Բաշիր Ռամեև (ռուս.՝ Баши́р Исканда́рович Раме́ев; 1918, մայիսի 1-1994, մայիսի 16), խորհրդային գիտնական, գյուտարար, խորհրդային համակարգիչների հիմնադիրներից մեկը, 23 պատենտների (արտոնագրեր) հեղինակ է[1], այդ թվում ԽՍՀՄ-ում պաշտոնապես գրանցված առաջին պատենտը (1948)[2]։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1962)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1954)։ Հայրենական պատերազմի մասնակից։

Բաշիր Ռամեև
Баши́р Исканда́рович Раме́ев
Bashir Rameev.jpg
Ծնվել է1918 մայիսի 1
Բայմակ, Օրենբուրգ
Մահացել է16 մայիսի 1994(1994-05-16) (տարիքը 76)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Բնակության վայր(եր)ՌԽՖՍՀ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունէլեկտրոնային համակարգիչներ
Հաստատություն(ներ)Q86662475?
Գործունեության ոլորտԷլեկտրոնային հաշվիչ մեքենա
Ալմա մատերՄոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԱկսել Բերգ
Ինչով է հայտնիԽՍՀՄ առաջին պատետնտ համակարգիչ
Ստրելա համակարգիչ
Ուրալ համակարգիչների շարք
ՊարգևներՍտալինյան մրցանակ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և ԺՏՆՑ ոսկե մեդալ
Bashir Rameyev Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ռամեևը ծնվել է Բայմակում, 1918 թվականի մայիսի 1-ին (անձնագրով՝ մայիսի 15) լեռնային ինժեների ընտանիքում[3]։

1935 թվականին Ռամեևը դարձել է Գյուտարարների համամիութենական հասարակության անդամ, 1937 թվականին ընդունվել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ, 1938 թվականին՝ հոր ազատազրկումից հետո, հեռացվել է ինստիտուտից (երկար ժամանակ մնացել է առանց բարձրագույն հաստատության դիպլոմի), երկար տարիներ աշխատանք չի ունեցել։ 1940 թվականին ընդունվել է Կապի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ որպես տեխնիկ։ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնել է ռազմաճակատ, հանդես է եկել ԽՍՀՄ կապի նախարարության գումարտակում, մասնակցել է Կիևի ազատագրմանը։

1944 թվականին ազատ է արձակվել զինվորական ծառայությունից՝ ազգային տնտեսության վերականգնման համար մասնագետների հավաքագրման պատճառով։

Աշխատանքի է ընդունվել ЦНИИ № 108 ակադեմիկ Բերգի ղեկավարությամբ։ 1947 թվականին լսելով «Բի-բի-սի»-ի հաղորդումը ԱՄՆ-ում ստեղծված էլեկտրոնային համակարգչային մեքենայի մասին, Ռամեևի մոտ ցանկություն է առաջանում զբաղվել այդ նոր գիտատեխնիկական ոլորտով։ Բերգի խորհրդով նա դիմում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Բրուկին և 1948 թվականի մայիսին ընդունվում է ԽՍՀՄ ԳԱ Էլեկտրաէներգետիկ ինստիտուտի լաբորատորիա՝ որպես ինժեներ-կոնստրուկտոր։

1948 թվականի օգոստոսին Իսահակ Բրուկն ու Բաշիր Ռամեևը ներկայացրեցին ԽՍՀՄ-ում առաջին «Ավտոմատ թվային էլեկտրական մեքենաների» նախագիծը։ Ռամեևը ստեղծել է նաև «Ստրելա» համակարգիչը, «Ուրալ» համակարգիչների շարքը։

Փաստը, որ Ռամեևը չուներ բարձրագույն կրթություն, չխանգարեց, որ նա դառնա Պենզայի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի գլխավոր ինժեներ, տնօրենի տեղակալ, որտեղ նա աշխատել է 1955-1968 թվականներին և առանց պաշտպանության ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։

Մահացել է 1994 թվականի մայիսի 16-ին, Մոսկվայում։ Թաղված է Կունցևսկոե գերեզմանատանը։

ԸնտանիքԽմբագրել

  • Պապը՝ Զաքիր Ռամեև (1859-1921), եղել է ոսկի արդյունահանող, Ռուսական կայսրության պետական դումայի անդամ
  • Հայրը՝ Իսկանդար Ռամեև, մինչև Առաջին համաշխարհային պատերազմը սովորել է Գերմանիայում, 1938 թվականին դատապարվել է 5 տարի ազատազրկման, մահացել է 1943 թվականին։

ՊարգևներԽմբագրել

  • Աշխատանքի կարմիր դրոշի շքանշան
  • Ստալինյան մրցանակ, 1954
  • ԽՍՀՄ տնտեսական նվաճումների ցուցահանդեսի ոսկե մեդալ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Л.Н. Ефремов. (1985). Справка об изобретательной деятельности Рамеева Башира Искандаровича. Архив Московского Политехнического Музея. Стр.1.
  2. Авторское свидетельство # 10475 от 4 декабря 1948 г., Архив Политехнического Музея, Москва.
  3. Виртуальный компьютерный музей

Արտաքին հղումներԽմբագրել