943 թվականին ռադիո հեռարձակում էր կատարվում Եվրոպայի ժողովուրդների 18 լեզուներով։

Ընդհանուր առմամբ ԲԻԽՍՀ նշանակալից ներդրում է ունեցել թիկունքը և ճակատը սննդամթերքով, զենքով, վառլիքով ապահովելու գործում։ Ռազմաճակատներում կռվել են հանրապետության բնակչության ավելի քան 600 հազար մարդ, որոնցից 278-ը Խորհրդային Միության հերոսի կոչում են ստացել (Մուսա Գարեևը երկու անգամ և 35-ը Փառքի շքանշանի ասպետներ են)։

Գրականություն խմբագրել

  • Хрестоматия по истории Башкортостана XX века. — Уфа, 2005. — 212 с.
  • Асфандияров А. 3. История сел и деревень Башкортостана и сопредельных территорий. Уфа, Китап, 2009. — 744 с.
  • Таймасов С. У. Восстание 1773—1774 гг. в Башкортостане. — Уфа։ Башкирское издательство «Китап», 2000. — 376 с.
  • История Башкортостана с древнейших времен до 1917 г. Ч. 1. Уфа, 1991.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Котов В. Г. Стоянка-мастерская Карышкино-11 новый памятник нижнего палеолита на Южном Урале // Вестник Пермского университета. Выпуск № 1 (28) / 2015
  2. Котов В. Г. Нижнепалеолитическая стоянка-мастерская Кызыл-Яр 2 в Южном Зауралье // Вестник Пермского университета. Выпуск № 1 (21) / 2013
  3. Палеонтологическая экспедиция в Иманай. (Հարավային Ուրալի Իմանայ քարանձավում հայտնաբերվել են վերջին սառցապատման դարաշրջանի հսկա գազանների ոսկորների զանգվածային կույտ` քարանձավային արջերի և առյուծների, ինչպես նաև այլ կենդանիների ոսկորներ, պոլեոլիթիկ գործիքներ) (ռուս.)
  4. 4,0 4,1 Башкирия: новые исследования «состарили» наскальные рисунки Каповой пещеры в два раза
  5. НЕОЛИТ УРАЛА. Արխիվացված 2019-12-29 Wayback Machine Уральская Историческая Энциклопедия
  6. «Необычное захоронение». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  7. Oghuz name. Օգյուզ Նամեն Ֆրանսիայի Ազգային թանգարանում
  8. Фазлаллах Рашид-ад-дин. Огуз-наме. Баку, 1987. С. 68, 69.
  9. Антонов И. В. Башкиры и Башкирия по данным ал-Идриси. Արխիվացված 2017-05-07 Wayback Machine Ватандаш. — 2008. — № 4. — ISSN 1683-3554
  10. А.Н. Насонов Монголы и Русь. История татарской политики на Руси.
  11. Гумилёв Л. Н. «Древняя Русь и Великая степь». гл. 165. «То же на уровне массы» (ռուս.)
  12. Թարգմանությունը С.А.Козина. CОКРОВЕННОЕ СКАЗАНИЕ МОНГОЛОВ. (МОНГОЛЬСКИЙ ОБЫДЕННЫЙ ИЗБОРНИК) Արխիվացված 2020-02-24 Wayback Machine
  13. [«Հուժկու դիմադրության հանդիպեց այն ժողովուրդների և քաղաքների կողմից, որոնց գրավելը նրան (Սուբեդեյ) հանձնարարել էր Չինգիզ խանը, դրանք էին` Կանլին (կանլիներ), Ղփչաուտ (Ղփչաղներ), Բանջիատ ([[բաշկիրներ), Օռուսուտ (ռուսներ), Ասուտ (ասսեր-օսեր), ինչպես նաև գետրեով հարուստ քաղաքներ Ադիլը (Վոլգա) և Չժայախը (Յաիկ)»— История башкирского народа: в 7 т./ гл. ред. М. М. Кульшарипов; Ин-т истории, языка и литературы УНЦ РАН. — Уфа: Гилем. — Т. II. — С. 175. — 400 с. — ISBN 978-5-91608-100-8.]
  14. Мажитов Н. А., Султанова А. Н. История Башкортостана с древнейших времен до XVI в. Уфа, 1994.
  15. Зарипов А. Б. Об истории башкирской государственности. 2007
  16. И.А. Гагин (г. Рязань) БИТВА НА РЕКЕ КОНДУРЧЕ 1391 ГОДА Արխիվացված 2020-01-29 Wayback Machine
  17. Ногайская орда.
  18. Измайлов И. Л.; Измайлов Б. И. Газиз Губайдуллин об истории Казанского ханства. Журнал: История и современность. Выпуск №1(17)/2013
  19. Сибирское ханство.
  20. История Башкортостана с древнейших времен до наших дней: В 2 т. / И. Г. Акманов, Н. М. Кулбахтин, А. З. Асфандияров, и др.; Под ред. И. Г. Акманова. Т.1. История Башкортостана с древнейших времен до конца XIX в. — Уфа: Китап, 2004. — 488 с.: ил. — С. 111.
  21. Горохов А. В. Присоединение Урала и Западной Сибири к России в конце XVII — первой половине XVIII веков.
  22. 22,0 22,1 Кеппен П. И. Хронологическій указатель матеріаловъ для исторіи инородцевъ Европейской Россіи. 1862.
  23. Սամույրով և այլ մորթեղենով հարկը փոխարինվեց աղը իշխանությունից մի քանի անգամ թանկ գնով գնելով
  24. «Восстание башкир под руководством Батырши». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  25. Салават Юлаев - Личность в башкирской истории
  26. «Участие башкирских полков в освобождении Германии в 1813–1814 гг». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  27. Маттиас Кауфманн (Лейпциг) Башкиры в Германии. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Ватандаш. — 2013. — № 7. — ISSN 1683-3554.
  28. Б.Ямщиков. Прозванные амурами Башкиры в Отечественной войне 1812 года. Արխիվացված 2017-03-18 Wayback Machine «Республика Башкортостан» № 7 17.01.12.
  29. Башкиры в Отечественной войне 1812 года.
  30. Гравюра в России. Государственный музей изобразительных искусств им. А. С. Пушткина.
  31. Рычков П. И. Топография Оренбургская. СПб., 1762.
  32. Ногайская дорога (Нагайская).
  33. Витевский В. Н. «И. И. Неплюев и Оренбургскій край в прежнем его составѣ до 1758 г» — 1897: «Уфимское воеводство было присоединено къ Казанской губернии»
  34. «ИСЕТСКАЯ ПРОВИНЦИЯ (1737–81)». Энциклопедия "ЧЕЛЯБИНСК".
  35. С.А.ТАРХОВ. «Изменение административно-территориального деления России за последние 300 лет».
  36. Ռուսական չափման միավոր 1 դեսյատին = 2400 քմ. սաժեն = 10 925,4 մ² ≈ 1,0925 հա
  37. Энциклопедия Башкирии → ПЕРВАЯ МИРОВАЯ ВОЙНА․
  38. А. А. Валидов — организатор автономии Башкортостана. У истоков федерализма в России (1917—1920). Документы и материалы. /Сост. Н. М. Хисматуллина, Р. Н. Бикметова, А. М. Галеева, Ю. Р. Сайранов. — Уфа: Китап, 2005. — Т. 1. — С. 81—83 — ISBN 5-295-03702-9.
  39. Временные_до_окончательного_применения_к_жизни_основных_законов,_меры_по_осуществлению_автономного_управления_Башкурдистана
  40. А. А. Валидов — организатор автономии Башкортостана. У истоков федерализма в России (1917—1920). Документы и материалы. Ч. 1. / Сост. Н. М. Хисматуллина, Р. Н. Бикметова, А. М. Галеева, Ю. Р. Сайранов. — Уфа: Китап, 2005. — С. 20. — 392 с. — ISBN 5-295-03702-9.
  41. П. Ф.Назыров, О. Ю. Никонова.УФИМСКОЕ ГОСУДАРСТВЕННОЕ СОВЕЩАНИЕ: ДОКУМЕНТЫ И МАТЕРИАЛЫ. Արխիվացված 2017-10-04 Wayback Machine
  42. Журавлев В. В. Государственное совещание: к истории консолидации антибольшевистского движения на востоке России в июле — сентябре 1918 г.
  43. Салават АКДАВЛЕТОВ. В преддверии 100-летия первой республики. Արխիվացված 2017-11-17 Wayback Machine Ватандаш. — 2013. — № 4. — ISSN 1683-3554.
  44. Постановление ВЦИК от 28 мая 1920 года.
  45. Первая конституция Республики (1925) Արխիվացված 2016-04-24 Wayback Machine (ռուս.)
  46. Калашников Ю. В Союз Советских Социалистических Республик.(չաշխատող հղում) Статья в Башкирской энциклопедии (ռուս.)
  47. Азнагулов В. Г., Хамитова З. Г. Парламентаризм в Башкортостане: история и современность. — Уфа: ГРИ «Башкортостан», 2005. — С. 110. — 304 с.
  48. КОНСТИТУЦИИ БАССР 2 | Криптоград Արխիվացված 2018-03-25 Wayback Machine (1937)
  49. Бикмеев Михаил. Вклад Башкирской АССР в развитие военно-морского флота страны в годы великой отечественной войны. Արխիվացված 2017-04-09 Wayback Machine «Ватандаш», 2008. № 5.
  50. Бикмеев М. А. История создания и развития военного комиссариата Республики Башкортостан. Արխիվացված 2017-06-01 Wayback Machine Ватандаш. — 2007. — № 12. — ISSN 1683-3554.
  51. Бикмеев М. А. История создания и развития военного комиссариата Республики Башкортостан Արխիվացված 2017-04-09 Wayback Machine. Ватандаш. — 2007. — № 12. — ISSN 1683-3554.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաշկորտոստանի պատմություն» հոդվածին։