Բաբկեն Մավիսակալյան
Բաբկեն Մելքոնի Մավիսակալյան (փետրվարի 12, 1910, Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 15, 1994, Երևան, Հայաստան), հայ երաժիշտ, լուսանկարիչ։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1961)։
Բաբկեն Մավիսակալյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 12, 1910 |
Ծննդավայր | Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 15, 1994 (84 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | երաժիշտ և լուսանկարիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Բաբկեն Մավիսակալյանը ծնվել է 1910 թվականին Իզմիրում։ 1922 թվականին Իզմիրի ջարդերից հետո ընտանիքով գաղթել են Հունաստան, 1925 թվականին հաստատվել Լիոնում, որտեղ Բաբկեն Մավիսակալյանն աշխատանքի է անցել տեքստիլ ֆաբրիկայում։ Դարձել է Հայ օգնության կոմիտեի ակտիվ անդամ,1933 թվականին ընդունվել է Ֆրանսիայի կոմկուսի շարքերը։ 1936 թվականին 1800 ներգաղթողների հետ Ֆրանսիայից «Դինայա» նավով վերադարձել է հայրենիք, ներգրավվել Ցոլակ Վարդազարյանի կազմակերպած երաժշտախմբում որպես ակորդեոնահար և մասնակցել է Մոսկվա կինոթատրոնի բացմանը և շարունակել աշխատել այնտեղ[1]։
Մոսկվա կինոթատրոնի երաժիշտների հետ տեղափոխվել է աշխատելու Արտեմի Այվազյանի 1938 թվականին ստեղծած հայկական պետական ջազային անսամբլում։ 1939 թվականին անսամբլի հետ հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, հաղթանակը դիմավորել Պրահայում[1]։ 1945 թվականին զորացրվել է և վերադարձել Երևան, նվագել Մոսկվա կինոթատրոնում, «Սևան», «Մոսկվա» ռեստորաններում։
1948-1950 թվականներին Մավիսակալյանը և Ռ. Համբարձումյանը լուսանկարչության դասեր են առել Թորգոմ Բոյաջյանի մոտ։ 1951 թվականին Մավիսակալյանն Արտաշատի հին փոստի շենքում` Մշակույթի տանը կից բացել է իր ֆոտոտաղավարը և սպասարկել Զանգիբասարի և Արտաշատի շրջանները։ 1952 թվականին եղել է Ծաղկաձորի հանգստյան տան, 1953-1956 թվականներին` Սևանի հանգստյան տան, 1956-1959 թվականներին` Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի, 1961-1973 թվականներին` Հայաստանի պատմության և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանների, ապա Հայաստանի պետական պատկերասրահի լուսանկարիչ[1]։
ՑուցահանդեսներԽմբագրել
Մասնակցել է համամիութենական և հանրապետական ցուցահանդեսներին։
- «Մարդիկ և տարիներ» խորագիրը կրող լուսանկարչական գործերի ցուցահանդես Արվեստի աշխատողի տանը, 1980 թ.
- Անհատական ցուցահանդես Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, 1983 թ.
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- Հայրենական մեծ պատերազմի 2-րդ կարգի շքանշան
- 15 մեդալներ
ԵրկերԽմբագրել
- Հայաստանի արդի արվեստի թանգարան, Հենրիկ Իգիթյան |Անդրանիկ Քոչար (լուսանկարիչ) |Բաբկեն Մավիսակալյան (լուսանկարիչ) |Պողոս Պողոսյան (լուսանկարիչ), Երևան։ Տիգրան Մեծ, 1998 թ.[2]:
- Երվանդ Քոչար։ Գեղանկար, քանդակ, գրաֆիկա, գեղանկար տարածության մեջ, Հենրիկ Իգիթյան | Անդրանիկ Քոչար (լուսանկարիչ)] | Մավիսակալյան, Բաբկեն (լուսանկարիչ)] | Պողոս Պողոսյան (լուսանկարիչ) |Վահան Քոչար (լուսանկարիչ) | Գրիգոր Ջանիկյան (թարգմանիչ)։ Երևան։ Տիգրան Մեծ, 2000 թ.[3]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
- ↑ Իգիթյան Հենրիկ Սուրենի, Քոչար Անդրանիկ Մելիքի, Մավիսակալյան Բաբկեն, Պողոսյան Պողոս (1998-01-01)։ Հայաստանի արդի արվեստի թանգարան։ Երևան: Տիգրան Մեծ(չաշխատող հղում)
- ↑ Իգիթյան Հենրիկ Սուրենի, Քոչար Անդրանիկ Մելիքի, Մավիսակալյան Բաբկեն, Պողոսյան Պողոս, Քոչար Վահան (2000-01-01)։ Երվանդ Քոչար։ Գեղանկար, քանդակ, գրաֆիկա, գեղանկար տարածության մեջ։ Երևան: Տիգրան Մեծ։ ISBN 9993052132(չաշխատող հղում)