Բագրատ Ալեքյան (բժիշկ)

հայ բժիշկ, սիրտանոթային վիրաբույժ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրատ Ալեքյան (այլ կիրառումներ)


Բագրատ Գեղամի Ալեքյան (ապրիլի 15, 1951(1951-04-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, սիրտանոթային վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1993), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (թղթակից անդամ՝ 2005), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2011)[1]:

Picto infobox med.png
Բագրատ Ալեքյան
Ծնվել էապրիլի 15, 1951(1951-04-15) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1974)
Մասնագիտությունակադեմիկոս, բժիշկ, կարդիովիրաբույժ և հետազոտող
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1993) և ակադեմիկոս
ԱշխատավայրՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
ՊարգևներԲարեկամության շքանշան, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ և Պատվո շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Բագրատ Ալեքյանը ծնվել է 1951 թվականին Երևանում: 1974 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում: 1992 թվականից զբաղեցնում է ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնը, 1999 թվականից՝ ՌԴ սիրտանոթային վիրաբույժների ընկերակցության ներանոթային վիրաբույժների բաժանմունքի նախագահ, ՌԴ առողջապահության նախարարության և ՌԲԳԱ նախագահության ներանոթային վիրաբուժության հիմնախնդրային հանձնաժողովի նախագահ, 2002 թվականից՝ Ճառագայթաբանների և ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահ[2], Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի և անոթների հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար:

Աշխատանքները վերաբերում են սրտի և արյան անոթների ներանոթային ախտորոշման և բուժման հարցերին[3][4]:

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվել է Բագրատ Ալեքյանի անունով[5]:

ԱնդամակցությունԽմբագրել

  • Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (2005)
  • ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2011)

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • «Մոսկվայի 850-ամյակի» մեդալ, 1997 թ.
  • ՌԴ Վ. Ի. Բուրակովսկու անվան մրցանակ, 2001 թ.
  • Մխիթար Հերացու մեդալ, 2003 թ.
  • Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ոսկե մեդալ, 2003 թ.

ԵրկերԽմբագրել

  • Эндоваскулярная и минимально инвазивная хирургия сердца и сосудов у детей, 1999.
  • Интервенционные методы лечения ишемической болезни сердца, 2002.
  • «Эндоваскулярная хирургия патологии брахеоцефальных артерий», 2003.
  • «Textbook of Рeripheral Vascular Interventions», США, 2004.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2017-04-12 
  2. Ով ով է. ՀայԵրևան Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. «Алекян Баграт Гегамович - Известные ученые»։ www.famous-scientists.ru։ Վերցված է 2017-04-12 
  4. «Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարը. Բագրատ Ալեքյան»։ www.med-practic.com։ Վերցված է 2017-04-12 
  5. «Հանդիպում հայազգի բժիշկ-գիտնական պրոֆեսոր Բագրատ Ալեքյանի հետ»։ www.med-practic.com։ Վերցված է 2017-04-12 

Արտաքին հղումներԽմբագրել