Բախտիյար Շահաբուտդինովիչ Ահմեդով (կում.՝ Агьматланы Багьтияр Шагьабутдинни уланы, օգոստոսի 5, 1987(1987-08-05), Նիժնեե Կազանիշչե (գյուղ, Բույնակսկի շրջան), Բույնակսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ազատ ոճի ըմբիշ, 2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի երկակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության մրցանակակիր։

Բախտիյար Ահմեդով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 5, 1987(1987-08-05) (36 տարեկան)
Ծննդավայր՝Նիժնեե Կազանիշչե (գյուղ, Բույնակսկի շրջան), Բույնակսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Q97316134?

Կենսագրություն խմբագրել

Բախտիյար Ահմեդովը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 5-ին Դաղստանի ԻԽՍՀ Բույնակսկի շրջանի Նիժնեե Կազանիշչե գյուղում։ Ստորին Կազանիշե, Բուինակսկի շրջան։ Ազգությամբ կումիկ է։ Իր մարզական կարիերան ավարտել է 2012 թվականին[1]։

Ավարտել է Ռոստովի պետական համալսարանը։

2013 թվականի փետրվարի 17-ին Մախաչկալայում հոսպիտալացվել է որովայնի շրջանում հրազենային վնասվածքով[2]։ Դաղստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տեղեկատվության համաձայն՝ Ահմեդովը պատահաբար կրակել է ինքն իր վրա՝ ավտոմեքենա վարելիս ձեռքը վերցնելով ատրճանակը։ Վիրահատության արդյունքում գնդակը դուրս է բերվել[3]։

Դոպինգային սկանդալ և Օլիմպիական խաղերի ոսկին խմբագրել

2016 թվականի օգոստոսի 29-ին ազատ ոճի ըմբիշ Արթուր Թայմազովը, որին Բախտիյարը պարտվել էր 2008 թվականի Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի եզրափակիչում, պաշտոնապես զրկվել է ոսկե մեդալից և օլիմպիական չեմպիոնի կոչումից ՄՕԿ-ի դոպինգ թեստերի ձախողման պատճառով։ Արդյունքում ոսկին շնորհվել է Բախտիյար Ահմեդովին[4], և 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում նա ստացել է 2008 թվականի Օլիմպիական աղերի ոսկե մեդալը[5]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2008 թվականին Պեկինում 29-րդ Օլիմպիական խաղերում ցույց տված մարզական բարձր ձեռքբերումների համար (2009)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бахтияр Ахмедов подарил золотую медаль Олимпиады-2008 своему отцу
  2. «Призер ОИ доставлен в больницу в Махачкале с огнестрельным ранением». Р-Спорт. 17 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  3. «Дагестанский борец Ахмедов ранил сам себя, его жизнь вне опасности». Р-Спорт. 18 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  4. «Российский борец Ахмедов получит золото ОИ-2008 вместо чемпиона-допингиста». Lenta.ru. 2017 թ․ ապրիլի 6.
  5. Российский борец получил золотую медаль Олимпиады через 10 лет после финальной схватки
  6. УКАЗ Президента РФ от 02.08.2009 N 885 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-10-04 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել