«Բալլադ Սինքլերի մասին» (նորվ.՝ Zinklars vise), նորվեգական ազգային երգ, որը գրվել է 178 թվականին նորվեգացի բանաստեղծ Էդվարդ Ստորմի կողմից։ Երգը նվիրված է գնդապետ Ջորջ Սինքլերին, ով գլխավորել է շոտլանդական զորքերը, որոնք վարձվել էին՝ պատերազմելու Շվեդիայի թագավոր Գուստավ II-ի դեմ։ Ջոկատը 1612 թվականի օգոստոսի 26-ին՝ Շվեդիայի ճանապարհին, ընկնում է ծուղակի մեջ, որը կառուցվել էր նորվեգացի գյուղացիների կողմից՝ Օտտա քաղաքի մոտ։ Շոտլանդական ջոկատը ամբողջությամբ ջախջախվել է։

Բալլադ Սինքլերի մասին
բուկմոլ՝ Zinklars vise
Շոտլանդական զորքերի իջեցումը Իսֆորդենում
ՏեսակVolkslied?
Ժանրբալլադ
ՀեղինակԷդվարդ Ստորմ
Երկիր{{{2}}} Նորվեգիա, {{{2}}} Դանիա
Բնագիր լեզուԴանիերեն
Գրվել է1781 թվական
ՎիքիդարանԲալլադ Սինքլերի մասին

Շուտով երգը մեծ տարածում է գտել նաև Նորվեգիայում և ընդունվել որպես ազգային։ Իր մեծ ճանաչման համար դարձել է Նորվեգիայի ազգային խորհրդանիշներից մեկը։ Բալլադը կատարել են նորվեգացի մի շարք հայտնի երաժիշտներ։

Երաժշտություն խմբագրել

Երգը հայտնի է երկու երաժշտությամբ։ Երգի տեքստը վերցվել է Գուդբրանդսդալի տեղանքում տարածված երգի խոսքերից։ Երգը, բացի Նորվեգիայից, մեծ տարածում է գտել նաև Ֆարերյան կղզիներում։

1974 թվականին Folque ֆոլկ- ռոք խումբը կատարել է «Բալլադ Սինքլերի մասին» մեկ այլ տարբերակով, որը տարածված է եղել Ֆարերյան կղզիներում։ Վերջինս անհայտ է եղել Նորվեգիայում։ Երգի այդ տարբերակը ներառում է երգչախմբային հատված և նոր տողեր՝ Vel opp før dag, de kommer vel over den hede[1]: Երգի օրիգինալ տարբերակում այս տողը չի եղել
: 2008 թվականին Týr խումբը, որը կատարում է վիկինգ մետալ, ձայնագրեց երգի իր տարբերակը, որը ներառվել է Land ալբոմում։ Երգի վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ։ Երգը անվանվել է «Sinklars Vísa»[2]: Բալլադը կատարել է նաև ֆարրերյան երգչուհի Այվեր Պոլսդոտիրը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել