Բահրեյնի մարգարտի ճանապարհ

Բահրեյնի մարգարտի ճանապարհ, ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ Բահրեյնում, որը պայմանականորեն 3,5 կմ երկարություն ունեցող «երթուղի» է՝ կապված երկրում մարգարտի արդյունաբերության հետ, որը եղել է տեղական տնտեսության հիմքը մ.թ.ա. 2000 թվականից սկսած մինչև մեր թվարկությամբ 1930-ականների սկիզբը, եբբ այն գրեթե դադարել է գոյություն ունենալ Ճապոնիայում մարգարիտի մշակում սկսելու պատճառով[1]։

Բահրեյնի մարգարտի ճանապարհ
Bahrain Pearling Trail*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Բահրեյն Բահրեյն
Տիպ մշակութային
Չափանիշներ iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2012  (36 նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Չնայած այդ վայրը Բահրեյնի մշակույթի նախարարության կողմից կոչվել է «Մարգարտե արահետ, կղզու տնտեսության վկայություն», միջազգային լրատվամիջոցներն այն մշտապես անվանել են «Բահրեյնի մարգարտե արահետ»[2][3]։

Բահրեյնի մարգարտե ճանապարհն ընդգրկում է տասնյոթ շինություն Մուհարաքում, մոտակա ծովում գտնվող ոստրեների երեք գաղութներ, ափերի մի մասը և Մուհարաքի հարավում գտնվող Բու Մահիր ամրոցի՝ ափին հարակից մի մասը։ Օբյեկտն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում գրանցվել է 2012 թվականի հունիսի 30-ին և դարձել Բահրեյնում Համաշխարհային ժառանգության երկրորդ օբյեկտը[4][5][6]։

Ժամանակակից Բահրեյնում արգելվում է արհեստականորեն աճեցված մարգարիտների առևտուրը։ Այս երկրում դեռևս կան փոքր թվով արհեստավարժ մարգարիտ հանող ջրասուզակներ[7]։

Մուհարաքի վերածնունդը դարձել է ճարտարապետության համար շնրհվող Աղա Խանի մրցանակի վեց դափնեկիրներից մեկը 2019 թվականին[8][9][10]։ Այն ճանաչվել է մարգարիտների արդյունաբերության բնագավառում Արաբական թերակղզում դարեր շարունակ իր ունեցած դերի համար, որի գագաթնակետը եղել է 19-րդ դարում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Pearl Diving in Bahrain». USAToday. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  2. «Pearling Trail on UN World Heritage list». Trade Arabia. 2012 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  3. «Bahrain Pearling Trail on UN World Heritage list». Gulf Daily News. 2012 թ․ հուլիսի 1. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  4. «UN heritage listing to spur Bahrain tourism». Trade Arabia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  5. «UNESCO World Heritage Site Profile». UNESCO. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Bahraini pearling site and the Mosque of Isfahan inscribed on UNESCO's World Heritage List». UNESCO. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  7. Stuart, Julia (2010 թ․ հունվարի 16). «The pearl fishers: The waters surrounding the island of Bahrain Harbour untold hidden wealth». London: The Independent. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  8. «Aga Khan award winners redefine excellence in architecture». Arab News (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. «Bahrain News Agency». www.bna.bh. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  10. Editorial (2020 թ․ հունվարի 23). «Bahrain Preserves National Identity; 2020 devoted to Dilmun». Bahrain Confidential (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  11. «Three UAE Projects on 2019 shortlist for Aga Khan Award for Architecture». Gulf News.