Բալա Մելիքյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքյան (այլ կիրառումներ)
Մելիքյան (Մելիքով) Բալա Գրիգորի (հոկտեմբերի 31, 1888, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 22, 1935), հայ թառահար։
Բալա Մելիքյան | |
---|---|
Բնօրինակ անուն | Բալա Մելիքով |
Ծնվել է | 1888 հոկտեմբերի 31 Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 22, 1935 | (տարիքը 46)
Մասնագիտություն | Թառահար |
ԿենսագրությունԽմբագրել
Հատուկ երաժշտական կրթություն չի ստացել, նրա երաժշտական ճաշակն ու ունակությունները ձևավորվել և զարգացել են Շուշվա ժողովրդա-երաժշտական միջավայրում, հոր՝ այդ ժամանակ արդեն նշանավոր թառահար Գրիգոր Մելիքովի (1859-1929 թվականներ) ազդեցությամբ։ Տասնինը տարեկան հասակում Մելիքյանը արդեն ճանաչված թառահար էր և իր գործունեությամբ կապված էր նաև Բաքվի, Թիֆլիսի ու Երևանի երաժշտական կենտրոններին։ Վիրտուոզ թառահար, մուղամների անզուգական կատարող Մելիքյանը իր կազմակերպած գործիքային անսամբլներով համերգներով հանդես է եկել (որպես մենակատար և նվագակցող) նաև Մոսկվայում ու Լենինգրադում։
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 388)։ |