Բանասեր (ամսագիր)

ամսագիր

«Բանասէր», 1851 թ.-ին Կ. Պոլսում Հովհաննես Հիսարյանի խմբագրությամբ արևմտահայերենով հրատարակվող ազգային, բանասիրական և քաղաքական ամսագիր։ Գոյությունը շարունակել է մինչև 1851 թ.-ի վերջը[1]։

Բանասէր
Լեզուարևմտահայերեն
Գլխավոր խմբագիրՀովհաննես Հիսարյան
ԵրկիրԿ. Պոլիս
Հրատարակության պատմություն1851
Հայկական ԱԳ0

Հատված առաջաբանից, որը վերնագրված է «Նախաշավիղ».

«Ազգի մը առաջադիմություն ըսելը, ամենքը գիտեն այսօր, թե նույն ազգին լուսավորությունը ըսել է, և թե սա լուսավորությունը բոլոր հասարակության վրա սփռելու միակ միջոցն է բոլոր հասարակության մեջ ողջախոհ գաղափարներ սփռել, կամ ծուռ գաղափարները շտկելու ջանալ։

...Քիչ գիրք կամ սահմանյալ գրություններ կգտնվին մեր մեջը, որոնք լուսավորություն, կրթություն քարոզեն, սորվեցնեն ու ազգային առաջադիմության առաջնորդեն հաստատուն կերպով։ Չկան չենք ըսեր։ Բայց մեր մեջ գտնված նաև պարապ գրքերը քիչ չեն։

Շատերեն լսեցինք, թե ո՞ւր է այս կամ այն արվեստին, այս կամ այն կրթության գրությունները։ Դար մը առաջ աս հարցմունքը թե որ ընեին, գուցե ամոթ մի չի սեպվեր ազգին։ Սակայն այս օրս, ուր տպագրությունը իր կատարելության զենիթն է, ուր ամեն ազգ անոր միջնորդությամբ կփնտռեն ու կդիմեն միշտ դեպի լավագույն վիճակ մը, ամոթ չէ մեզի բարբարոսաց պես գրեթե անգիր ու տխմար մնալ։

...Այս նյութերն են, որ ուրիշ նյութոց հետ, կուզենք ամփոփել շրջանավոր գրության մը մեջ, որն որ ամսե ամիս բովանդակելով, որչափ որ կարելին է՝ ընտիր հավաքում մը բարոյական, ուսումնական քաղաքական և զվարճալի ընծայե ընթերցողաց»։

«Բանասէրի» առաջին համարում սկսում է հրատարակվել Հովհաննես Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» վեպը (ավարտ՝ № 10)։ Նույն համարում սկսում է հրատարակվել Բեռնարդեն դը Սեն Պիեռի «Հնդկաստանի տնակը» վիպակը (ավարտ՝ № 6): Թարգմանչի մասին նշված է «Առաջիկա թարգմանությունը աղջկա մը գործ է, որն կուզե անծանոթ մնալ»։ Առաջին համարում սկսվում է հրատարակվել Հովհաննես Հիսարյանի «Վեցհազարյակ հայտնյալ կամ տեսություն ռամկական սնապշտությանց վրա» ուսումնասիրությունը, որը շարունակվում է մինչև տարվա վերջ։ Քննության է առնված հայկական ժողովրդական հավատալիքները (կռապաշտություն, վհուկ, հմայություններ, երազագիտություն, հուռութք, առլեզ, մեռելոց ոգի, ձեռնահմայություն և այլն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ս. Ա. Շտիկյան, Հայ նոր գրականության ժամանակագրություն (1851-1865), Ե., 1983, էջ 44։