Բալենի ալեհեր (լատ.՝ Cerasus incana), ցածրաճ թուփ՝ մինչև 1-1.5 մ բարձրությամբ։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Տերևները նեղ ձվաձև կամ նշտարաձև են։ Ծաղիկները 4-8 ական են, սպիտակ։ Կորիզապտուղը մուգ կարմիր է, գնդաձև։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հունիս-հուլիսին։

ՏարածվածությունԽմբագրել

Բնականորեն տարածված է Արևելյան և Հարավային Կովկասում, Հյուսիսային Անատոլիայում։ Հայաստանում հանդիպում է գրեթե ամենուրեք՝ ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում, չոր քարքարոտ լեռնալանջերին։ Մասնակցում է արիդային նոսրանտառների և չորասեր բուսականության տարբեր խմբավորումների առաջացմանը։ Չորադիմացկուն է, պիտանի էրոզացված լեռնալանջերի անտառամելիորատիվ տնկարկներում օգտագործելու համար։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան