Բաբիոգուրսկի ազգային պարկ

Բաբիոգուրսկի ազգային պարկ[2], կամ Բաբյոգուրսկի ազգային պարկ[3] (լեհ.՝ Babiogórski Park Narodowy), ազգային պարկ, որ գտնվում է Լեհաստանի հարավում՝ Սլովակիայի հետ սահմանին։

Բաբիոգուրսկի ազգային պարկ
լեհ.՝ Babiogórski Park Narodowy[1]
Изображение логотипа
Տեսակnational parks of Poland?
Երկիր Լեհաստան[1]
ՎարչատարածքLesser Poland Voivodeship?[1]
Հիմնվել է1954
Մակերես33,92 կմ²
ԱնդամակցությունՄարդը և կենսոլորտը
Բաբիոգուրսկի ազգային պարկը գտնվում է Լեհաստանում
Բաբիոգուրսկի ազգային պարկ

Աշխարհագրություն խմբագրել

Այգու տարածքը կազմում է 33,92 կմ2, որից 31,98 կմ2 զբաղեցնում են անտառները, իսկ 0,12 կմ2՝ ներքին ջրերը։ Ներառում է Արևմտյան Բեսկիդների լեռնազանգվածի ամենաբարձր գագաթ հանդիսացող Բաբյա լեռան հյուսիսային լանջը և հարավային լանջի մի մասը (1725 մ)՝

Պատմություն խմբագրել

1933 թվականին ազգային պարկի ներկայիս տարածքում ստեղծվել է արգելոց, որը 1954 թվականի հոկտեմբերի 30-ին հայտարարվել է ազգային պարկ[4]։ 1976 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկվել է կենսոլորտային արգելոցների ցանկում «Մարդը և կենսոլորտը» ծրագրի շրջանակներում։ 2001 թվականին կենսոլորտային արգելոցի տարածքն ընդլայնվել է։

Ֆլորա և ֆաունա խմբագրել

Այգու տարածքում հանդիպում են թռչունների 105 տեսակներ, ինչպես նաև կաթնասունների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ գորշ արջեր, գայլեր, աղվեսներ, կզաքիսներ, վարազներ, լուսաններ և այլն։ Այգում աճում է մոտ 500 տեսակի անոթային բույսեր և մոտ 200 տեսակի մամուռներ, քարաքոսեր, ջրիմուռներ և այլն։ Կան ծառերի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ հաճարենի անտառային, սովորական եղևնի, եղևնի սպիտակ, լեռնային սոճի, արոսի սովորական և այլն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://encyklopedia.pwn.pl/materialy-dodatkowe/haslo/Babiogorski-Park-Narodowy;1030436.html
  2. Польша // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 92—93. — ISBN 5-85120-055-3.
  3. Бескиды // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 412. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
  4. «Dz. U. z 1955 r. Nr 4, poz. 25». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել