«Բալանտրեի տիրակալը» (նաև «Տեր բալանտրե» կամ «Մաստեր բալանտրե»; անգլ.՝ The Master of Ballantrae: A Winter's Taleպատմավեպ, որը գրել է շոտլանդացի գրող Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը, հրատարակված 1889 թվականին։ Այն պատմում է երկվորյակների մասին Երկրորդ յակոբիտյան հեղափոխության ժամանակ։

Բալանտրեի տիրակալը
անգլ.՝ The Master of Ballantrae
ՀեղինակՌոբերտ Լուիս Սթիվենսոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն և արկածային
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էBallantrae?
Երկիր Շոտլանդիա
ՀրատարակիչOrion Publishing Group
Հրատարակման տարեթիվ1889
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/robert-louis-stevenson/the-master-of-ballantrae
 The Master of Ballantrae Վիքիպահեստում

Տարբեր հրատարակչություններ խմբագրել

Առաջին հրատարակչության ժամանակ (1889 թվական), գիրքը սկսվում է առաջին գլխով։ Երկրորդ, էդինբորգյան հրատարկչությունում Ստիվենսոնը ավելացրեց նախաբան, որում նա ասում է, որ իր վեպ ձեռագիրը նա ստացել է իր ընկերոջից։ Կար նաև հրատարակչության երրորդ տարբերակը, որում ավելացվել է նշում խմբագրից։

Սյուժե խմբագրել

Շարադրվում է Էֆրաիմ Մակկելարի հուշերի նման, ծառաները Դերրիս տարածաշրջանում, Շոտլանդիայում։ Ամեն ինչ սկսվում է 1745 թվականին, յակոբիտների երկրորդ հեղափոխության ժամանակ։ Երբ Կարլ Ստյուարտը սկսում է հեղափոխությունը, ըստ իր հոր, երկու եղբայրները Դերրիսդիրա՝ Ջեյմս և Հենրի, պետք է առանձնանան։ Իրանցից մեկը պետք է միանա հեղափոխաղներին, իսկ մյուսը լոյալիստներին։ Այսպիսով, կապ չունի թե ով կհաղթի, միևնույն է թագավորությունը կմնա ընտանիքի ձեռքում։ Փոքր եղբայրը ցանկանում է միանալ հեղափոխակներին, սակայն մեծը դեմ էր և նրանք վիճակ գցեցին։ Հաղթում է մեծ եղբայրը և գնում է յակոբիտների մոտ, իսկ փոքր եղբայրը մնում է և օգնում է այդ ժամանակվա թագավոր Գեորգ II-ին

Հեղափոխաղները պարտվում են, մեծ եղբորը համարում են մահացած։ Փոքր եղբայր Հենրին դառնում է ժառանգ, բայց չի կարող կառավարել Բալանտրեն։ Հոր հրամանով, Հենրին ամուսնանում է իր եղբոր հարսնացուի հետ։ Անցնում է մի քանի տարի։ Ժողովուրդը չի սիրում Հենրիին, քանի որ իրան համարում են դավաճան։ Ծնողները լավ չեն վերաբերվում Հենրիին, քանի որ նրանք ավելի շատ էին սիրում վախճանված Ջեյմսին։

Գործող անձինք խմբագրել

  • Ջեմս Դերրեսդիր, Բալլանտրեի տիրակալ
  • Հենրի Դերրեսդիր, Ջեյմսի փոքր եղբայր
  • Էֆրաիմ Մակկելար, ծառա, պատմող

Էկրարավորում խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալանտրեի տիրակալը» հոդվածին։