Բանյա Լուկայի համալսարան

Բանյա Լուկայի համալսարան (սերբ.՝ Универзитет у Бањој Луци), Բանյա Լուկայում գործող պետական հանրային համալսարանը։ Հիմնադրվել է 1975 թվականին։ Համարվում է Սերբիայի ամենահին ու մեծ բարձրագույն ուսումնական հաստատությունը և մեծությամբ երկրորդ ԲՈՒՀ-ն է Բոսնիա և Հերցեգովինայում։

Բանյա Լուկայի համալսարան
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված էնոյեմբերի 7, 1975[1]
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[2] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3]
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա[4]
ՏեղագրությունԲանյա Լուկա
Կայքunibl.org
Բանյա Լուկայի համալսարան (Բոսնիա և Հերցեգովինա)##
Բանյա Լուկայի համալսարան (Բոսնիա և Հերցեգովինա)
Բանյա Լուկայի համալսարան, Բոսնիա և Հերցեգովինա
 University of Banja Luka Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե համալսարանն ունեցել է 5 ֆակուլտետ, այժմ ունի 15 ֆակուլտետ և Գեղարվեստի ակադեմիան։ Ի լրումն կրթական մասնաշենքերի՝ ունի ևս երկու մասնաշենք քաղաքի կենտրոնական հատվածում՝ Վրբաս գետի ափին։ Համալսարանն ունի շուրջ 18 հազար ուսանող, դասավանդում են ավելի քան 1000 դասախոսներ և 450 այլ վարչական անձնակազմ։ Մասնաշենքերից մեկում է տեղակայված Սերբիայի ազգային և համալսարանական գրադարանը։ 2016 թվականի տվյալների համաձայն համալսարանի ռեկտորն է Ստանկո Ստանիչը[5]։

2006-2007 ուսումնական տարվա ընթացքում համալսարանը մասնակցել է Բոլոնիայի գործընթացին։ 2011 թվականից Բանյա Լուկայի համալսարանը Եվրոպական համալսարանների ասոցիացիայի լիիրավ անդամ է։

Համալսարանն անդամակցում է նաև եվրոպական անտառային ինստիտուտին, TEMPUS, CEEPUS տրանս-եվրոպական համալսարանական կրթական ծրագրերի մասնակից է։ Ուսանողական փոխանակման ծրագրերի շրջանակներում համագործակցում է Հռոմի համալսարանի, Լա Սապիենցա, Պլովդիվի համալսարանի, Ստրասբուրգի համալսարանի, Գրացի համալսարանի, Կոլումբիայի շրջանի համալսարանի, Պրիշտինայի և Ֆրայբուրգի համալսարանների հետ[6]։ 2007 թվականին համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Մոսկվայի պետական համալսարանի բժշկության և ատամնաբուժության համալսարանի հետ։

Ֆակուլտետներ խմբագրել

 
Տնտեսագիտության ֆակուլտետ
 
Բնական գիտությունների ֆակուլտետ
  • Գեղարվեստի ակադեմիա
  • ճարտարապետության և ինժեներա-շինարարական ֆակուլտետ
  • Տնտեսագիտության ֆակուլտետ
  • Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ
  • Մեքենաշինության ֆակուլտետ
  • Բժշկական ֆակուլտետ
  • Գյուղատնտեսության ֆակուլտետ
  • Իրավունքի ֆակուլտետ
  • Մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ
  • Հանքարդյունաբերության ֆակուլտետ
  • Տեխնոլոգիայի ֆակուլտետ
  • Քաղաքագիտության ֆակուլտետ
  • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ֆակուլտետ
  • Բանասիրության ֆակուլտետ
  • Փիլիսոփայության ֆակուլտետ
  • Անտառտնտեսության ֆակուլտետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. University of Banja Luka – About the UniversityBanja Luka: University of Banja Luka.
  2. https://eua.eu/about/member-directory.html
  3. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  4. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  5. «University of Banja Luka – About the University». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  6. EACEA: Public Higher Education Entitites in BiH Արխիվացված 2011-07-26 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանյա Լուկայի համալսարան» հոդվածին։