Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագան (այլ կիրառումներ)

Բագան (հայտնի է նաև Մարանդ, Բաքան, Բաքրան անվանումներով), գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Արաքս գետից հարավ։ Գողթն և Գաբեթեան գավառների միջև։ Հայոց թագավոր Տրդատ Ա-ն (62-80 թթ.) գավառում կառուցել է տվել Բակուրակերտ ավանը (եղբոր՝ Մարաստանի թագավոր Բակուրի անունով), որը Պևտինգերյան քարտեզում նշված է որպես ՙՓիլադելֆիա՚։ Գավառը նվիրաբերվել է այնտեղ կառուցված հեթանոսական տաճարին։ II-III դարերում Բագանը կոչվել է Մարանդ քաղաքի անունով։