Բաբկեն Սարկիսով
Բաբկեն Եսայու Սարկիսով (դեկտեմբերի 8, 1913, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 4, 1999, Երևան, Հայաստան), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։
Բաբկեն Եսայու Սարկիսով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1913 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 4, 1999 (85 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ, Հայաստան |
Կրթություն | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (1938) և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1944) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Բաբկեն Սարկիսովը ծնվել է Շուշի քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Հայրը՝ Սարկիսով Եսայու Մկրտչի, մայրը՝ Սարկիսով Հայկանուշ Ստեփանի։ Ավարտել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը (Բաքու, 1938) և ԽՄԿԿ ԿԿ-ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (Մոսկվա, 1944)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրելԱշխատանքային գործունեությունն սկսել է՝
- 1929 թվականից՝ Բաքվի տեխնիկական մատակարարման մեխանիկական արհեստանոցում
- 1938-1939 թվականներին աշխատել է Բաքվի Մ․ Մ․ Բուդյոննու անվան նավթավերամշակման գործարանում (ինժեներ, ավագ ինժեներ, գլխավոր մեխանիկի տեղակալ)
- 1941-1943 թվականներին նշանակվել է այդ գործարանում ԽՄԿԿ Կենտկոմի կազմակերպիչ։
- 1944 թվականից աշխատել է ԽՄԿԿ ԿԿ ապարատում (հրահանգիչ, սեկտորի վարիչի տեղակալ, սեկտորի վարիչ)։
- 1955 թվականին ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար,
- 1961 թվականից աշխատել է որպես ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման պետական կոմիտեի նախագահ,
- 1966 թվականից՝ ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի նախարար,
- 1970 թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի գների պետական կոմիտեի նախագահ։
- 1975 թվականի հուլիսից ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահն է,
- 1977 թվականից՝ միաժամանակ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ։
- 1976-1981 թվականներին ԽՄԿԿ Վերստուգիչ հանձնաժողովի անդամ
- 1981 թվականից ԽՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու,
Եղել է ԽՄԿԿ 21-րդ, 25-րդ 26-րդ համագումարների պատգամավոր, ԽՍՀՄ 9-11-րդ, ՀԽՍՀ 5-րդ 10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մեդալով «Մոսկվայի պաշտպանություն համար», «Կովկասի պաշտպանության համար» և այլ մեդալներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Саркисов Бабкен Есаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.