Բադ Պաուել (անգլ.՝ Bud Powell, սեպտեմբերի 27, 1924(1924-09-27)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հուլիսի 31, 1966(1966-07-31)[6] կամ օգոստոսի 1, 1966(1966-08-01)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի ջազային դաշնակահար, բիբոպի ռահվիրաներից։

Բադ Պաուել
Ծնվել էսեպտեմբերի 27, 1924(1924-09-27)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ[5]
Մահացել էհուլիսի 31, 1966(1966-07-31)[6] (41 տարեկան) կամ օգոստոսի 1, 1966(1966-08-01)[1] (41 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Ժանրերջազ
Մասնագիտությունդաշնակահար, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր և ստուդիական երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԼեյբլBlue Note, ESP-Disk և Roost Records?
ԿրթությունԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց
ԱնդամակցությունBud Powell Trio?
 Bud Powell Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

6 տարեկանից նվագել է դաշնամուր։ Հայրը եղել է իր առաջին ուսուցիչը։ 15 տարեկանում սկսել է ելույթ ունենալ Նյու Յորքի տարբեր ակումբներում։ 1943 թվականից մինչև 1944 թվականը նվագել է Կուտ Ուիլյամսի բիգ-բենդում։

Երաժիշտը ունեցել է ալկոհոլի նկատմամբ հակում, որի պատճառով էլ ընկել է տարբեր տհաճ պատմությունների մեջ։ 1944 թվականին Ֆիլադելֆիայում ձերբակալվել է։ 1946 թվականին ընդունվել է Չարլի Պարկերի և Դիզի Գիլեսփիի կվինտետում, համագործակցել Դոն Բեյսի, Ջեյ Ջեյ Ջոնսոնի, Սոննի Ստիտի հետ։ 1947 թվականին ստեղծել է տրիո խումբը։

Նրա հետ նվագել են կոնտրաբասիստներ Ռեյ Բրաունը, Օսկար Պետիֆորդը, Ջորջ Դյուվիվյեն, Կեռլի Ռասելը, թմբկահարներ Բադդի Ռիչը, Արտ Թեյլորը, Ռոյ Խեյնզը։ Հետզհետե սկսել է հազվադեպ ելույթներ ունենալ՝ շատ ժամանակ անցկացնելով հիվանդանոցներում։

1956 թվականին բնակություն է հաստատել Եվրոպայում։ 1959 թվականից ելույթներ է ունեցել փարիզյան «Blue Not» ակումբում՝ կոնտրաբասիստ Պիեռ Միշելի և թմբկահար Կեննի Կլարկի հետ։ 1964 թվականին վերադարձել է Նյու Յորք և 2 ամիս նվագել է «Birdland» ակումբում։

Պաուելի լավագույն ստեղծագործություններից են.

  • «Parisian Thoroughfare»,
  • «Bouncin 'With Bud»,
  • «Webb City»,
  • «Un Poco Loco»,
  • «Celia»,
  • «Strictly Confidential»,
  • «Glass Enclosure»,
  • «Hallucinations» (Մայլզ Դեվիսը այն ձայնագրել է «Budo» վերնագրով)։

Իր կարիերայի գագաթնակետին Բադի կատարումները հիացրել են ժամանակակիցներին իրենց փայլուն սրամտությամբ, սրընթաց տեմպով և անթերի տեխնիկայով։ Նա եղել է բիբոպի գլխավոր դեմքերից մեկը և անմիջականորեն ու անուղղակիորեն ազդել է հիսունականների ջազային գրեթե բոլոր երաժիշտների վրա։

Բադ Պաուելը ավելի հաճախ էր դիմում մինորային տոնայնություններին, քան ուրիշ բոպերներ։ 1958 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Պոլ Չեմբերսի (բաս) և Արտ Թեյլորի (հարվածային գործիքներ) հետ ձայնագրված «The Scene Changes» ալբոմում, ինը ստեղծագործություններից միայն չորսն են գրված մաժորում։

Ձայնագրություններ խմբագրել

  1. One Night In Birdland (1950)
  2. Jazz At Massey Hall: The Quintet Of The Year (1953 թվական, Չառլի Պարկերի հետ)
  3. Bud Powell’s Moods (1953 թվական)
  4. The Bud Powell Trio: The Verve Sessions (1955 թվական)
  5. Bouncin’ With Bud (1955 թվական)
  6. Blues In The Closet (1956 թվական)
  7. Swinging With Bud (1957 թվական)
  8. A Portrait Of Thelonius (1961 թվական)
  9. The Genius Of Bud Powell (1961 թվական)
  10. The Bud Powell Trio At The Golden Circle. Vol. 1-2 (1962 թվական)
  11. The Genius Of Bud Powell. 1950-51 (1978 թվական)
  12. The Best Years (1978 թվական)
  13. At The Blue Note Cafe.1961 (1981 թվական)
  14. The Amazing Bud Powell. Vol. 1-2.1949-53 (1982 թվական)
  15. The Complete Essen Jazz Festival Concert. 1960 (1988 թվական)
  16. Ultimate Bud Powell (1998 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119379457 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. LIBRIS — 2004.
  6. 6,0 6,1 6,2 Internet Movie Database — 1990.

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադ Պաուել» հոդվածին։