Բագրատ Մուրադյան
հայ դերասան
Բագրատ Գևորգի Մուրադյան (հուլիսի 3, 1887, Թիֆլիս - մարտի 10, 1959, Երևան), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1931)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1887 հուլիսի 3 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | մարտի 10, 1959 | (տարիքը 71)
Մահվան վայր | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն խմբագրել
Բագրատ Մուրադյանը ծնվել է Թիֆլիսում։ Թատերական գործունեությունը սկսել է 1908 թվականի Թիֆլիսում՝ Ամո Խարազյանի անվան թատերախմբում։ 1912-1917 թվականներին աշխատել է Թիֆլիսի հայ դրամատիական ընկերությունում, 1917-1920 թվականներին՝ Բաքվի հայ մշակութային միության թատերախմբում։ 1924-1932 թվականներին խաղացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, 1933-1939 թվականներին՝ Բաքվի Լ․ Երամյանի անվան թատրոնում, 1940-1945 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում[1]։ Եղել է հայկական խորհրդային թատրոնի լավագույն հումորիստ-դերասաններից։ 1949 թվականից դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում[2]։
Խաղացած դերերը թատրոնում խմբագրել
- Ոսկան՝ Շիրվանզադեի «Չար ոգի»
- Հայրապետ՝ Շիրվանզադեի «Նամուս»
- Սաղաթել՝ Շիրվանզադեի «Պատվի համար»
- Զիմզիմով՝ Սունդուկյանի «Պեպո»
- Իսայի՝ Սունդուկյանի «Խաթաբալա»
- Փարսիդ՝ Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Բոբչինսկի՝ Գոգոլի «Ռևիզոր»
- Շմագա՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
- Քաջ Նազար՝ Դեմիրճյանի «Քաջ Նազար», 1924
Դերերը կինոյում խմբագրել
- Ղուկաս՝ Շոր և Շորշոր, 1926
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967
- ↑ «Բագրատ Մուրադյանի կենսագրությունը Էյ Վի Փրոդաքշն կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-21-ին։ Վերցված է 2020-09-03
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 94)։ |