«Բահուբալի։ Սկիզբը» (տելուգու՝ బాహుబలి:ద బిగినింగ్, թամիլերեն՝ பாகுபலி, անգլ.՝ Baahubali: The Beginning), ռեժիսոր Ռաջամուլիի հնդկական պատմական ֆանտաստիկ ֆիլմը, որ միաժամանակ նկարահանվել է տելուգու ու թամիլերեն լեզուներով և վարձույթով թողարկվել 2015 թվականի հուլիսի 10-ին։ Սա երկերգության առաջին մասն է, որի շարունակությունը՝ «Բահուբալի։ Ավարտ», թողարկվել է 2017 թվականի ապրիլի 28-ին[3]։

Բահուբալի։ Սկիզբը
թամիլերեն՝ பாகுபலி և տելուգու՝ బాహుబలి:ద బిగినింగ్
Երկիր Հնդկաստան
Ժանրմարտաֆիլմ
Թվականհուլիսի 10, 2015[1], ապրիլի 28, 2016[1], հուլիսի 22, 2016[1] և ապրիլի 8, 2017
Լեզուտելուգու և թամիլերեն
ՌեժիսորՍ․ Ս․ Ռաջամաուլի
ՊրոդյուսերShobu Yarlagadda? և Prasad Devineni?
Սցենարի հեղինակՍ․ Ս․ Ռաջամաուլի և Կ․ Վ․ Վիջայենդրա Պրասադ
ԴերակատարներՊրաբհաս, Թամաննա Բհաթիա, Ռանա Դագուբատի, Անուշկա Շեթի և Նասար
ՕպերատորՍենթիլ Կումար
ԵրաժշտությունՄ․ Մ․ Կիրավանի
ՄոնտաժKotagiri Venkateswara Rao?
ԿինոընկերությունArka Media Works
Տևողություն159 րոպե[2] և 129 րոպե[2]
ՀաջորդԲահուբալի 2։ Լեգենդի ծնունդը
Պաշտոնական կայքէջ
 Baahubali Վիքիպահեստում

Ֆիլմի հիմքում ընկած են երկու պատմություններ՝ հասարակ մարդկանց մեջ մեծացած ու իր ծագման մասին ոչինչ չիմացող արքայազնի մասին և արքայական գահի համար պայքարող երկու եղբայրների դիմակայության մասին։ Գլխավոր դերերը կատարում են Պրաբհասը, Տամաննա Բհատիան, Անուշկա Շեթին և Ռանա Դագուբատին։

Ֆիլմը վարձույթից ստացել է ավելի քան 6 միլիարդ ռուփի, ինչը մոտ հինգ անգամ ավելի է կինոարտադրության վրա ծախսվածից, և տելուգու լեզվով ֆիլմն իր շահույթով գերազանցել է «Ճանապարհ դեպի մորաքրոջ տուն» ֆիլմի սահմանած ռեկորդը[4]։ Այն իր շահույթով հնդկական բոլոր ֆիլմերի շարքում զբաղեցնում է երրորդ տեղը[5]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմն սկսվում է նրանով, որ Շիվագամին երեխային գրկած դուրս է գալիս ջրվեժի մոտ։ Նա սպանում է իրեն հետապնդող ռազմիկներին, սակայն չի կարողանում անցնել գետը։ Նախքան ալիքը կծածկեր նրան, նա բարձրացնում է երեխային իր գլխից վերև և աղոթում, որ նա փրկվի։ Երեխայի լացը լսելով՝ օգնության են հասնում տեղացիները։ Նրանք փրկում են երեխային, իսկ Շիվագամիի մարմինը գետը տանում է։ Տղային իրենց խնամքի տակ է առնում երեխաներ չունեցող մի զույգ և նրան կոչում Շիվուդու։

Մանկության տարիներից սկսած Շիվուդուն երազում է այն մասին, ինչ գտնվում է ջրվեժի վերևում։ Նա բազմիցս փորձում է բարձրանալ այնտեղ, բայց հաջողության չի հասնում։ Սակայն մի անգամ ջրի հոսանքը նրա ոտքերի մոտ է հանում ինչ-որ դիմակ։ Ավազի վրայի հետքից հասկանալով, որ այն պետք է պատկանի գեղեցիկ աղջկա, Շիվուդուն, ոգեշնչված այդ մտքով, վերջապես բարձրանում է վերև։ Այնտեղ նա հանդիպում է դիմակի տիրուհուն՝ Ավանտիկային։ Վերջինս դիմադրության անդամ է, որ պայքարում է ընդդեմ դաժան թագավոր Բհալալադևայի և հանուն թագուհի Դևասենային ազատելու։ Շիվուդուն նրան խոստանում է, որ ամեն ինչ ինքը կանի և այդ նպատակով մեկնում է թագավորության մայրաքաղաք Մահիշմատի։

Ժամանելով քաղաք՝ Շիվուդուն բանվորներին օգնում է բարձրացնել թագավորի ոսկե արձանը, և աշխատավորներից մեկն ի դեմս նրա ճանաչում է Բահուբալի թագավորին։ Մարդիկ սկսում են արտասանել այդ անունը, ինչը զայրացնում է Բհալալադևային։ Նույն գիշերը Շիվուդուն փախցնում է Դևասենային, և նրան սկսում են հետապնդել թագավորի որդին՝ Բհադրան, և թագավորի հավատարիմ ծառան՝ Կատապան։ Նրանց հաջողվում է կանգնեցնել Շիվուդուին, սակայն կռվի ընթացքում նա կտրում է արքայազնի գլուխը։ Հարձակման նետվող Կատապան կանգ է առնում՝ նկատելով Շիվուդուի նմանությունը Բահուբալիի հետ։ Մինչ այդ կռվի վայր են հասնում դիմադրության մարտիկներն ու ջրվեժի մոտ ապրող մարդիկ, որոնք մեկնել էին Շիվուդուին փնտրելու։ Կատապան ստիպված է լինում Շիվուդուին ու նրա ծնողներին պատմել, թե ով է Բահուբալին։

Անհանգիստ ժամանակներում մահացել է թագավոր Վիկրամադևան, իսկ նրանից հետո էլ ծննդաբերության ժամանակ մահացել է թագուհին՝ կյանք պարգևելով արքայազն Բահուբալիին։ Հանգուցյալ թագավորի ավագ եղբորը՝ Բիդջալադևային մերժել են գահը նրա վատ բարքի, կամ ինչպես ինքն էր կարծում, իր ֆիզիկական արատի (չորացած ձախ ձեռքի) պատճառով։ Կառավարման գործն իր վրա է վերցնում նրա կինը՝ Շիվագամին՝ խոստանալով գահը հանձնել իր որդի Բհալալադևային կամ Բահուբալիին, նայած թե նրանցից ով ավելի արժանի կլինի։

Երկու արքայազները հասակ են առնում ու սովորում միասին, բայց Բահուբալին մեծանում է որպես մեծահոգի ու մարդասեր, իսկ Բհալալադևան՝ դաժան ու պատվախնդիր։ Երբ նրանց թագավորության վրա են հարձակվում Կալակեայի զորքերը, Շիվագամին խոստանում է իշխանությունը հանձնել նրան, ով կսպանի նրանց գլխավոր հրամանատարին։ Բիդջալադևան այնպես է անում, որ զենքի մեծ մասն անցնի Բհալալադևայի զորքին, սակայն Բահուբալին իր հնարամտության շնորհիվ կարողանում է անգամ սահմանափակ ռեսուրսներով հարված հասցնել թշնամուն։ Երբ Կալակեան խաղաղ բնակիչներին կանգնեցնում է որպես պատնեշ, Բհալալադևան ճեղքում է այն՝ չնայելով կորուստներին, իսկ Բահուբալին կարողանում է խուսափել զոհերից։

Կռվի խառնաշփոթում Բահուբալին առաջինն է հասնում հրամանատարի մոտ և կռվի բռնվում նրա հետ, բայց վճռական հարվածը հասցնում է Բհալալադևան։ Սակայն Շիվագամին իր որդուն նշանակում է միայն բանակի հրամանատար, իսկ գահը հանձնում է Բահուբալիին, քանի որ նա ավելի արժանի էր զբաղեցնելու այն։

Երբ Շիվուդուն հարցնում է Կատապային, թե ինչ է պատահել Բահուբալիի հետ դրանից հետո, նա խոստովանում է, որ իր ձեռքով է սպանել նրան։

Դերերում խմբագրել

  • Պրաբհաս – Շիվուդու / Մահենդրա Բահուբալի
  • Տամաննա Բհատիա – Ավանտիկա
  • Ռանա Դագուբատի – Բհալալադևա
  • Անուշկա Շետտի – թագուհի Դևասենա
  • Սաթյարաջ – Կատապա, զորապետ
  • Նասսեր – Բիդջալադևա
  • Ռամյա Կրիշնան – թագուհի Շիվագամի
  • Ադիվի Սեշ – Բհադրա՝ Բհալալադևայի որդին
  • Ռոհինի – Սանգա՝ Շիվուդուի հոգեմայրը
  • Տանիկելլա Բհարանի – քահանա
  • Սուդիպ – Ասլամ Խան (կամեո)
  • Նորա Ֆաթեհի – «Manohari» երգի պարուհի
  • Սքարլեթ Մելլիշ Վիլսոն – «Manohari» երգի պարուհի
  • Սնեհա Ուպադհյայ – «Manohari» երգի պարուհի

Արտադրություն խմբագրել

2011 թվականի փետրվարին ռեժիսոր Ս. Ս. Ռաջամուլին հայտարարել է, որ Պրաբհասը կնկարահանվի իր հաջորդ ֆիլմում[6]։ 2013 թվականի հունվարին նա հրապարակել է ֆիլմի վերնագիրը՝ «Բահուբալի»։ Պրաբհասից բացի դերասանական կազմին միացել է Անուշկա Շետին, որի համար դա ռեժիսորի հետ աշխատելու երկրորդ և Պրաբհասի հետ աշխատելու երրորդ փորձն էր։ Անտագիստի դերը կատարելուն համաձայնել է Ռանա Դագուբատին, որը զուգահեռաբար նկարահանվում էր Rudhramadevi ֆիլմում։ Դերն ավելի լավ կատարելու համար նա որոշել է մարզել իր մարմինը և սովորել մարտարվեստներ վիետնամցի մարզիչ Տուանի մոտ[7][8]։ Նույն թվականի դեկտեմբերին դերասանական կազմին միացել է Տամաննա Բհատիան։ Ռամիա Կրիշնանն ու Նասերն ընտրվել են երկրորդ պլանի դերեր կատարելու համար։ Կաննադախոս դերասան Սուդիլը համաձայնել է կատարել ոչ մեծ, բայց կարևոր դեր։ Նրա մասնակցությամբ տեսարանը նկարահանվել է 2013 թվականի հուլիսին՝ չորս օրում[9]։

Նկարահանումներն սկսվել են 2013 թվականի հուլիսինԿառնուլի Քարե այգում։ Ջրվեժի տեսարանները նկարահանվել են Ատիրապալիում (Կերալա նահանգ), Մահիշմատիի պալատի դեկորացիաները հավաքվել են Ramoji Film City ստուդիայում, իսկ ձյան տեսարանները նկարահանվել են Բուլղարիայում[10][11]։ «Pacha Bottasi» երգի հատվածը նկարահանվել է 2014 թվականի հուլիսի վերջին։ Հիմնական նկարահանումներն ավարտվել են 2014 թվականի վերջին Ramoji Film City ստուդիայում։ «Manohari» երգի հատվածը նկարահանվել է 2015 թվականի մարտին[12]։

Ֆիլմում օգտագործված Կալիկի արհեստական լեզուն, որով խոսում է Կալակեա ցեղը, ստեղծվել է բանաստեղծ Մադհան Կարկիի կողմից[13]։

Սաունդթրեք խմբագրել

Ֆիլմի սաունդթրեքի ալբոմը թողարկվել է 2015 թվականի հունիսի 13-ին[14].

Բոլոր երգերի հեղինակն է՝ Մ. Մ. Կիրավանի։

Թելուգուով տարբերակ
# ԱնվանումՏեքստԿատարողներ Տևողություն
1. «Pacha Bottasi»  Անանտա ՇրիրամԿարտիկ, Դամինի 4:33
2. «Jeeva Nadhi»  Ինագանտի ՍունդարԳիթա Մադհուրի 1:55
3. «Dheevara»  Ռամաջոգայա ՇեստրիՌամիա Բեհարա, Դիպու 5:43
4. «Mamatala Talli»  Կ Շիվա Շակտի ԴատաՍատյա Յամինի և երգչախումբ 4:04
5. «Nippulaa Swasa Ga»  Ինագանտի ՍունդարՄ. Մ. Կիրավանի 3:26
6. «Manohari»  Չայտանյա ՊրասադՄոհանա Բհոգարաջու, Ռևանտ 3:52
7. «Sivuni Aana»  Ինագանտի ՍունդարՄ. Մ. Կիրավանի, Մունիմա 3:32
8. «Dheevara» (English Version)Ադիտյա, Նոել ՇոնՌամիա Բեհարա, Ադիտյա 3:26
27:08

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Մադհանոմ Կարկի. 

Թամիլերեն տարբերակ
# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «Pachchai Thee»  Կարտիկ, Դամինի 4:33
2. «Jeeva Nadhi»  Գիտա Մադհուրի 1:55
3. «Dheerane»  Ռամիա Բեհարա, Դիպու 5:43
4. «Irul Konda Vaanil»  Դիպիկա 4:04
5. «Moochile Theeyumaay»  Կայլաշ Կհեր 3:26
6. «Manogari»  Մոհանա Բհոգարաջու, Հարիչարան 3:52
7. «Siva Sivaya Potri»  Մ. Մ. Կիրավանի, Վայկոմ Վիջայալակշմի 3:32
8. «Dheerane»  Ռամիա Բեհարա, Ադիտյա 3:26
27:08

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Մանոջ Մունտաշիր. 

Հինդիով տարբերակ
# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «Mamta Se Bhari»  Բոմբեյ Ջայաշրի 3:49
2. «Jal Rahin Hain»  Կայլաշ Կհեր 3:20
3. «Swapn Sunehere»  Բոմբեյ Ջայաշրի, Շվետա Ռաջ 1:40
4. «Khoya Hain»  Կալա Բհայրավա, Նիտի Մոհան 5:31
5. «Kaun Hain Vo»  Կայլաշ Կհեր, Մունիմա 3:17
6. «Panchhi Bole»  Մ. Մ. Կիրավանի, Պալակ Մուչալ 4:19
7. «Manohari»  Դիվյա Կումար, Նիտի Մոհան 3:36
25:37

Քննադատություն խմբագրել

The Guardian օրաթերթից Մայք ՄաքԿեհիլլը նշել է, որ «ամբողջ ընթացքում Ռաջամուլին գրեթե կատարյալ հավասարակշռություն է պահպանում նյութականի ու բանաստեղծականի միջև», և եզրակացրել է, որ ֆիլմը պատկանում այն տեսակին, որոնք միշտ հետաքրքիր են[15]։ The Hollywood Reporter ամսագրից Լիզ Ցիրինգը գրել է, որ այդ տեսակի պատմություն բազմիցս պատմվել է շատ առաջ, բայց հարավհնդկական փորձառու ռեժիսոր Ռաջամուլիի վճռական ձեռքերում հեքիաթը նոր կյանք է ստացել[16]։ Ռոյթերս գործակալության կայքի ակնարկում Շիլպա Ջամկհարդինկարը ֆիլմի ամենամեծ ձեռքբերումը համարել է այն, որ նա միավորում է «իր էության մեջ Հոլիվուդյան մասշտաբով ճոխությունը և բարու ու չարի մասին հնդկական հեքիաթը»՝ ավելացնելով, որ ռեժիսորն ակնհայտորեն ոգեշնչված է եղել Ռիդլի Սքոթով և «Գլադիատոր» ֆիլմով[17]։ Bollywood Hungama կայքն ավելացրել է, որ ռեժիսորը «գրել է բացարձակ գլուխգործոց, չնայած այն հանգամանքին, որ Բահուբալին դիցաբանությունից բխած իր խորն արմատներով կարծես ամբողջովին հնդկական ֆիլմ է, բայց բավականին առաջադեմ է, որպեսզի ձեռնպահ մնանք դարավոր այն կլիշեից, որ բարին ավելի ուժեղ է, քան չարը»[18]։ Կինոքննադատ Ռաջիվ Մասանդը ֆիլմի գրավչությունն անվանել է այն, թե Ռաջամուլին ինչպես է հմտորեն պատմում պարզ, բայց հուսալի սցենարը, ինչպես նաև շտապ խանդավառ պահեր ստեղծելու ու նույնիսկ ծամծմված սցենարներին հույզեր ավելացնելու ունակությունը[19]։

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

Պարգևներ
Պարգև Կատեգորիա Առաջադրված Արդյունք Հղում
Ազգային կինոմրցանակ Լավագույն գեղարվեստական ֆիլմ Շոբու Յարլագադա, Arka Media Works Հաղթանակ [20]
Լավագույն հատուկ էֆեկտներ Վ. Շրինիվաս Մոհան Հաղթանակ
Filmfare Awards South (Տելուգու) Լավագույն ֆիլմ Հաղթանակ [21]
Լավագույն ռեժիսուրա Ս. Ս. Ռաջամուլի Հաղթանակ
Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր Ռամիա Կրիշնա Հաղթանակ
Կադրից դուրս կանացի լավագույն վոկալ Գիտա Մադհուրի («Jeevanadhi») Հաղթանակ
Օպերատորական լավագույն աշխատանք Կ. Կ. Սենտիլ Կումար Հաղթանակ
SIIMA Awards (Թամիլերեն) Լավագույն ֆիլմ Հաղթանակ [22]
Լավագույն ռեժիսուրա Ս. Ս. Ռաջամուլի Հաղթանակ
Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր Ռամիա Կրիշնա Հաղթանակ
Բացասական դերի լավագույն կատարում Ռանա Դագուբատի Հաղթանակ
Կադրից դուրս կանացի լավագույն վոկալ Սատիա Յամինի («Mamatala Talli») Հաղթանակ
Օպերատորական լավագույն աշխատանք Կ. Կ. Սենտիլ Կումար Հաղթանակ
Մարտերի լավագույն բեմադրություն Պիտեր Հեյն Հաղթանակ
«Սատուրն» (ԱՄՆ) Լավագույն ֆենտեզի ֆիլմ Առաջադրված [23]
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Տամաննա Առաջադրված
Ֆիլմի լավագույն երաժշտություն Մ. Մ. Կիրավանի Առաջադրված
Լավագույն զգեստներ Ռամա Ռաջամուլի, Պրաշանտի Տիպիրնենի Առաջադրված
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Սաբու Սիրիլ Առաջադրված
Nandi Awards Լավագույն ֆիլմ Հաղթանակ [24][25]
Լավագույն ռեժիսուրա Ս. Ս. Ռաջամուլի Հաղթանակ
Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր Ռամիա Կրիշնա Հաղթանակ
Բացասական դերի լավագույն կատարում Ռանա Դագուբատի Հաղթանակ
Լավագույն երաժշտություն Մ. Մ. Կիրավանի Հաղթանակ
Կադրից դուրս տղամարդու լավագույն վոկալ Հաղթանակ
Օպերատորական լավագույն աշխատանք Կ. Կ. Սենտիլ Կումար Հաղթանակ
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Սաբու Սիրիլ Հաղթանակ
Լավագույն պարուսույց Պրեմ Ռեքշիտ Հաղթանակ
Հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանք Պ. Մ. Սատիշ Հաղթանակ
Զգեստների լավագույն ձևավորում Ռամա Ռաջամուլի և Պրաշանտի Հաղթանակ
Մարտերի լավագույն բեմադրություն Պիտեր Հեյնս Հաղթանակ
Best VFS Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. Prabhas' 'Bahubali: The Conclusion' first-look’s release date out. International Business Times
  4. Shekhar H Hooli (2015 թ․ հուլիսի 13). «'Baahubali' (Bahubali) 1st Weekend Collection at Box Office: Business of Rajamouli's Film Crosses ₹165 Cr in 3 Days». International Business Times (անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. Rob Cain (2015 թ․ օգոստոսի 2). «India's 'Baahubali' Blasts Past 500 Crore / $78 Million Worldwide». Forbes (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «Prabhas-Rajamouli film announced» (անգլերեն). Sify.com. 2011 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. Rana’s groundwork for 'Baahubali' — Ragalahari
  8. Rana’s focus on Martial Arts — Ragalahari
  9. «I am doing a small role in Rajamouli's Bahubali: Sudeep - Filmibeat». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  10. «Making of Telugu Epic Film 'Baahubali' in 5 Locations Creates Record» (անգլերեն). MF Monitor. 2015 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  11. Arvind Sundaram (2016 թ․ հուլիսի 10). «Baahubali celebrates one year of its theatrical release» (անգլերեն). Behindwoods. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  12. «Nora Fatehi to do an item song in Baahubali». Hindustan Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  13. «Lyricist Madhan Karky creates a new language, Kiliki, for Baahubali» (անգլերեն). Behindwoods. 2015 թ․ հուլիսի 15. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  14. «Fans flock 'Baahubali' audio launch in extraordinary numbers». Deccan Chronicle (անգլերեն). 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  15. Mike McCahill (2015 թ․ հուլիսի 12). «Baahubali: The Beginning review – fantastic bang for your buck in most expensive Indian movie ever made». The Guardian (անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  16. Lisa Tsering (2015 թ․ հուլիսի 3). «'Bahubali': Film Review». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  17. Shilpa Jamkhandikar (2015 թ․ հուլիսի 10). «Movie Review: Bahubali» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  18. «Bahubali - Critic Review» (անգլերեն). Bollywood Hungama. 2015 թ․ հուլիսի 10. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  19. Rajeev Masand (2015 թ․ հուլիսի 10). «Hyderabad hues» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  20. «63rd National Film Awards 2015 - Announced» (PDF). ДКФ Индии. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  21. «Winners of the 63rd Britannia Filmfare Awards (South)». Filmfare (անգլերեն). 2016 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  22. «SIIMA 2015 Winners List» (անգլերեն). South Indian International Movie Awards. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին.
  23. Jacob Bryant (2016 թ․ փետրվարի 24). «'Star Wars,' 'Mad Max,' 'Walking Dead' Lead Saturn Awards Nominations». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  24. Amrutha Vasireddy (2017 թ․ նոյեմբերի 15). «Andhra Pradesh government announces Nandi awards for 2014-2016». The Times of India (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  25. «Baahubali walks away with 13 Nandi awards». The Hindu (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բահուբալի։ Սկիզբը» հոդվածին։