Բագաունա (անգլ.՝ Bagauna, ռուս.՝ Багауна), ճանապարհային կայան Հայաստանում։ Հ․ Մանանդյանը այսպես է ընթերցում Պևտինգերյան քարտեզի Ռավեննացու օրինակի Արտաշատ-Սատաղ ուղեգծում նշանակված Ռաուգոնիա վայրը և նույնացնում Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառի Բագավան քաղաքագյուղի հետ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 533 — 992 էջ։