Բաբկեն Ամատունի

պետական գոծիչ, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի վարչության պետ

Բաբկեն Վահանի Ամատւնի (հունիսի 15, 1898(1898-06-15), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 28, 1938(1938-02-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի վարչության պետ, Հայաստանի Կենտգործկոմի անդամ (1935-1937)[1]։.

Բաբկեն Ամատունի
Հայաստանի երկաթուղային տրանսպորտի վարչության պետ, Հայաստանի Կենտգործկոմի անդամ (1935-1937)
 
Կուսակցություն՝ Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցություն
Կրթություն՝ ԽՍՍՀ երկաթուղային տրանսպորտի Ժողովրդական կոմիսարների բարձրագույն հրամանատարական դասընթացներ
Գործունեություն՝ Հայաստանի երկաթուղային տրանսպորտի նախարար
Ազգություն հայ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հունիսի 15, 1898
Ծննդավայր Ալեքսանդրապոլ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 28, 1938 (39 տարեկան)
Վախճանի վայր Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հայր Վահան Ամատունի
Մայր Շուշանիկ Չարչօղլյան
Ամուսին Եղսաբերթ (Ելիզավետա) Ավետիսյան-Ամատունի
Զավակներ Վահան Ամատունի, Սուսաննա Ամատունի, Ռուբեն Ամատունի, Իվետա Ամատունի

Կենսագրություն

խմբագրել

Բաբկեն Ամատունին ծնվել է հունիսի 15, 1898 թվականին Ալեքսանդրոպոլում, ծառայողի ընտանիքում։ 1905 թվականին վախճանվում է նրա հայրը՝ Կարապետ Ամատունին, և որոշ ժամանակ Բաբկեն Ամատունին բնակվում է Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում։ Այնտեղ նա հաճախում է տարրական դպրոցը։ 1912 թվականին Բաբկեն Ամատունին վերադառնում է հայրենի քաղաք։ Ուսումը նա շարունակում է Ալեքսանդրոպոլի ռեալական ուսումնարանում, որը հաջողությամբ ավարտում է 1918 թվականին։ 1915 թվականից ուսման հետ աշխատում է Ալեքսանդրոպոլի երկաթուղային կայարանում[1]։

Աշխատանք

խմբագրել

Եղել է Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպության անդամ։ Նշանակվել է Հայաստանի տարբեր քաղաքների, այդ թվում նաև Երևանի, երկաթուղու կայարանապետ 1921-1926 թվականներին։ 1926 թվականին Բաբկեն Ամատւնին նշանակվում է Անդրկովկասյան երկաթուղային տրանսպորտի երկրորդ տեղամասի պետի տեղակալ։ 1928-1930 թվականներին մեկնում է Մոսկվա ԽՍՍՀ երկաթուղային տրանսպորտի Ժողովրդական կոմիսարների բարձրագույն հրամանատարական դասընթացներում ուսանելու։

1930 թվականին վերադառնում է Հայաստան և նշանակվում Անդրկովկասյան երկաթուղային տրանսպորտի չորրորդ, հետո հինգերորդ բաժանմունքների պետ։ 1935 թվականից մինչև 1937 թվականի հունիս ամիսը զբաղեցրել է Անդրկովկասյան երկաթուղային տրանսպորտի վեցերրորդ բաժանմունքի պետի պաշտոն։ Բաժանմունքի կենտրոնը այդ տարիներին տեղակայված էր Լենինականում, իսկ վեցերրորդ բաժանմունքը ընդգրկում էր ամբողջ Հայաստանի երկաթուղին Սանահինից մինչև Ջուղա[1]։

Բաբկեն Ամատունին դառնում է Լենինականի քաղաքային կուսակցական կոմիտեի պլենումի և քաղկոմի բյուրոյի ադամ։

Երկաթուղային տրանսպորտը ամուր հիմքերի վրա դնելու համար Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտողար Աղասի Խանջյանի առաջարկությամբ 1930 թվականին պագևատրվում է անձնական ավտոմեքենայով։ 1935 թվականին արդյունաբերության մեջ ցուցաբերած աննձնվեր աշխատանքի համար Բաբկեն Ամատուուն պարգևատրում են ՀՍԽՀ Կենտգործկոմի պատվոգրով[1]։

Բաբկեն Ամատունին դարձավ անհատի պաշտամունքի և Ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանի զոհ։ Ձերբակալվել է 1937 թվականի հուլիսի 24 Երևանում, որտեղ էլ Եռյակի որոշմամբ գնդակահարվել է 1938 թվականի փետրվարի 28։ Արդարացվել է 1956 թվականին[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գագիկ Վարդանյան “Շիրակ աշխարհ”. “Գյումրի” գրքի շարքից. Գիրք երրորդ. Երևան, Զանգակ-97, 2009, էջ 65