Բալաբեկ Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բալաբեկ Գրիգորի Մարտիրոսյան (մայիսի 20, 1905[1], Թոխանշալու, Հայաստան[1] - ապրիլի 6, 1972[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1927)։
Բալաբեկ Մարտիրոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 20, 1905[1] |
Ծննդավայր | Թոխանշալու, Հայաստան[1] |
Մահացել է | ապրիլի 6, 1972[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Աշխատատու | ՀԿԿ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Երևանի 1-ին և 2-րդ աստիճանի կուսակցական դպրոցներում (1925-1929), ավարտել Բաքվի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտը (1936), 1929-1931 թվականներին կոմերիտական կազմակերպչական աշխատանքի է եղել Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) և Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) շրջկոմներում։ 1936 թվականից աշխատել է ՀԿ(բ)կ Երևանի կոմիտեի պրոպագանդայի և ագիտացիայի տանը։ 1937 թվականի մայիսից եղել է ՀԿ(բ)կ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար, սեպտեմբերին նշանակվել է ՀԿԿ ԿԿ-ի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ։ 1938-1942 թվականներին եղել է ՀԽՍՀ լուսավորության ժողկոմ։ 1942-1953 թվականներին՝ Հայկական գյուղատնաեսական ինստիտուտի տնօրեն, միաժամանակ՝ ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչ (1942-1949)։ 1953 թվականին նշանակվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1959-1961 թվականներին՝ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահ։ Միաժամանակ 1958 թվականից՝ ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար՝ այդ պաշտոնում մնալով մինչև իր կյանքի վերջը։ Խորհրդային պատվիրակության կազմում մասնակցել է (1958, 1959, 1971) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նսաաշրջաններին։ Եղել է ՀամԿ (բ) կ 23-րդ և ՀԿ (բ) կ 10-14-րդ համագումարների պատգամավոր, ԽՍՀՄ 1-ին և ՀԽՍՀ 2-7-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ-ի անդամ (1938-1948)։
Պարգևներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 348)։ |