Բազմաղբյուր (Դերջանի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բազմաղբյուր (այլ կիրառումներ)

Բազմաղբյուր, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Մանանաղի գավառում, իսկ ապա ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում կամ Վերին Դերջանի գավառակում[1]։

Ավան
Բազմաղբյուր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԴերջանի գավառակ
Այլ անվանումներԽազգյուղ, Խաչ, Խաչգյուղ, Խարքյոյ
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Ժամային գոտիUTC+3
Բազմաղբյուր (Դերջանի գավառ) (Աշխարհ)##
Բազմաղբյուր (Դերջանի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

XI դարից ավանն հայնտնի էր որպես թոնդրակյան շարժման կենտրոններից մեկը։ XI դարում, ըստ Արիստակես Լաստիվերցու, ավանն անվափոխվել է Խաչ անվան։ Ուշ ժամանակներում թուրքերը բնակավայրը կոչել են Խաչքյոյ։

Ավանն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XIX դարի կեսերին ուներ 20, իսկ 1909 թվականին՝ 55 տուն հայ և մոտ այդքան էլ քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բազմաղբյուրն ուներ Ս. Պողոս-Պետրոս անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

1870-ական թվականներին գյուղում գործում էր հայկական վարժարան, որն ուներ 90 աշակերտ։ Ըստ երևույթին այստեղ դասի էին հաճախում նաև հարևան գյուղերից[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 546

Աղբյուրներ խմբագրել