Բանբեր Հայաստանի արխիվների

Հայաստանի հանդես

«Բանբեր Հայաստանի արխիվների», պատմաարխիվային քառամսյա հանդես։ Լույս է տեսնում Երևանում, 1960 թ․-ից։ Հրատարակում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր (այժմ` Հայաստանի տարածքային կառավարման նախարարության) արխիվային գլխավոր վարչությունը։

Բանբեր Հայաստանի արխիվների
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ԵրկիրՀայաստան
Հրատարակության պատմություն1960 թվականից
Հաճախականություն2
Գրախոսվողայո
Հոդվածներ19
Հայկական ԱԳ0.02
ISI0
SCOPUS0
ԲՈՀ ցանկ0
Կայքarmarchives.am/am/content/81/

Գլխավոր խմբագիրներ՝ Վ. Կզարթմյան (1960-1962 թթ․), Ա. Հարությունյան (1963-1986 թթ․), Պ. Սաֆյան (1987-1991 թթ-ի մարտ), Հ. Ֆելեքյան (1991 թ․-ի ապրիլից)։ «Բանբեր Հայաստանի արխիվների»-ն հրապարակում է նորահայտ փաստաթղթեր, արխիվային սկզբնաղբյուրների հիման վրա գրված տեսական հոդվածներ հայ ժողովրդի պատմության նոր և նորագույն շրջանի, հասարակական, քաղաքական ու մշակութային կարևոր անցքերի, նշանավոր գործիչների վերաբերյալ, գրախոսական ու քննադատական նյութեր։

«Բանբեր Հայաստանի արխիվների»-ն իր հրապարակումներում մշտապես լուսաբանում է հայկական հարցը, հայերի ցեղասպանության հիմնահարցերը։ Հրապարակում է սկզբնաղբյուրներ՝ իրենց արխիվային բնագրերի տեսքով կամ թարգմանաբար, գիտական մեկնաբանություններով, արտատպվում են նաև հրապարակումներ հազվագյուտ և օտարալեզու հրատարակություններից։

«Բանբեր Հայաստանի արխիվների»-ն 1965-1990 թթ․-ի համարներում (բացառությամբ աոանձին տարեթվերի) հայկական հարցի, ցեղասպանության վերաբերյալ եղել է 25 անուն հրապարակում, 17 անուն տեսական հոդված։ Շրջանառության մեջ է դրվել 171 նորահայտ փաստաթուղթ։

Աղբյուր խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 273