Բացել գլխավոր ցանկը

Բադալ Մուրադյան

քաղաքական գործիչ

Բադալ Հմայակի Մուրադյան (հունվարի 8, 1915(1915-01-08), Չիբուխչի, Հայաստան - սեպտեմբերի 30, 1991(1991-09-30), Երևան, Հայաստան), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Բադալ Մուրադյան
Ծնվել էհունվարի 8, 1915(1915-01-08)
ԾննդավայրՉիբուխչի, Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 30, 1991(1991-09-30) (76 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Բադալ Մուրադյանը ծնվել է 1915 թվականին ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Չիբուխչի (այժմ՝ Վարդաշեն) գյուղում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1949-1955 թվականներին աշխատել է Երևանի Կիրովի անվան քիմիական գործարանում (հերթափոխի պետ, բաժանմունքի պետ, արտադրամասի պետ, կուսակցական կոմիտեի առաջին քարտուղար)։ 1955 թվականի դեկտեմբերից՝ ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար[1]։ 1957-1961 թվականներին եղել է Կիրովի անվան գործարանի տնօրենը, 1961-1966 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղարը։ 1966-1972 թվականին Մուրադյանն ՀՍՍՀ նախարարների խորհրդի նախագահն էր, 1976-1981 թվականներին 4 «Նաիրիտ» գիտա-արտադրական միավորման գլխավոր տնօրենը։ 1981 թվականից ՀՍՍՀ պետպլանի նախագահի տեղակալն է։ Եղել է ՍՄԿԿ կենտկոմի անդամության թեկնածու (1966-1976), ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ (1961-1972), ԽՄԿԿ 22-24-րդ համագումարների պատգամավոր և ՍՍՀՄ 6-7-րդ գումարումների գերագույն սովետի դեպուտատ[2]։

 
Բադալ Մուրադյանի հուշատախտակը Երևանի Մոսկովյան փողոցում

ՊարգևներԽմբագրել

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՀիշատակԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 94