Բորչալուի հարթություն

(Վերահղված է Բաշկովի լիճից)

Բորչալուի հարթություն, հարթություն (դաշտ) Հայկական լեռնաշխարհի հյուսիսային կողմում։ Հյուսիսային սահմանը կազմում են Թրիալեթի և Յաղլուջա լեռնաշղթաները։ արևելյանը Կուր գետը, արևմուտքում և հարավում Վիրահայոց լեռներն են։ Բարձրությունը ծովի մակերևույթից մոտ 330 մետր[1]։

Տարածքում կան տարբեր չափերի լճեր, որոնցից հայտնի է Բաշկովի լիճը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 735 — 992 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 633 — 992 էջ։