Բադլու Քիրան
Բադլու Քիրան (հոլ.՝ Kiran Badloe, սեպտեմբեր 1994, Ալմերե, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ), հոլանդացի մարզիկ (վինդսյորֆինգ), 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն[1][2], Եվրոպայի կրկնակի չեմպիոն RS:X դասում։
Բադլու Քիրան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | առագաստանավորդ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբեր 1994 (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ալմերե, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ |
Կենսագրություն խմբագրել
Մանուկ հասակում ծնողների և քրոջ հետ ապրել է Բոնեյրե կղզում, որտեղ էլ առաջին անգամ իմացել է վինդսյորֆինգի մասին, որով զբաղվել սկսել է 10 տարեկանում։
2016 թվականին Էյլաթում առաջին անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը RS:X դասում՝ գրավելով երրորդ տեղը։ 2018 թվականին Օրհուսում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է երկրորդը՝ պարտվելով միայն օլիմպիական կրկնակի չեմպիոն Դորիան վան Ռեյսելբերգին։ 2019[3] և 2020 թվականների աշխարհի առաջնություններում Բադլուն ոսկու համար պայքարում հաղթել է վան Ռիսելբերգին։ 2020 թվականի հոկտեմբերին մասնակցել է iQFoil միջազգային խաղերին[4]։ 2021 թվականին Կադիսում Բադլուն երրորդ անգամ անընդմեջ հաղթել է աշխարհի առաջնությունում։
2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում Քիրանը առաջատար է եղել RS:X դասում՝ հաղթելով 12 նախնական մրցումներից 5-ում և միայն մեկ անգամ իջնելով հինգերորդ տեղից (25 մրցակիցների թվում)։ Մեդալների մրցավազքում 2021 թվականի հուլիսի 31-ին նա դարձել է երկրորդը և միավորների ընդհանուր քանակով վստահորեն գրավել առաջին տեղն ու նվաճել ոսկին[5][6][7]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «RS:X World Windsurfing Championships 2019 - Men's Results RS:X»։ rsxclass.org։ Արխիվացված է օրիգինալից 28 September 2019-ին։ Վերցված է 28 September 2019
- ↑ «RS:X World Windsurfing Championships 2020 - Men's Results RS:X»։ rsxclass.org։ Արխիվացված է օրիգինալից 25 February 2020-ին։ Վերցված է 25 February 2020
- ↑ «БЕЛОРУССКИЙ ЯХТСМЕН АРТЕМ ДЖАВАДОВ НА ЧМ В ИТАЛИИ ЗАВОЕВАЛ ОЛИМПИЙСКУЮ ЛИЦЕНЗИЮ»։ 30 сентября 2019
- ↑ Vitello Rachele (21 October 2020)։ «iQFoil International Games at Campione, Lake Garda - Day 1»։ Sail-World։ Արխիվացված է օրիգինալից 31 October 2020-ին։ Վերցված է 2 November 2020
- ↑ «На Олимпиаде в Токио разыграны медали в парусном спорте в классе "RS:X"»։ Российская газета։ 31 июля 2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-31-ին։ Վերցված է 2021-09-21
- ↑ «The 'Real' Airbender: Dutch windsurfer Kiran Badloe's 'Avatar Aang' hairstyle at Tokyo Olympics turns heads»։ www.timesnownews.com (անգլերեն)։ Վերցված է 2021-08-04
- ↑ O’Connor Philip (2021-07-30)։ «Olympics-Sailing-'Last Airbender' Badloe in control for final RS:X gold»։ Reuters (անգլերեն)։ Վերցված է 2021-08-04