Բագրատ Բորյան
Բագրատ Հարությունի Բորյան (սեպտեմբերի 7 (19), 1882[1], Ճամբարակ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1938[1]), հայ պատմաբան։ Խորհրդային կուսակցական պետական գործիչ։ ՌՍԴբԿ անդամ 1903 թվականից։
Բագրատ Բորյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7 (19), 1882[1] |
Ծննդավայր | Ճամբարակ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1938[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պատմաբան |
Կուսակցություն | Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)[1] |
1918 թվականից պատասխանատու աշխատանքներ է կատարել Մոսկվայում, եղել ԽՍՀՄ ԿԳԿ անդամ։ Անհիմն[փա՞ստ] մեղադրանքով բռնադատվել է, հետմահու արդարացվել[2]։
Կենսագրություն Խմբագրել
Բագրատ Բորյանը ծնվել է 1882 թվականի սեպտեմբերի 19-ին, Ներքին Ճամբարակ (ՀՀ Ճամբարակ քաղաքի տարածքում) գյուղում։ 1913 թվականին ավարտել է (էքստեռն) Թիֆլիսի առևտրական դասընթացները, 1914 թվականին՝ Երևանի սեմինարիան, 1922 թվականին՝ ՄՊՀ իրավունքի բաժինը։ 1917 թվականից՝ ՌՍԴԲ(բ)Կ Բաքվի կոմիտեի անդամ։ 1918 թվականի ապրիլին Ստեփան Շահումյանի հանձնարարությամբ մեկնել է Մոսկվա, բանակցել Վ. Ի. Լենինի հետ, օգնություն կազմակերպել Բաքվի կոմունային։ Եղել է ԽՍՀՄ ԿԳԿ անդամ։
Ստեղծագործություններ Խմբագրել
Գրել է «Հայաստանը, միջազգային դիվանագիտությունը և ԽՍՀՄ-ը» (1928-1929, ռուսերեն) երկհատոր աշխատությունը[3], որը միջազգային հարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա հայ ժողովրդի պատմության, ազատազրական պայքարի և հայկական հարցի մարքսիստական գաղափարախոսության տեսանկյունից վերլուծության մի փորձ է։ Բացահայտել է եվրոպական դիվանագիտության վնասակար դերը, ինչպես նաև Ռուսաստանի գաղութատիրական շահախնդիր քաղաքականությունը Հայկական հարցում՝ Բեռլինի կոնգրեսից (1878) մինչև Լոզանի կոնֆերանս (1922-1923), որը կործանարար հետևանքներ է ունեցել հայերի և Հայաստանի համար։
Իր գրքում լայն տեղ է հատկացրել 1918 թվականից 1920-ական թվականների հայ-խորհրդային և թուրք-խորհրդային հարաբերություններին՝ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը բնութագրելով որպես «վատթարագույն» ու «ամենաանամոթ» հաշտությունը Հայաստանի համար, որը թելադրված էր Թուրքիան որպես Արևելքում իմպերիալիստական տերությունների դեմ «հեղափոխական գործոն» դիտելու Խորհրդային Ռուսաստանի սխալ քաղաքականությամբ[4]։
Երկեր Խմբագրել
- Армения, международная дипломатия и СССР, т. 1-2, М.-Л, 1928-29
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 531.
- ↑ «Բորյան Բագրատ | armeniansgenocide.am»։ www.armeniansgenocide.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-28-ին։ Վերցված է 2019-06-13
- ↑ «Լույս է տեսել ռուսագիր պատմաբան Բագրատ Բորյանի 1928-29 թթ. տպագրված ՀԱՅԱՍՏԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԽՍՀՄ-Ը ուսումնասիրության երկահատորյակի Ա հատորի թարգմանությունը»։ nt.am։ Վերցված է 2019-06-13
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 531)։ |